User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք Հասարակական վայրերում ծխելն արգելելու որոշման հետ

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է արգելել

    28 77.78%
  • Պետք չէ արգելել

    5 13.89%
  • Ինձ համար միևնույնն է։

    3 8.33%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 449 հատից

Թեմա: Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է ծխելը նվազեցնելու մեթոդներին, Ավստրալիայում, օրինակ, դրա ուրիշ ձևերը կան, որ, կարծում եմ, բավական էֆեկտիվ են։ Նախ, ծխախոտ ամեն խանութ չի կարող վաճառել, հատուկ արտոնագիր է պետք, և ծխախոտի որևէ տուփ կամ նկար իրավունք չունի երևալու որևէ այդպիսի խանութի ցուցափեղկում կամ խանութի մեջ որևէ այլ տեղ․ տուփերը պահվում են անհրապույր, անտեսք, լրիվ փակ ու անթափանց մետաղական գզրոցներում՝ վրան միայն բրենդի անունները փակցրած՝ նույն տառատեսակով, որոնցից ամեն անգամ վաճառողը հանում է տուփը, տալիս գնորդին ու անմիջապես հետ փակում։ Եվ մյուսը, որն իմ կարծիքով բավական արդյունավետ է, ծխախոտի տուփերի արտաքին տեսքն է․ չկա ոչ մի այլ նկար, քան ամբողջ տուփի երկայնքով մի սարսափազդու լուսանկար՝ մեռնող մարդու՝ փտած օրգաններով, կամ պարզապես փտող օրգանները՝ ամենայն մանրամասնությամբ, և այդ ամենը ոչ թե գեղարվեստական նկար, այլ որակյալ լուսանկար․ ուղղակի նայել չես կարողանում, այնքան զազրելի է: Անգամ ծխողները վատ են զգում իրենց ծխախոտի տուփը թողնել սեղանին՝ ի տես բոլորին, ու գցում են մի դարակի մեջ կամ անմիջապես թաքցնում են գրպանում։

    Մոռացա նշեմ․ սովորական ծխախոտի մի տուփն Ավստրալիայում արժի մոտ 30 ավստրալիական դոլար, որն այսօրվա փոխարժեքով մոտ 23 ամերիկյան դոլար է։ Համարվում է թանկ հաճույք, ինչ-որ տեղ նպաստում է ծխողների՝ "խնայողությամբ" ծխելուն։
    Այս ամենը, ներառյալ գինը, նախատեսվում է անել ընդհանուր փաթեթով: Օրինակ իմ խնդիրը հենց էդ փաթեթն ա: Որ ոչ թե սկսում են մի քայլից ու աստիճանաբար զարգացնում, այլ միանգամից բոլորը՝ ինչը միանշանակ լարվածության ա բերելու:

    Միակ մխիթարանքն էն ա, որ ծխողները կարող ա կատաղեն, դուրս գան փողոց, ու լինենք առաջին ժողովուրդը, որ մնացած բոլոր տարբերակներով հեղափոխություն չկարողացավ անել, իսկ սենց սիգարետային հեղափոխություն անենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ մխիթարանքն էն ա, որ ծխողները կարող ա կատաղեն, դուրս գան փողոց, ու լինենք առաջին ժողովուրդը, որ մնացած բոլոր տարբերակներով հեղափոխություն չկարողացավ անել, իսկ սենց սիգարետային հեղափոխություն անենք
    Տնաշեն քո մտքով մենակ էդ հեղափոխությունն ա անցնում։ճճճճ
    Էն սութի մութի ծխողները կթարգեն, թունդ ծխողներն էլ այլընտրանք կփնտրեն, ասենք չայի խոտ ծխել ու վապշե լյուբոյ խոտ ծխել։ճճճճ ես էլ արդեն պայմանավորվել եմ մի քանի հոգու հետ, որ Վրաստանից բերեն կամ էլ ջհանդամ գյոռ դյութի ֆրիից բլոկը 15 եվրոյով սիգարետ կառնեմ։ Թանկացնում են ջհանդամին թանկացնեն։ճճճճճ

  3. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծխողների մի 40%-ն ա ապրում Երևանում, սրա մի 20 տոկոսն ա փաբ ու ռեստորան գնում, սա ընդհանուր թվի 10 տոկոսն ա ստացվում։
    Այսինքն օրենքի, հասարակական վայրերում ծխելն արգելելու բաղադրիչը, ընդամենը թիրախային խմբի 10 տոկոսին ա վերաբերվում, այսինքն ուղղակի դեկորատիվ բնույթ ունի, ու ի վիճակի չի ոչ մի խնդիր լուծելու։
    Մնացած 90 տոկոսի համար ուղղակի թանկանալու ա ծխախոտը։ Վերջ։ Ինչ արգելք, ինչ բան։ Էս ա օրենքի իմաստը։
    1․ Հասարակական վայրը մենակ փաբն ու ռեստորանը չի, այլ աշխատավայրերն են, երթուղայինները, ավտոբուսները, տաքսիները։ Ես կողմ եմ էս օրենքին թեկուզ նրանով, որ որոշ երթուղայինների ուռոդ վարորդները իրենց քաքի հոտով պաբիրոզներով կողքը նստածներին կապտիտ չանեն։

    2․ Աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է, որ ծխախոտի գնի թանկացումը հանգեցնում է ծխողների թվի նվազմանը։ Եթե կարաք, հակառակը ապացուցեք։

    3․ Ծխելը մենակ թոքերի քաղցկեղը չի, այլ տարբեր հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ, սրտանոթային, տարբեր տեսակի քաղցկեղներ և այլն։ Ու բացի դրանից նվազեցնում է կյանքի միջին տևողությունը ու վատթարացնում կյանքի որակը։ Ու ծխողների բարձր քանակը նաև բացասական է ազդում երկրի տնտեսության վրա, որովհետև առողջապահությունն է թանկ նստում։
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.06.2017), Glück (03.06.2017), StrangeLittleGirl (02.06.2017), Աթեիստ (02.06.2017), մարդագայլուկ (02.06.2017), Ներսես_AM (02.06.2017), Ուլուանա (02.06.2017)

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    1․ Հասարակական վայրը մենակ փաբն ու ռեստորանը չի, այլ աշխատավայրերն են, երթուղայինները, ավտոբուսները, տաքսիները։ Ես կողմ եմ էս օրենքին թեկուզ նրանով, որ որոշ երթուղայինների ուռոդ վարորդները իրենց քաքի հոտով պաբիրոզներով կողքը նստածներին կապտիտ չանեն։

    2․ Աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է, որ ծխախոտի գնի թանկացումը հանգեցնում է ծխողների թվի նվազմանը։ Եթե կարաք, հակառակը ապացուցեք։

    3․ Ծխելը մենակ թոքերի քաղցկեղը չի, այլ տարբեր հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ, սրտանոթային, տարբեր տեսակի քաղցկեղներ և այլն։ Ու բացի դրանից նվազեցնում է կյանքի միջին տևողությունը ու վատթարացնում կյանքի որակը։ Ու ծխողների բարձր քանակը նաև բացասական է ազդում երկրի տնտեսության վրա, որովհետև առողջապահությունն է թանկ նստում։
    1. Վարորդների ծխելը հիմա էլ ա արգելված

    2. Այո, նվազման բերելու ա, ու որևէ մեկը թեմայում դա չի հերքել: Գուցե մյուս մտքերի՞ն էլ ուշադիր լինես

    3. Հայտնի փաստեր են, որ կարծում եմ թեմայում քննարկմանը մասնակիցներից յուրաքանչյուրը գիտի: Գուցե մյուս մտքերի՞ն էլ ուշադիր լինես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե մյուս մտքերի՞ն էլ ուշադիր լինես
    Չէ)
    I may be paranoid but no android!

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ)
    Այդ դեպքում քեզ շնորհավորենք հայտնի մտքերը մի հատ էլ վերաշարադրելու ու հարցը համակողմանի չքննարկելու կապակցությամբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, օրենքը ներկայացնողները շատ լավ հաշվարկ են արել։
    Որովհետև իրականում մենք հիմա պիտի քննարկեինք ծխախոտի թանկացման հարցը, ոչ թե հասարակական վայրերում ծխելն արգելելը։ Դե պարզ ա, որ տրամաբանությունը արգելելու կողմից ա, ո՞վ պիտի հակառակ բան ասի։ Բայց իրականում ոչ մի բան էլ չեն արգելելու, կամ արգելելու են էնքանով, ինչքանով հիմա երթուղայինի վարորդին են արգելում։ Միակ հետևանքը ծխախոտի թանկացումն ա լինելու։

    Ուրեմն հարցը պիտի լինի, ինչքանո՞վ ա արդարացված 70% աղքատություն ունեցող երկրում ծխախոտի գինը 3-4 անգամ բարձրացնելը։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.06.2017), Նաիրուհի (02.06.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.05.2011, 16:35
  2. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  3. Էթիկան հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 204
    Վերջինը: 05.03.2011, 16:21
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •