User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք Հասարակական վայրերում ծխելն արգելելու որոշման հետ

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է արգելել

    28 77.78%
  • Պետք չէ արգելել

    5 13.89%
  • Ինձ համար միևնույնն է։

    3 8.33%
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 449 հատից

Թեմա: Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում

    Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի միջազագային օրն» է։ Եվ այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ ՀՀ-ում հասարակական վայրերում արգելվելու է ծխելը։ Հոդվածը մեջբերում եմ ստորև՝ ԱՆ պաշտոնական կայքից։

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այն նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:

    Ծխախոտի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»: Այս առիթով կազմակերված մամուլի ասուլիսին ելույթ ունեցան ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

    Նոր կանխատեսումները փաստում են, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունները թույլ կտան առաջիկա քառասուն տարվա ընթացքում կանխել ավելի քան 187000 մահվան դեպք:

    Ըստ 2015 թվականի ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ զեկույցի՝ Հայաստանում 2012-ին մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 25.4% (տղամարդիկ 50.9%, իսկ կանայք 3.2%): Ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունների բացակայության դեպքում այս ցուցանիշը կարող է աճել:

    «Ծխելու հետևանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600000-ը՝ պասիվ ծխելու պատճառով: Մի՛ ծխեք այն մարդկանց ներկայությամբ, ում սիրում եք, հրաժարվե՛ք ծխելուց»,- կոչ արեց Եգոր Զայցևը՝ ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում:

    Հասցեական հակածխախոտային միջոցառումները կարող են էականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: Ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ են ավելի խիստ գործողություններ: Հայաստանում հակածխախոտային քաղաքականությունների խստացումը թույլ կտա իրականացնել վերոնշյալ կանխատեսումները և պաշտպանել բնակչության առողջությունը ծխելու վնասակար ազդեցություններից:

    «Գաղտնիք չէ, որ հայերս ծխող ազգ ենք: Ես հանձնարարական ունեմ հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Այդ կերպ կարող ենք ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ամենալավ միջոցը մարդու գրպանին հարվածելն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալն այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է արգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը»,- ընդգծեց նախարար Ալթունյանը:

    ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ մեր երկրում:

    «Այս տարի մշակվել է ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որը ներկայացվել է կառավարություն: Նոր ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ` թե գովազդի, թե հասարակական վայրերում ծխելու հետ կապված»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը:

    Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը անպայման կձևավորվի և կքննարկվի հասարակության լայն զանգվածների և գործընկեր կազմակերպությունների հետ:

    Ծխախոտի դեմ պայքարի գործողությունները միտված են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության թվի նվազեցմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանն ու կյանքի միջին տևողության երկարացմանը:

    Հետաքրքիր է ակումբցիների կարծիքը այս որոշման վերաբերյալ։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.06.2017), Աթեիստ (01.06.2017), Գաղթական (01.06.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծիքս․ շուտ պիտի անեին։ Ուրախ եմ, որ վերջապես ուզում են անել։ Հուսով եմ՝ հետևողական կլինեն ու տեղը տեղին կտուգանեն բոլոր էն օբյեկտներին, որտեղ ծխող մարդ կհայտնաբերվի։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (01.06.2017), Աթեիստ (01.06.2017), մարդագայլուկ (01.06.2017), Ուլուանա (02.06.2017), Տրիբուն (01.06.2017)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանիան 2007-ին ընդունեց էդ որոշումը, ես նոր էի եկել էստեղ: Ու միանգամից տարբեր տեսակի «կրեատիվ» լուծումներ առաջացան՝ որոշումը շրջանցելու համար: Հատուկ ծխողների համար փաբեր, որտեղ մուտքը անդամագրությամբ էր ու նման բաներ: Օկտոբերֆեստի ժամանակ էլ ահագին շուխուռ էր, որ թողնեն ներսում ծխել: Վերջը մի քանի տարի անց բացարձակ արգելք տարածվեց, որ ոչ մի բացառություն հնարավոր չլինի կիրառել: Բայց արի ու տես, որ որոշ հողեր նորից գտել են ճանապարհներ, որ արգելքը լիովին չկիրառվի. օրինակ՝ Բրեմենում (ու մի երկու ուրիշ հողերում) ըստ օրենքի եթե փաբը 75 քառակսուսի մետրից փոքր է, ապա էնտեղ կարելի է ծխել, և հակառակը, եթե տարածքն ահագին մեծ է, կարելի է ծխողների համար սենյակ հատկացնել:
    Մի խոսքով, նույնիսկ գերմանացիների նման օրինապաշտ մարդիկ մի ձև անցքեր են գտնում՝ ներսում ծխելը լիովին չարգելելու համար: Իհարկե մեծամասամբ միևնույն է արգելված է, բայց դե պստիկ-մստիկ բացառություններ հնարավոր է գտնել:
    Ասելս էն է, որ Հայաստանը էդպիսի բացառություններ հաստատ կգտնի ու կգտնի: Բայց դե տեսնենք՝ ոնց կլինի:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.06.2017), Աթեիստ (01.06.2017), Գաղթական (01.06.2017), Մուշու (01.06.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիան 2007-ին ընդունեց էդ որոշումը, ես նոր էի եկել էստեղ: Ու միանգամից տարբեր տեսակի «կրեատիվ» լուծումներ առաջացան՝ որոշումը շրջանցելու համար: Հատուկ ծխողների համար փաբեր, որտեղ մուտքը անդամագրությամբ էր ու նման բաներ: Օկտոբերֆեստի ժամանակ էլ ահագին շուխուռ էր, որ թողնեն ներսում ծխել: Վերջը մի քանի տարի անց բացարձակ արգելք տարածվեց, որ ոչ մի բացառություն հնարավոր չլինի կիրառել: Բայց արի ու տես, որ որոշ հողեր նորից գտել են ճանապարհներ, որ արգելքը լիովին չկիրառվի. օրինակ՝ Բրեմենում (ու մի երկու ուրիշ հողերում) ըստ օրենքի եթե փաբը 75 քառակսուսի մետրից փոքր է, ապա էնտեղ կարելի է ծխել, և հակառակը, եթե տարածքն ահագին մեծ է, կարելի է ծխողների համար սենյակ հատկացնել:
    Մի խոսքով, նույնիսկ գերմանացիների նման օրինապաշտ մարդիկ մի ձև անցքեր են գտնում՝ ներսում ծխելը լիովին չարգելելու համար: Իհարկե մեծամասամբ միևնույն է արգելված է, բայց դե պստիկ-մստիկ բացառություններ հնարավոր է գտնել:
    Ասելս էն է, որ Հայաստանը էդպիսի բացառություններ հաստատ կգտնի ու կգտնի: Բայց դե տեսնենք՝ ոնց կլինի:
    Էստեղ էլ կան էդպիսի խուճուճ բացառություններով տեղեր, բայց ամբողջ քաղաքում մենակ երեք էդպիսի տեղ գիտեմ։ Ու ամեն ինչից բացի նաև լրացուցիչ հարկ են մուծում ծխելը թույլ տալու համար։ Շատ լավ կլինի, եթե Հայաստանում ծխողների օբյեկտները բացառություն դառնան, ոչ թե հակառակը։ Ի դեպ, եթե չեմ սխալվում, ներկայիս օրենքով ցանկացած օբյեկտ պիտի չծխողների բաժին ունենա։ Ով ոնց հասցնում, խախտում ա էդ օրենքը։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (01.06.2017), Արշակ (04.06.2017)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարցմանը չեմ քվեարկում, որովհետև տարբերակներից ոչ մեկն էլ իրական դիրքորոշումս չի կարող ներկայացնի:

    Հայաստանի համար կտրուկ հիմա էս քայլին գնալը լիքը խնդիրներ ա առաջացնելու, խորացնելու ա սոցիալական լարվածությունը, որպես հեռակա հետևանք ավելացնելու ա արտագաղթը:

    Բացարձակ չեմ չափազանցնում:

    Մենակ գնի կտրուկ թանկացումը բավարար ա դրա համար: Լիքը թունդ ծխողներ կան, որոնք ուրիշի (տվյալ դեպքում պետության) թելադրանքով պատրաստ չեն ծխելը թարգել: Իրանք ուղղակի չեն թարգելու, թող շատ սենտիմենտալ հնչի, բայց իրանց երեխեքի բերանից հացի մի մասը կտրելու են ու տան ծխախոտին: Իհարկե ծխողների քանակը որոշակիորեն կնվազի, բայց չնվազող հատվածի սոցիալական վիճակը կտրուկ վատանալու ա: Ու էս պահին առանց էն էլ աղքատ, լիքը խնդիրներ ունեցող մեր պետության համար էդ, մեղմ ասած, շռայլություն ա:

    Երկրում մանր բիզնեսի մի տեսակ կա, որը շատերիս դուր ա գալիս: Էդ փաբային բիզնեսն ա: Իհարկե ունենք չծխողների փաբեր էլ, որոնք էլի այցելուներ ունեն: Բայց փաստը մնում ա փաստ, որ փաբերի հաճախորդների գերակշռող հատվածը ծխող երիտասարդներն են, ում փաբային կայֆի մի մասն էլ էնտեղ ծխելն ա: Սա լավ ա, թե վատ, կարող ենք նստենք ու քննարկենք: Լիքը կետերով կարող եմ հիմնավորել, որ վատ ա: Բայց փաստ ա: Ու էս փաստը խոստանում ա, որ փաբային բիզնեսի անկում ենք գրանցելու:



    Մի խոսքով ես էլ կուզեի որ հանրային վայրերում չծխեն: Ու եթե ես լինեի լիազոր՝ էդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեի: Բայց մեր նման երկրում էդ ուղղությամբ կտրուկ գործողությունը կարող ա խիստ աղետաբեր լինել: Մեր երկրում առողջությանը նպաստելու համար այլ, ավելի անհրաժեշտ, առաջնահերթ, ծխելու դեմ պայքարից առաջ եղող քայլեր են պետք: Կյանքի որակի, սոցիալական որակի լավացման ծրագրեր են պետք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.06.2017), ivy (01.06.2017), Դեղին մուկիկ (01.06.2017), Ծլնգ (01.06.2017), Հարդ (02.06.2017), Նաիրուհի (02.06.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, երբ մի քանի տարի առաջ ճգնաժամում գտնվող Իսպանիան նման քայլի գնաց, լրիվ նույն բանն էին ասում, թե անհնար ա, էրեխեքի բերանից կտրելու են, ծխախոտին տան և այլն։ Բայց էսօրվա օրով ահագին նվազել ա ծխելը։ Փաստը մնում ա փաստ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (01.06.2017)

  13. #7
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցմանը չեմ քվեարկում, որովհետև տարբերակներից ոչ մեկն էլ իրական դիրքորոշումս չի կարող ներկայացնի:

    Հայաստանի համար կտրուկ հիմա էս քայլին գնալը լիքը խնդիրներ ա առաջացնելու, խորացնելու ա սոցիալական լարվածությունը, որպես հեռակա հետևանք ավելացնելու ա արտագաղթը:

    Բացարձակ չեմ չափազանցնում:

    Մենակ գնի կտրուկ թանկացումը բավարար ա դրա համար: Լիքը թունդ ծխողներ կան, որոնք ուրիշի (տվյալ դեպքում պետության) թելադրանքով պատրաստ չեն ծխելը թարգել: Իրանք ուղղակի չեն թարգելու, թող շատ սենտիմենտալ հնչի, բայց իրանց երեխեքի բերանից հացի մի մասը կտրելու են ու տան ծխախոտին: Իհարկե ծխողների քանակը որոշակիորեն կնվազի, բայց չնվազող հատվածի սոցիալական վիճակը կտրուկ վատանալու ա: Ու էս պահին առանց էն էլ աղքատ, լիքը խնդիրներ ունեցող մեր պետության համար էդ, մեղմ ասած, շռայլություն ա:

    Երկրում մանր բիզնեսի մի տեսակ կա, որը շատերիս դուր ա գալիս: Էդ փաբային բիզնեսն ա: Իհարկե ունենք չծխողների փաբեր էլ, որոնք էլի այցելուներ ունեն: Բայց փաստը մնում ա փաստ, որ փաբերի հաճախորդների գերակշռող հատվածը ծխող երիտասարդներն են, ում փաբային կայֆի մի մասն էլ էնտեղ ծխելն ա: Սա լավ ա, թե վատ, կարող ենք նստենք ու քննարկենք: Լիքը կետերով կարող եմ հիմնավորել, որ վատ ա: Բայց փաստ ա: Ու էս փաստը խոստանում ա, որ փաբային բիզնեսի անկում ենք գրանցելու:



    Մի խոսքով ես էլ կուզեի որ հանրային վայրերում չծխեն: Ու եթե ես լինեի լիազոր՝ էդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեի: Բայց մեր նման երկրում էդ ուղղությամբ կտրուկ գործողությունը կարող ա խիստ աղետաբեր լինել: Մեր երկրում առողջությանը նպաստելու համար այլ, ավելի անհրաժեշտ, առաջնահերթ, ծխելու դեմ պայքարից առաջ եղող քայլեր են պետք: Կյանքի որակի, սոցիալական որակի լավացման ծրագրեր են պետք:
    Գնի հետ կապված միանշանակ կարծիք չունեմ։ Երևի կարելի ա անել, բայց տարիներ հետո‎։
    Իսկ փաբերի բիզնեսի անկումը չափազանցություն ա։ Էդ երիտասարդները մի տեղ պիտի գնա՞ն ուտել–խմելու։ Թե՞ բոյկոտ են անելու ու սաղով հավաքվեն Վազգենչիկենց տանը։ Էլի կգան, դուրս կգան արագ կծխեն հետ կգան, ոնց որ մյուս բոլոր արգելված երկրներում։ Ի դեպ էդ նպաստում էլ ա, որ քիչ ծխեն, ոչ թե ոնց որ փաբերում հաճախ անում են, սիգարետը նախորդ սիգարետով կպցնեն։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.06.2017), StrangeLittleGirl (01.06.2017), Արշակ (04.06.2017), Դեղին մուկիկ (01.06.2017), Ուլուանա (02.06.2017), Տրիբուն (01.06.2017)

  15. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ գնի կտրուկ թանկացումը բավարար ա դրա համար: Լիքը թունդ ծխողներ կան, որոնք ուրիշի (տվյալ դեպքում պետության) թելադրանքով պատրաստ չեն ծխելը թարգել: Իրանք ուղղակի չեն թարգելու, թող շատ սենտիմենտալ հնչի, բայց իրանց երեխեքի բերանից հացի մի մասը կտրելու են ու տան ծխախոտին: Իհարկե ծխողների քանակը որոշակիորեն կնվազի, բայց չնվազող հատվածի սոցիալական վիճակը կտրուկ վատանալու ա: Ու էս պահին առանց էն էլ աղքատ, լիքը խնդիրներ ունեցող մեր պետության համար էդ, մեղմ ասած, շռայլություն ա:

    Երկրում մանր բիզնեսի մի տեսակ կա, որը շատերիս դուր ա գալիս: Էդ փաբային բիզնեսն ա: Իհարկե ունենք չծխողների փաբեր էլ, որոնք էլի այցելուներ ունեն: Բայց փաստը մնում ա փաստ, որ փաբերի հաճախորդների գերակշռող հատվածը ծխող երիտասարդներն են, ում փաբային կայֆի մի մասն էլ էնտեղ ծխելն ա: Սա լավ ա, թե վատ, կարող ենք նստենք ու քննարկենք: Լիքը կետերով կարող եմ հիմնավորել, որ վատ ա: Բայց փաստ ա: Ու էս փաստը խոստանում ա, որ փաբային բիզնեսի անկում ենք գրանցելու:
    Հաստատ ճիշտ ես ասում։ Մեկը ես անկախ գնի թանկացումից չեմ թարգելու ծխելս։ Ամսեկան մինիմում 30.000 ի սիգարետ եմ առնում ու թե պետք լինի 60.000 ի էլ կառնեմ, բայց դրանով իմ չծխելու հարցը չի լուծվելու։ 50 դրամով սիգարետս թանկացրել են ու անկեղծ ասած ձեռս չի գնում տամ էդ 50 դրամը, բայց դե տարբերակ չունեմ։ Ավելի լավ ա մի երկու փաբ, սրճարան կամ ռեստորան պակաս գնամ կամ ավելի վատ հագնվեմ քան սիգարետ չառնեմ։
    Իսկ փաբերի հետ կապված, եթե չթույլատրեն ուրեմն իմ պարագայում խմելը վապշե իմաստ չունի, իսկ եթե լինեն էնպիսի փաբեր, որոնք ծխողներից ավել գումար կպահանջեն հաստատ առանց ափսոսալու կվճարեմ։ Ոպշմ հասարակական վայրերում ինչքան ուզում են թող արգելեն ու երևի ճիշտ էլ կանեն, բայց ամեն ինչ չափի մեջ պիտի արվի։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.06.2017)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, ստեղ էլ կնվազի։ Ասենք եթե հիմա 50 տոկոսն ա ծխում, կդառնա 20-25 տոկոս։ Ու էդ 25 տոկոսը ավելի կզած կապրի։ Զատո մյուս ընտրություններին 40000 կբաժանեն սիգարետ ներկրող ընկերություն ունեցող օլիգարխները։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Համամիտ եմ Չուկին նրանում, որ միայն արգելելը քիչ է, ու հայաստանյան պայմաններում այնքան էլ չի գործում, համենայն դեպս ի սկզբանե։ Ու հետաքրքիր է թե գրանդ տոբակոն ու մյուս երկու տոբակո մեծերը սրա մասին ինչ կարծիքի են։ Ծխախոտը Հայաստանի տնտեսության ահագին շոշափելի մաս է (արտահանումների 10% ավելին) ու կարծում եմ ահագին աշխատատեղերի աղբյուր է։ Միայն օրենքներով այսպիսի խնդիրը Հայաստանում դժվար թե կարողանաս լուծել։

    Ի դեպ, նայածս հետազոտությունների որոշ մասը նշում են բժշկական սեկտորում չծողների թվի ազդեցությունը ծխելը նվազացնելու հաջողակ կամպանիաների վրա։ Ու ինչքան գիտեմ, հայաստանում այս առումով տխուր վիճակ ա։ Ասենք եթե ընդհանուր բնակչության մոտ 70% ծխում է, ապա բուժ աշխատողների մոտ 50% է ծխում։ Բարդ խնդիր ա, ու միայն օրենքով այն փորձել լուծելը այնքան էլ հեռանկարային չի։ Բայց ես միայն կողմ եմ հասարակական վայրերում չապխտվելու իրավունքին։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.06.2017), Cassiopeia (01.06.2017), Chuk (01.06.2017)

  20. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, փաբերը վաղուց են մարվել, մնացել են մի քանի հատ իրենց փոքրաթիվ բայց հավատարիմ հաճախորդների։ Մի քանի տարի առաջ ամեն քայլափոխի փաբ էր, իսկ հիմա գինետները, կաֆեներն ու քրաֆտ գարեջրատներն են զարգացել։ Ի դեպ կարող ա և փաբերի բիզնեսն էլ ավելի լավանա՝ էն նրանք ովքեր փաբ չէին գնում ծխի պատճառով, հիմա էլի կսկսեն փաբ գնալ։ Ի դեպ վերջին մի տարվա ընթացքում ծխողների փաբ ոչ մի անգամ չեմ մտնելու, իսկ չծխողների շատ եմ գնացել։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (01.06.2017), Աթեիստ (01.06.2017), Տրիբուն (01.06.2017)

  22. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ մի էջ գրառում չէի տեսել, ներող :Ճ

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  23. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհ, թեթև տարեք։
    Տենց, արդեն մի քանի անգամ, արգելվել ա երթուղայիններում կանգնած ուղևոր փոխադրելը։
    Մի երկու անգամ մասշտաբային ստուգումներ կանցկացնեն, մի երկու հոգու կտուգանեն, կմոռացվի կգնա։
    Էն ա որ արդյունքում ծխախոտը կթանկանա, ու թանկ էլ կմնա, շատերն էլ կսկսեն ծխել ավելի էժան ու ավելի վնասակար ծխախոտ։
    Չես կարող շղթայական խնդիրներից ընտրես կամայական, ոչ առաջնային խնդիրն ու սկսես պայքարել դրա դեմ, մյուս բոլոր խնդիրներին ուշադրություն չդարձնելով։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.06.2017), Նաիրուհի (02.06.2017)

  25. #14
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թանկացնելն ու արգելելը էլ ավելի "քաղցրացնելու" են էդ անտերը։ Ես կտրուկ մեթոդներին դեմ եմ։ Թող հնդկական սերիալների տևողությունից մի քիչ կտրեն ու լուրջ հակածխախոտային ագիտացիա անեն, երթևեկության կանոններ սովորեցնեն, ճիշտ բողոքել սովորեցնեն, առողջ սնվել և այլն։ Մի խոսքով ես կարծում եմ մարդու գիտակցությունն ա պետք "բարձրացնել", որ ինքն իր կամքով իրեն ու իր շրջապատին չվնասի։
    Կարճ
    Կոնկրետ

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.06.2017), Դեղին մուկիկ (01.06.2017), Նաիրուհի (02.06.2017)

  27. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Թանկացնելն ու արգելելը էլ ավելի "քաղցրացնելու" են էդ անտերը։ Ես կտրուկ մեթոդներին դեմ եմ։ Թող հնդկական սերիալների տևողությունից մի քիչ կտրեն ու լուրջ հակածխախոտային ագիտացիա անեն, երթևեկության կանոններ սովորեցնեն, ճիշտ բողոքել սովորեցնեն, առողջ սնվել և այլն։ Մի խոսքով ես կարծում եմ մարդու գիտակցությունն ա պետք "բարձրացնել", որ ինքն իր կամքով իրեն ու իր շրջապատին չվնասի։
    Ես մեծացել եմ մոլի ծխողների ընտանիքում: Ունեմ բժշկական կրթություն: Ինձնից լավ երևի քչերը գիտեն ծխելու վնասների մասին: Տարիներ շարունակ հակածխախոտային ագիտացիա եմ արել: Լավագույն նվաճումս էն ա էղել, որ երբ տանը հղի հյուրեր են էղել, ծխողները դուրս են էկել պատշգամբ: Դրանից էն կողմ ուղղակի հնարավոր չի:

    Ու ընդհանրապես, եվրոպական շատ երկրներում էլ երբ կտրուկ արգելք դրեցին, արդեն քանի տարի ուժեղ հակածխախոտային ակցիաներ էին արվում, որոնք ոչ մի կերպ չէին օգնում: Ու էսպիսի արգելք դնելն իրոք օգնել ա, որ նվազի: Հա, էլի մարդիկ գնում են Լեհաստանից էժան ծխախոտ առնելու: Էլի կան օրենքի մեջ ծակ գտած փաբեր: Բայց խոշոր հաշվով թե՛ ծխողների թիվն ա կտրուկ նվազել, թե՛ ծխողները սկսել են ավելի քիչ ծխել: Նույնն էլ Հայաստանում կլինի: Ես պատճառ չեմ տեսնում, որ չլինի: Միակ վախս էն ա, որ Արէայի ասած կանգնած երթևեկելու նման բան կլինի կամ փոքր բիզնեսները վարի կտան: Մնացած հարցերում հազար տոկոս ճիշտ բան ա ծխելը հասարակական վայրերում արգելելը:

    Ի դեպ, բժշկական համալսարանում շատ վաղուց ա արգելված, ու դա շատ խիստ գործում ա: Մի ժամանակ կար Լիստիկ կաֆեն, որտեղ ծխում էին: Բայց դրա վերջն էլ տրվեց: Նույնիսկ դեպքեր գիտեմ, որ համալսարանի տարածքում ծխող ուսանողներին հեռացրել են:

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.06.2017), Cassiopeia (02.06.2017), Mr. Annoying (03.06.2017), Աթեիստ (01.06.2017), մարդագայլուկ (02.06.2017), Ուլուանա (02.06.2017), Ռուֆուս (02.06.2017), Տրիբուն (01.06.2017)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.05.2011, 16:35
  2. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  3. Էթիկան հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 204
    Վերջինը: 05.03.2011, 16:21
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •