User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է

    Դե ասեք. նա ոչ մի գրառում բաց չի թողել ։))

    Դիմակը կբացենք հունիսի 9֊ին ։)


    Հեքիաթ հեքիաթ պապս է

    Ժամանակով մեծն իմաստուն Օմֆալոսը լքում է մահկանացուներին, առանձնանում քաղաքակիրթ եվրոպաներում։ Անցնում են տարիներ, մարդիկ մահանում են՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից, ու ամենաահավորը՝ իմպոտենցիայից, վերջը մնում են մի քանի հոգի՝ Լղարը, Ցմփորը, Փերին ու Սուսիկ - Փուսիկը։ Սրանք էլ Նեկրոնոմիկոնից իմանում են Օմֆալոսի գոյության մասին, վեր են կենում ճամփա ընկնում դեպի անմահության գաղտնիքը։
    - Ասում են, որ Օմֆալոսը վարսակի փաթիլ ուտող ու կալորիա հաշվող ա եղել, - ասում է Լղարը։
    - Այ ատամ մաքրելու փայտիկ, ավելի լավ ա գնայիր մի քիչ մկանային մասսա հավաքեիր, ավելորդ դուրս տալու փոխարեն, - ասում է չքնաղագույն արարածը՝ Փերին, որ Մոնիկա Բելուչիի մարմինը ունի։
    - Ապեր, բայց վստահ եք, որ իրա մոտ գնալ ա պետք։ Ես լսել եմ, որ փաթիլ ուտողները գոմիկ են, - ասում է Ցմփորը, մի կողմից ծխելով, մյուս կողմից օղի խմելով ու չալաղաջ ուտելով, ուտելը որն ա, լափելով։
    - Հանգստացե՛ք, - ասում է Սուսիկ - Փուսիկը, - կհասնենք տեղ, կիմանանաք ինչն ինչոց ա։
    Սենց անկապ զրուցելով տեղ են հասնում։ Քարանձավի խորքից կուրացնող լույսով սփռված կամաց ընդառաջ է դուրս գալիս Նա։
    - Հո – հո - հո, թշվառներ, ես այդպես էլ գիտեի, որ վաղ թե ուշ կգաք կչոքեք դիմացս։ Ես, Ես, Ես, Ինձ․․․ - ասես լողանում է սեփական կարևորության զգացումի մեջ, Կանյե Վեստ-Աստված դիապազոնում, - Ես արդեն հարյուր տարուց ավել է միայն վարսակի փաթիլ եմ ուտում։
    - Փս, ասում էի չէ, - Ցմփորին բզում է Լղարը։
    - Շշշշշ՜, - սաստում է Սուսիկ – Փուսիկը։
    - Որ չեմ հիշում Հայաստանում բոլորը չալաղաջ էին ուտում, - ոսկորը կպնում է Ցմփորի կոկորդին, - ստոպ, բայց իրոքից չեմ հիշում, որ սաղ չալաղաջ ուտելուց լինեն, բայց դա կարևոր չի, կարևորը, որ ես այլևս այնտեղ չեմ ապրում։
    - Նոր տարուց նոր տարի ուտում էին երևի, - կմկմալով ասում է Լղարը։
    - Կձևացնենք, թե քո կարծիքն էլ նշանակություն ունի, - ճշմարիտ լույսով շողացնում է աչքերը Օմֆալոսը, - Չգիտես ինչու փաթիլ ուտողների մասին կարծրատիպ կար, այ դա հիշում եմ։
    - Բա չալաղաջ ուտողների մասին էլ չի՞ կարծրատիպ, - հարցնում է Փերին։
    - Այստեղ ես եմ որոշում ինչը որից հետո է։ Ձեզ թվում է թե հասարակական վայրերում ծխել արգելելը, ծխախոտի գինը թանկացնելը ու իմ ամենասիրած կպչուն անտիպրոպագանդան հերի՞ք են։ Ոչ, դուք սխալվում եք, հարկավոր է մարդկային հատկանիշներից զրկել ծխողներին, արգելել բժշկական գործունեություն ծավալել, քանզի մարդ, ով չի մտածում իր առողջության մասին, ուրիշինի վրա հաստատ թքած կունենա, չնայած բացառված չի, որ չծխողը թքած ունենա, բայց գոնե մատներից ծխի հոտ չի գա։
    - Ինձ թվում ա, ես վատ երազ եմ տեսնում, - ասում է Սուսիկ – Փուսիկը, - մի երկու շաբաթ ծանր թմրանյութերի տակ մնացածի զառանցանք, գուցե։
