Բարեկամ-ի խոսքերից
Ինչ վերաբերում է ծխելը նվազեցնելու մեթոդներին, Ավստրալիայում, օրինակ, դրա ուրիշ ձևերը կան, որ, կարծում եմ, բավական էֆեկտիվ են։ Նախ, ծխախոտ ամեն խանութ չի կարող վաճառել, հատուկ արտոնագիր է պետք, և ծխախոտի որևէ տուփ կամ նկար իրավունք չունի երևալու որևէ այդպիսի խանութի ցուցափեղկում կամ խանութի մեջ որևէ այլ տեղ․ տուփերը պահվում են անհրապույր, անտեսք, լրիվ փակ ու անթափանց մետաղական գզրոցներում՝ վրան միայն բրենդի անունները փակցրած՝ նույն տառատեսակով, որոնցից ամեն անգամ վաճառողը հանում է տուփը, տալիս գնորդին ու անմիջապես հետ փակում։ Եվ մյուսը, որն իմ կարծիքով բավական արդյունավետ է, ծխախոտի տուփերի արտաքին տեսքն է․ չկա ոչ մի այլ նկար, քան ամբողջ տուփի երկայնքով մի սարսափազդու լուսանկար՝ մեռնող մարդու՝ փտած օրգաններով, կամ պարզապես փտող օրգանները՝ ամենայն մանրամասնությամբ, և այդ ամենը ոչ թե գեղարվեստական նկար, այլ որակյալ լուսանկար․ ուղղակի նայել չես կարողանում, այնքան զազրելի է: Անգամ ծխողները վատ են զգում իրենց ծխախոտի տուփը թողնել սեղանին՝ ի տես բոլորին, ու գցում են մի դարակի մեջ կամ անմիջապես թաքցնում են գրպանում։
Մոռացա նշեմ․ սովորական ծխախոտի մի տուփն Ավստրալիայում արժի մոտ 30 ավստրալիական դոլար, որն այսօրվա փոխարժեքով մոտ 23 ամերիկյան դոլար է։ Համարվում է թանկ հաճույք, ինչ-որ տեղ նպաստում է ծխողների՝ "խնայողությամբ" ծխելուն։
Էջանիշներ