Ես էդքան չեմ ծխել, որ բանը թարգելուն հասներ. միակ ծխելուս փորձը վերջինը էղավ, բայց կարող եմ պատմել, թե ոնց եմ հորս թարգել տվել

Գուցե պատմությունս ոգեշմչման աղբյուր հանդիսանա ծխող ծնողներ ունեցողների համար

Հայրս սկսեց ծխել իմ պատճառով, երբ ես ծնվեցի, համենայն դեպս ինձ միշտ էդպես էր ասում: Վստահելի աղբյուրները պնդում են, որ ինձ շատ էր սիրում… Երբ դեռ նոր էի ծնվել, քնիս ժամերին նույնիսկ տանում էր ծիրանանոց, որ նոր ծաղկած ծաղիկների բուրմունքի տակ անուշ քնեի

Չգիտեմ ծխել սկսելու պատճառը իրոք ես էի, թե պարզապես հոգուս հետ էր խաղում, էդպես էլ չիմացա

Ամբողջ գիտակից կյանքս անցավ հետը պայքարելով որ թարգի, բանը նույնիսկ հասավ գրավոր պայմանագրերին, բայց ապարդյուն: Ի վերջո երբ արդեն պապիկ դառնալու կարգավիճակը հորիզոնում հայտնվեց, հետը մի լուրջ զրույց ունեցա ու խոստացա, որ թոռան երեսը չի տեսնի, եթե չթարգի: Ու սա ոչ թե վրեժխնդրություն էր, այլ պատասխանատու ծնողի քայլ իր բալիկին պաշտպանելու համար: Հայրս էս ամենը երևի թե հասկացավ ու ի զարմանս ու ի ուրախությունս ինձ մինչ թոռան լույս աշխարհ գալը՝ թարգեց

Էջանիշներ