    - Ես բոլոր հասանելի աղբյուրներում գրում եմ` ինչ եմ ուտում, ինչ եմ հագնում, ուր եմ գնում։ Բայց չեմ հասկանում, երբ դա ուրիշներն են անում ֆեյսբուքում, նյարդայնանում եմ։ Իմ անձնական կյանքը հանրային սեփականություն սարքելու իրավունք մենակ ես ունեմ, մենակ ես, ես, ես։ Օրինակ հիշում եմ, երբ լկտի մարշուտկայի շոֆեռը իր չիբուխով խափանեց էժանագին օծանելիք վայելելս։ Զզվելի էր ուղղակի, ես շատ զգայուն եմ հոտերի հանդեպ։ Իսկ այժմ բռնեք միմյանց ձեռքերը և շրջան կազմեք, ամեն մեկը թող պատմի իր պատմությունը։ Սիրունիկ դու առաջինն ես։
    - Ես ֆոբիա ունեմ, քրտնած մարդկանցից։ Նկատել եք` ինչ լպրծուն փայլով ա պատված բոլոր ջիմ անողների դեմքերն ու մարմինները։ Ես մանկական տրավմա ունեմ քրտնքից, երբ որ մերոնք դաշտից հոգնած գալիս էին ու սկսում ինձ պաչել իրենց հոտավետ մարմինները մոտեցնելով, ֆոուուուու։ Ես փակվում էի սենյակում ու գոռում էի, որ պետք չի։ Հարյուր անգամ լողանում էի, որ հոտ չգա վրայիցս։ Բայց իրենք գոնե պիտանի գործից էին քրտնում։ Հիմա երբ մտնում եմ ջիմ ու տեսնում բոլոր այդ անիմաստ թռչկոտող մարմինները, ուզում եմ սաղին տամ սատկացնեմ։ Առաջարկում եմ ջիմ գնալը 100000 դրամ սարքել։
    - Աղջիկ ջան, դու հո խելքդ հացի հետ չես կերել, դուրդ չի գալիս` մի գնա ջիմ, կամ էլ քրտնող մարդկանց հետ մի շփվի։
    - Ես տենց էլ անում եմ, ջիմ գնացողները ինձ հետ շանս չունեն։
    - Բա էլ ի՞նչ կա։
    - Բա իմ իրավունքներն ու ազատությունները, կարող ա էդ օրը իմ մոտ ջիմում զբոսնելու տրամադրություն ա։
    - Իրավունքներն ու ազատությունները կարևոր են միայն մոդայիկ թեմաների կոնտեքստում, ասենք ֆեմինիզմ, հոմոսեքսուալիզմ, իսկ քո ասածը մառազմիզմ է։ Դու ավելի լավ է բարակ ձեռուոտքով ու ութամսականի փորով տղեքի վրա ծիծաղես։
    - էդ հեչ, ռեգուլյառնի անում եմ։ Բայց ծխողների դեմ պրոպագանդան էլ չի՞ մառազմիզմ։
    -Չէ, դա էլ է մոդայիկ։ Դու ծխելով քեզ վնաս ես տալիս։ Ինչ վերաբերում է ինքդ քեզ վնաս տալու կարելի-չի կարելի լինելուն, ինչպես նշեցիր, դու ապրում ես պետության մեջ, և պետությունը քո հանդեպ պատասխանատվություն ունի։ Օրինակ, էդ պատասխանատվության հիմքով նա անտարբեր չի մնա, եթե, օրինակ, տեսնի քեզ կամուրջից նետվելիս․ անպայման կկանխի։
    - Աստված իմ, էս ինչ տրամաչափի լոլո ա, - գոռում է Սուսիկ – Փուսիկը, գրպանից հանում է մագնումը, պահում Օմֆալոսի վրա։
    - Իյը, հլը մի րոպե: Ես եմ և՛ ճանապարհը, և՛ ճշմարտությունը, և՛ կյանքը։ Դու չես համաձակվի, ողորմելի՜։
    - Դու արժանի չես, - ասում է Սուսիկ -Փուսիկը, մագնումի փողը դնում է կրծքին ու կրակում։
    - Փուսիկ, ո՛չ, ի՞նչ արեցիր, - Փերին վազում գրկում է գետնին ընկածի գլուխը։
    Փուսիկը ժպտում է․
    - Եթե ես երեխա ունենայի, ու նա ինձ մի օր հարցներ, թե ինչի՞ համար են մարդիկ աշխարհում, ես կունենայի պատասխան, - ծանր ներշնչում է, - մարդիկ մնացած մարդկանց ապրել սովորեցնելու համար են, - ու շունչը փչում է։

    Երկնքից ընկնում է երեք խնձոր, մեկը պատմողին, մեկը կարդացողին, մեկն էլ Կոջիմա սանին, որովհետև առանց իրա անհետաքրքրիր կլիներ ապրել։

    Is it just me, or is it just us

    Feeling lost in this world?

    The best is yet to come

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2017), Gayl (06.06.2017), Glück (06.06.2017), Sambitbaba (06.06.2017), Sky (06.06.2017), Աթեիստ (06.06.2017), Արէա (06.06.2017), Գաղթական (06.06.2017), Մուշու (08.06.2017), Նաիրուհի (06.06.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,748
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խուճուճ էր, բան չհասկացա, ինչպես նաև թե ով ում բարեկամն էր։
    Կարծում եմ Ծլնգը կլինի․ ինքը, կարծես, սովորություն ունի, երբ կրքերը շիկանում են, մի հատ սարկաստիկ ամփոփագիր նետելու։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.06.2017), Շինարար (07.06.2017), Ուլուանա (06.06.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,748
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ես երեխա ունենայի, ու նա ինձ մի օր հարցներ, թե ինչի՞ համար են մարդիկ աշխարհում, ես կունենայի պատասխան, մարդիկ մնացած մարդկանց ապրել սովորեցնելու համար են,
    Էստեղ կարելի էր մեջբերել One_Way_Ticket-ի մեկնաբանությունը, թե՝ եթե քեզ նյարդայնացնում է մարդկանց՝ ուրիշներին ապրել սովորեցնելը, ուրեմն դու էլ այդպիսին ես, որ կաս։ Իմպերատիվ։

  6. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,849
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    - Ես բոլոր հասանելի աղբյուրներում գրում եմ` ինչ եմ ուտում, ինչ եմ հագնում, ուր եմ գնում։ Բայց չեմ հասկանում, երբ դա ուրիշներն են անում ֆեյսբուքում, նյարդայնանում եմ։ Իմ անձնական կյանքը հանրային սեփականություն սարքելու իրավունք մենակ ես ունեմ, մենակ ես, ես, ես։
    Բոմբ։ Հենց էս նույն բանը պիտի գրեի, բայց փոշմանեցի։ Ես էլ գիտեմ մենակ ես եմ նկատել, որ մարդիկ անձնական օրագիր են պահում, որտեղ գրում են շաբաթվա որ օրը ինչ գույնի տռուսիկ են հագնում, որ չեն ալարում ու օրը 3 անգամ պատմում են ուր են գնացել ու խի են գնացել։
    Պատմության հետ կապված ինչ կարելի ա ասել?։ճճ մեկ անգամ արժի կարդալ։

  7. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,040
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեղինակ, ո՞ւր ա լիֆտում ծխողը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (06.06.2017), Ուլուանա (06.06.2017)

  9. #6
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափսոս, գիտեմ հեղինակին, թե չէ միանգամից կգուշակեի ։)

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խուճուճ էր, բան չհասկացա, ինչպես նաև թե ով ում բարեկամն էր։
    Կարծում եմ Ծլնգը կլինի․ ինքը, կարծես, սովորություն ունի, երբ կրքերը շիկանում են, մի հատ սարկաստիկ ամփոփագիր նետելու։
    Իմ մտքով էլ Ծլնգն անցավ ։))
    Հիմա պիտի էս գործը գրական քննարկման ենթարկե՞նք։ Ստեղ գրականություն չկա, վերջին օրերի ամփոփումն ա զուտ։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (09.06.2017)

  12. #8
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամփոփում չի ախր, ընտիր գրական սատիրա ա ։)

    Մի Ծլնգ հայտնվեց Ակումբում, ձեր հազար տարվա գրողներին ուրացաք, թո՜ւ։
    Հլը բացեք Ծլնգի ստեղծագործությունները նայեք (չշփոթել գրառումների հետ) ու տեսեք, թե ինչ հեզիկ֊մեզիկ սենտիմենտներով ա գրում, հետո սա կարդացեք։ Ու հիշեք հինավուրցներին, ես ձեր մոռացկոտ ինչն եմ ասել ։))

    Բայց լավ, որ ասում եք` Ծլնգն ա, կարող ա և Ծլնգն ա, հո ես հիմա ճիշտը չեմ մատնելու ։)
    Կամ էլ ես ինչ իմանամ` ճիշտը որն ա։ Ակումբը լի ա առեղծվածներով ու գաղտնիքներով ։)

  13. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամփոփում չի ախր, ընտիր գրական սատիրա ա ։)

    Մի Ծլնգ հայտնվեց Ակումբում, ձեր հազար տարվա գրողներին ուրացաք, թո՜ւ։
    Հլը բացեք Ծլնգի ստեղծագործությունները նայեք (չշփոթել գրառումների հետ) ու տեսեք, թե ինչ հեզիկ֊մեզիկ սենտիմենտներով ա գրում, հետո սա կարդացեք։ Ու հիշեք հինավուրցներին, ես ձեր մոռացկոտ ինչն եմ ասել ։))

    Բայց լավ, որ ասում եք` Ծլնգն ա, կարող ա և Ծլնգն ա, հո ես հիմա ճիշտը չեմ մատնելու ։)
    Կամ էլ ես ինչ իմանամ` ճիշտը որն ա։ Ակումբը լի ա առեղծվածներով ու գաղտնիքներով ։)
    Նարատիվ չկա, կերպար չկա, ասելիք չկա։ Սրա ի՞նչն ա ընտիր։ Բռնել, ամեն մեկի գրած մի տողի վրա կայֆավատ ա էղել։ Սկի երկխոսություններն իրար չեն բռնում։ Կապ չունեմ՝ ով ինչ ասեց։ Էնքան որ բերած, լցրած ա։
    Համ էլ մի խառնի սաղ, Ծլնգն ա

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.06.2017), Բարեկամ (07.06.2017), Շինարար (07.06.2017), Ուլուանա (06.06.2017)

  15. #10
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ մի խառնի սաղ, Ծլնգն ա
    Հանձնվում եմ

  16. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հավես գործ էր... Կարդացի մեծ հաճույքով, և անպայման էլի եմ կարդալու...

    Բյուր ջան, հենց կայֆն էլ էտ էր, որ "Նարատիվ չկա, կերպար չկա, ասելիք չկա։ Բռնել, ամեն մեկի գրած մի տողի վրա կայֆավատ ա էղել։ Սկի երկխոսություններն իրար չեն բռնում։ Կապ չունեմ՝ ով ինչ ասեց։ Էնքան որ բերած, լցրած ա։" Շատ հավես ա բերած-լցրած ախր... Դրա համար տաղանդ է պետք ունենալ:
    Նույնիսկ մի տեսակ չհերիքեց ինձ համար՝ քիչ էր... Կուզեի, որ Լղարը, Ցմփորն ու Փերին էլ իրենց ասածներն ասեին ու պրծնեին: Ու մնար... Ումֆալոսը, որն էլ կամ կար կամ չկար...
    Շատ լավ էր...

    Կարդալիս անընդհատ Գալին էի հիշում ու կարոտում:

    Բայց "Նեկրոնոմիկոն"-բան... ավելի շատ Ռայական կամ Մարիշական տրամադրություններ են, նրանք էլ կորել են, չեն երևում...

    Վերջը ես էլ որոշեցի, որ երևի թե Ծլնգի գործը լինի...


    Ով էլ լինի՝ շատ շնորհակալություն, ու թող շարունակի...


    ...Հ:Գ: Հայկօ՞ն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Ռիփը ճիշտ ա ասում հինավուրց գրող ու հին ակումբցու պահով, ուրեմն պիտի Լիզբեթը լինի՝ մյուս Ծլնգը:
    :

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.06.2017)

  19. #13
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,748
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Ռիփը ճիշտ ա ասում հինավուրց գրող ու հին ակումբցու պահով, ուրեմն պիտի Լիզբեթը լինի՝ մյուս Ծլնգը:
    :
    Լիզբեթը նույն ինքը Ծլնգն ա՞՞՞

  20. #14
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,748
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ասեք. նա ոչ մի գրառում բաց չի թողել ։))
    Չէ, ես իմ միտքը փոխեցի․ Ծլնգը չի։
    Ինչ-որ մեկն ա, որը չի երևում, բայց ամեն ինչ կարդում էր էս ամբողջ ընթացքում։
    Բայց թե ով ա, չեմ կարող գուշակել, հազիվ երևացողներին եմ մի քիչ ճանաչում։

    Հ․Գ․ Կարող ա Իմփրեշնն ա, ի դեպ։ Ամեն դեպքում, գրողն ամենայն հավանականությամբ չթարգած ծխող ա

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.06.2017)

  22. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես իմ միտքը փոխեցի․ Ծլնգը չի։
    Ինչ-որ մեկն ա, որը չի երևում, բայց ամեն ինչ կարդում էր էս ամբողջ ընթացքում։
    Բայց թե ով ա, չեմ կարող գուշակել, հազիվ երևացողներին եմ մի քիչ ճանաչում։

    Հ․Գ․ Կարող ա Իմփրեշնն ա, ի դեպ։ Ամեն դեպքում, գրողն ամենայն հավանականությամբ չթարգած ծխող ա
    Լիզբեթը
    Ինքն ու Ծլնգը նույն մարդը չեն, բայց միասին գրում-մրում են։

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հեքիաթ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 02.01.2015, 08:02
  2. Երբ ես հեքիաթ եմ պատմում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.05.2013, 17:06
  3. Մուլտֆի՞լմ, թե՞ հեքիաթ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.12.2012, 17:20
  4. Ոսկի հեքիաթ...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 23.11.2010, 20:47
  5. Հեքիաթ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.01.2009, 03:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •