User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք Հասարակական վայրերում ծխելն արգելելու որոշման հետ

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է արգելել

    28 77.78%
  • Պետք չէ արգելել

    5 13.89%
  • Ինձ համար միևնույնն է։

    3 8.33%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 449 հատից

Թեմա: Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գինը թանկացնելուն դեմ եմ, մարդիկ էստեղ ծխում են, եսմինչ գներ են ծախսում կամ թութուն են առնում, կամ էլեկտրոնային սիգարետներ: Դեռ ապացուցված չի՝ ինչն ա մարդու համար ավելի վտանգավոր՝ շաքարը, թե ծխախոտը, թե տարբեր կրոնական ու այլ իդեալոգիաները: Եթե էս դարդերով լի աշխարհում մարդը փոքր ինչ սփոփում ա գտնում ծխախոտի ծխի մեջ, ինչ մի արհեստական պատնեշներ եք ստեղծում:
    Թանկացնելը չէի տեսել սկզբից։ Կարճ ասած, չեմ կարծում թե այս թանկացումը կգործի Հայաստանում։ Նույնիսկ թե հարկեր մտցնեն ծխախոտի վրա, տակից ծախելը կա ու կա։ Ոնց որ Ռուսաստանում ստիպողական փորձում էին օղու գինը բարձրացնել, բայց ի պատասխան կրպակները սկսեցին երկուսը մեկի գնով ծախել, իսկ արևմտյան երկրներում հարկերի միջոցով նույնը փորձելուց փոստով ծխախոտի շուկան արագ զարգացավ։

    Շինարար ջան, կոնկրետ քեզ չեմ ուղղում, բայց քո ասածին ի պատասխան․ տրամաբանությունը չեմ հասկանում ծխախոտի վնասների մասին խոսելուց շաքար ու իդեալոգիաներ մեջ բերելը (կողքից կարանք յուղն ու ալկոհոլն էլ ավելացնենք)։ Որոշ ակումբցիներ էլ սիրում են կամայական զրույցի մեջ սոցիոտնտեսական վիճակը մեջ բերել կամ կոռուպցիան։ Այ բալամ, ծխախոտի վնասը ապացուցված պրծած բան ա, դա ենք քննարկում։ Շաքարը վա՞տ ա, արի առանձին շաքարն էլ քննարկենք, բայց շաքարի վատ լինելը ծխախոտի վատ լինելը չի հերքում։ Իմ կարծիքով երկուսի դեմն էլ առնել է պետք։ Հայաստանում շաքարախտը ու սրտանոթային հիվանդությունները կատաստրոֆիկ մակարդակի վրա են, դե ծխելով էլ աշխարհում «լավագույներից» ենք։ Ամեն ինչի դեմն էլ պետք է առնել։ Այդ սփոփողներն իրենց առաղջությունը վնասելուց բացի էլ էլ ընդհանուր տնտեսության վրա էլ են ազդում իրենց հիվանդություններով ու պրոդուկտիվության պակասով։ Տուրիզմի վրա էլ են ազդում՝ ծխող երկրի համբավը բարձր պահելով, և այլն։ Ասենք ավելի անվնաս սփոփելու ձև է բոլորին ձրի թզբեխ բաժանելը, նարդու մրցույթներ կազմակերպելը, հանրային յոգայի դասեր անցկացնելը (ծեր բիձուկներն էլ, թե չկարողանան միանալ, գոնե քիփ հագնված կանանց նայելով կյանքից համ կառնեն) ու տենց բաները․․․ ի՞նչ անպայման ա սփոփելու համար քո ու մերձավորներիդ առողջությունը թաղես․․․

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (02.06.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.05.2011, 16:35
  2. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  3. Էթիկան հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 204
    Վերջինը: 05.03.2011, 16:21
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •