Շատ ճիշտ ես ասում, հենց տենց էլ լինելու։ Հացի ու կոշիկի փող չեն ունենալու, տալու են սիգարետին։ Աղքատ, եթիմ ու անիմաստ երկրների ֆենոմեն ա։ Սենց բան մեկ էլ աֆրիկյան ու ասիական վատագույն երկներում ես տեսնում։
Ու էս կամպանիան հենց նրա համար ա, որ հենց էս քո ասածի դեմ պայքարի - կծխի երկու պաշկա օրական, մի օր կոշիկ չի ունենա, մի ամիս կոշիկ չի ունենա, մի շաբաթ հաց չի ունենա, խելքը գլուխը կհավաքի, գոնե կկրճատի ծխելու քանակը։ Չի կարա կրճատի, չի թարգի, ուզում ա սովից ու ոտաբոբիկ մեռնի՞, պաժալիստա, տենց մարդու ու վարքի դեմ Հիսուսն էլ չի կարա պայքարի, ու մնաց ՀՀ օրենքը։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.06.2017, 17:16:
StrangeLittleGirl (02.06.2017), Աթեիստ (02.06.2017), մարդագայլուկ (02.06.2017), Մուշու (04.06.2017), Ուլուանա (02.06.2017), Ռուֆուս (02.06.2017)
միանգամից 3-4 անգամ թանկացնելը առնվազն բտ-ությունա..
ուրիշ բառ չեմ գտնում...
ընդհանուր արգելմանը կողմ եմ:
թեմայում արդեն լիքը պատճառ նշվեց, թե ինչովա լավ:
ամենաքիչը՝ սա ևս մեկ քայլ կլինի դեպի ավելի քաղաքակիրթ հասարակություն:
ու սա ասում եմ ինքս 20 տարուց ավել ծխող լինելով:
ընդհանուր արգելքն էլ ավելի շատա ազդում ծխելը թարգելուն կամ գոնե քչացնելուն, քան՝ թանկացունը:
էս էլ ա հաստատ:
փաբերի մասին արդեն խոսվեց:
բայց պատկերացրեք ասենք էն ձմեռվա կեսին, որ աշխատավայրում ես, ու ընդմիջմանը պիտի դուրս գաս ծխելու:
բոլորը տաք բուֆետում նստած են, դու՝ դուրսը:
ծածկը հատուկ փոքրա սարքած: տակը լիքը ծխող: շատերն էլ կանգնած են, քանի որ նստարաններն էլ են քիչ:
արդյունքում՝ կամ արագ-արագ մի երկու նուխ քաշում գցում ես, կամ էլ 2-ի տեղը մեկը ծխում, կամ էլ վաբշե չես գնում ծխելու ու չես էլ հիվանդանում (ընդմիջումդ չի հերիքի գնաս կուռտկեդ բերես, հենց տենց տաք տդղից դուրս ես գալիս անձրևի տակ):
Բարեկամի նշած տուփերի վրի անդուր նկարներն էլա հուշտ անում: հոգեբանորեն էլի ազդումա քիչ ծխելուն:
բոլոր ֆիրմաների ծխախոտի տուփերի վրա անշուք մի մասում անուննա գրած ու էդ, մեղմ ասած, զզվելի նկարները:
դե էս ամենից հետո էլ, ըստ իս, նոր գների թանկացումնա ազդում:
ծխախոտի կտրուկ թանկացում էստեղ իհարկե չեղավ, բայց ստաբիլ տարեկան 2 անգամ 20-30 ցենտով թանկանումա: հետն էլ՝ տուփի մեջի նախնական 20 հատիկնա գնալով նվազում:
բայց միանգամից 3-4 անգամ թանկացնել.. էն էլ՝ Հայաստանի պայմաններում..
ևս մեկ ապացույցա, որ բնակչության վիճակը՝ իրա եղած-չեղածով, ոչ մեկի մրգին չի..
իսկ հետաքրքիրա՝ ներմուծվող ծխախոտների վերավաճառքի գնի տարբերությո՞ւնն ուրա գնալու, կամ ի՞նչ տրամաբանությամբ պիտի հայկական ծխախոտների տեսականին թանկանա հայ սպառողի համար ու նույնը մբա արտահանվող կետերի համար...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես պատասխանեմ, քանի որ տնտեսագիտական կոնտեքստ կա էս հարցում։ Սիգարետի էլաստիկությունը մեկից փոքր ա, բայց ամեն դեպքում պահանջարկը արձագանքում ա գնի փոփոխությանը։ Կան կոնկրետ, շատ կոնկրետ հաշվարկենր ալամ աշխարհով ու թվերը մետավորապես սենց են - սիգարետի գնի 10% աճը բերում ա 4% պահանջարկի նվազման հարուստ երկրներում ու 8% պահանջարկի նվազման աղքատ երկրներում։
Ոչ հարուս երկրի լավ օրինակ ա Բրազիլիան։ Լիքը հոդվա ա գրվել Բրազիլիայի մասով ու դասագրքային ա դառել։ Համալսարաններում են կարդալ տալիս, թե ծխախոտի հարկային քաղաքականությունը ոնց ա համ ծխողների թիվը կտրուկ նվազեցրել, համ էլ երկրի բյուջեին լրացուցիչ մուտքեր բերել։
StrangeLittleGirl (02.06.2017), մարդագայլուկ (02.06.2017), Ուլուանա (02.06.2017)
Մեկ էլ չասեցիր, թե սիգարետի գնի 300-400 տոկոսով աճը քանի տոկոս սպառման նվազման ա բերում ու ուրիշ ինչ հետևանքներ ա ունենում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ախպեեեերրր? Կարողա բենզինի գինն էլ արժի թանկացնել, որ բենզին անողներն էլ կրճատվեն? Թե չէ բենզին անողների հետևից բրդում ես կամ խոդ են ընկնում կամ էլ փշրվում գետնին են թափվում։
Հիմա դուք ուզում եք ներկայիս ծխողներին ստիպեք ծխելը թարգեն?, թե մալալետկա սերունդին հեռու պահել էդ զիբիլից?։
Բա դու չգիտես, որ դա ծխողի համար պահանջ ա, բացակայությունը սթրես ու նեռվայն համակարգի խաղտում։ Մենակ թե չասես ախպեր ես քայլող պառավոզ եմ եղել, բայց հիմա.... էդ կապ չունի դու դու ես, ես էլ կարողա մեռնելուց հինգ էի պակաս ու ստիպված մի կերպ թարգեցի, բայց դա չի նշանակում, որ 4 անգամ թանկացնելը մարդկանց ստիպելու ա թարգել, էդ նշանակում ա, որ շատ լավ գիտակցում են, որ ծխողը մեկա ծխելու ա ու լիքը փող ա գալու դրա հաշվին։
Նարկոտիկը բեր ազատ վաճառք դիր, գինն էլ դիր հյուսիսային պողոտայի տան գնին ու տես ոնց ա ազգիդ կեսը նարկաման դառնում։
Տենց չեն անում ու տենց չեն վարվում։ Հարց չկա թող սարքեն բավականին անհասանելի մանավանդ մալալետկեքի համար, թող մարդկանց հոգեբանության մեջ մտցնեն որ քըխ ա ու չի կարելի, բայց թող ծխողների հաշվին բյուջե չլցնեն ու մարդկանց վիճակը էլ ավելի չոռիացնեն։ Թե չէ Տրիբուն ապեր կարան տռուսիկի գինը ոսկու գնին հավասարացնեն ու ասեն, թե դու հանուն տռուսիկի երեխուդ բերնից պիտի կտրես ուրեմն Հիսուսը հորը ձեռը բռնած էլ գա մեկա դու կործանված մարդ ես։
Մի քիչ ավելի լայն կոնտեքստ կբերե՞ս այդ դասագրքային օրինակի։ Ինչը ինչից հետո ա արվել, կոռուպցիայով որ տեղում են, առողջապահության որակը, հարկերի հավաքելու ուղղությամբ ինչքա՞ն են հաջողակ, այդ կապմապանիան զուգահեռ տնտեսական վիճակը ինչքան է լավացել․․․
Իսկ օրինակների տեսանկյունից կարծում եմ մեզ ավելի սազական կլինի Ռուսաստանի հակաալկոհոլային կամպանիաները․․․ սրա մասին տվյալներ ունե՞ս։ Թանկացնելու գործընթացի ժամանակ ինչքա՞նը թարկեց խմել, ինչքանո՞վ էր հաջողակ այդ թանկացման իրականացումը, ու սամագոնի ինդուստրիան սա ինչքանով խթանեց։
Նորից, Հայաստանի նման ծխախոտի մեծ ինդուստրիա ունեցող երկրում անիրական եմ համարում թանկացման հաջողակ լինելը։ Մարդիկ իրենց թութունը կաճացնեն, բայց ծխելը չեն թարկի, մանավանդ շրջաններում, որտեղ վիճակը շարունակում է շատ ավելի ոռի մնալ քան Երևանում։
Ապեր, էտ արդեն հոգեբանական խնդիր ա։ Մարդը դժվար ա ապրում, բայց ծխելը չի թարգում։ Չգիտես ոնց ծխելը իրա դժվար ապրելը հեշտացնում ա։ Նու եթե չի հեշտացնում, գոնե մտքերը թեթևացնում ա, հոգին պարզում ա, մեկ էլ պարապ ժամանակ ձեռին զբաղվելու բան ա լինում։ Եկեք ազգով մտածենք էս մարդու հոգեբանական վիճակի մասին։
Իսկ մեռնելու պահով, Չուկ ջան, ինքը կգնա մեռնի, եթե նույն տեմպերով շարունակի ծխելը։ Իսկ այ եթե փորձի թարգել, գոնե թանկության պատճառով, ընդհակառակը, կարող ա ապրելու շանս ունենա։
StrangeLittleGirl (02.06.2017), մարդագայլուկ (02.06.2017), Ուլուանա (02.06.2017)
Ապեր, էդ մարդը քո բնակչության առնվազն մեկ քառորդն ա, այ էդ ա խնդիրը: Էն որ չափազանցրած գրում եմ ծակ կոշիկ, երեխու բուլկի բան, կարաս էդ օրինակներից վերանաս ու խորանաս զուտ փաստացի իրականության մեջ: Եթե բնակչության էդքան զգալի հատվածի սոցիալական խնդիրը դու ծայրահեղ մեծացնում ես, ուրիշ տարբերակներով իր «հոգեբանական խնդիրը» չլուծելով, էդ պետության կողմից շանտղություն ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, հավես չունեմ կոնկրետացնելու, բայց կարամ գնամ նոթերիս մեջից հոդվածները գտնեմ, ուղարկեմ քեզ։
Բայց սենց արագի մեջ, էս գտա, կարաս նայես։
Ծլնգ ջան, ես հարցին գլոբալ չեմ ուզում նայեմ, ու չեմ կարծում, որ կոնկրետ էս խնդիրը պետք ա պարտադիր դիտարկել մնացած խնդիրները հետ փոխկապվածության մեջ, կոռուպցիա, կանտռաբանդա, մաքսային, և այլն։ Իմ համար հարցը պարզ ա․ Հայաստանը ոռի ծխող երկիր ա, ու դրա դեմը պետք ա առնել։
StrangeLittleGirl (02.06.2017), Աթեիստ (02.06.2017), մարդագայլուկ (02.06.2017), Ուլուանա (02.06.2017), Ռուֆուս (02.06.2017)
Ինձ թվում ա էս մտքի հետ բոլորն էլ համաձայն են: Գոնե ես համաձայն եմ: Բայց այ ոնց պետք ա դեմը առնելու հետ կապված... լիքը մտահոգություններ կան առաջարկված կտրուկ տարբերակի հետ կապված, էս ա հարցը: Ոչ թե ասում ենք «ախպեր թույն ա որ շոֆեռը ծխում ա», «դզում ա, որ բնակչության մեծ մասը ծխում ա», «ծխելը կայֆոտ բան ա» և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նաիրուհի (02.06.2017)
Ապեր, դե աշխարհը դեռ ավելի լավ մեթոդ չի գտել, քան թանկացնելն ա ու հասարակական վայրերում խստիվ արգելելը։ Եթե ուրիշ ավելի լավ ձև կարան գտնեն, խնդիր չկա, ես դեմ չեմ։ Գիտես ես ոնց եմ ծխել, ու ես փիս նեղվում էի, որ ինձ զգուշացում էին անում։ Նենց որ, ես ծխողներին ըմբռնումով եմ մոտենում։ բայց եր բերած փաստարկները ուղղակի ինքնարդարացում են, ուրիշ ոչ մի բան։
Ու՞մ կողմից ինքնաարդարացում։ Ես, օրինակ, ծխող չեմ։
Իսկ մեթոդը կարող ա ամենաարդյունավետն էդ ա, բայց քանի Հայաստանում սոցիալական էս վիճակն ա, ինքը հակապետական ա։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