Ես էլ պատմե՞մ։
Ուրեմն ծնված օրվանից պասիվ ծխող եմ։ Պապս օրը երեք տուփ ծխում էր։ Մինչև հիմա էլ ծխում ա։ Տատս էլ էր ծխող, բայց երբ լուրջ առողջական խնդիրներ սկսվեցին, ահագին քչացրեց։ Ավելի ուշ մամաս ու պապաս էլ միացան ծխելուն։ Պապաս հետո թողեց, բայց մամաս մինչև հիմա էլ օրը երկու տուփ ծխում ա։ Իսկ շատ ավելի ուշ նաև եղբայրս։ Դե էլ չեմ խոսում հեռավոր ազգականների ու հարևանների մասին, որոնք բոլորը ծխող էին։ Երևի ամբողջ Երևանում միակ անծուխ տեղը հորական տատիկիս տունն էր։ Երբ գնում էի էնտեղ, տատիկս գրկում էր ինձ, ասում էր՝ էս ինչ հոտ ա գալիս վրայիցդ։
Մի խոսքով, իմ ամբողջ շրջապատում միակ չծխողը ես էի։ Դե մեկ էլ ընկերներիս մեջ կային չծխողներ։ Բայց մի երեքուկես տարի առաջ իմ ծխող ընկերուհիներից մեկն ինձ ծխող սարքելու սուրբ պարտականությունը վերցրեց իր վրա։ Ես էլ էն ժամանակ շատ վատ անցումային վիճակում էի. նոր էի Հայաստան հետ էկել, բայց արդեն պատրաստվում էի նորից գնալ։ Անորոշ ու զզվելի վիճակ։ Տենց, համոզեց, կյանքիս առաջին սիգարետը ծխեցի։ Մի երկու ամիս անց էլ ինձ դուր էկած մի տղայի հետ հարբել էինք, երկուսով մի սիգարետ ծխեցինք։ Ինքն էլ ծխող չէր։ Հետո նույն ընկերուհիս փորձեց ինձ ծխող սարքել։ Նորից մի սիգարետ հետը ծխեցի։ Տուն էկա, մատերիցս հոտ քաշեցի ու մի այլ կարգի զզվեցի ինձնից։ Դրանից հետո որոշեցի, որ էլ կյանքում չեմ ծխելու։ Երկու շաբաթ անց նստեցի ինքնաթիռ, գնացի Հայաստանից ու թողեցի նաև պասիվ ծխելը։ Հիմա մենակ Երևանում եմ մեկ-մեկ պասիվ փստացնում։
Էջանիշներ