Այդ դուրս ու ներս գալը պիտի որ փաբերի ընդհանուր եկամուտի վրա ազդի։ Բայց հնարավոր ա, որ հաջողակ փաբերում սա դրական ազդեցություն լինի (մանավանդ եթե դրան նպաստող քայլեր լինեն, ասենք ճիշտ գովազդային քաղաքականություն, որ դուրս եկածները ամեն մտնելուց հետո մի-մի հատ էլ պատվիրեն), իսկ ոչ այնքան հոջողակների վերջը կբերի (դուրս են գալի ծխելու, ու ասում՝ արա լավ ռադ արա, ու հետ մտնելու փոխարեն գնում են այլուր կամ արդեն իրենց կրիտիկական խումբը հավաքած, այդպես էլ լռվում են դրսում իրար հետ շփվելու համար, այլ ոչ թե գնում են ներս՝ մի-մի հատ էլ պատվիրելու)։ Սա էլ հնարավոր է բերի փաբերի քանակական նվազելուն, ու ասենք եթե մինչև դա հնարավոր էր մի քիչ ցածր որակի, բայց համեմատաբար անծուխ փաբ գտնել, ապս սրանից հետո բոլոր փաբերի դռների մոտ ծխողների կիպիշ կլինի (մեկը ինձ գրեթե նույնքան անդուր երևույթ, ու որ իմանամ պիտի ծխողների հոծ խմբի միջով անցնեմ, կփորձեմ այդ փողոցի մասում չհայտնվել էլ)։ Բայց հնարավոր է, որ այս իրավիճակում ու ստեղծված վակուումում նոր՝ անծուխ փաբերի կուլտուրա զարգանա, ինչպես նաև զուգահեռ բարձրօրակ գարեջրի կրպակներ, որ պատվիրես, ու դրսում լռված խմես-ծխես։ Որոշ արգելված երկրներում այդ կրպակային կուլտուրան (բացօթյա կաֆեների հետ չշփոթել) կարծես ավելի զարգացած է քան հայաստանում։
Էջանիշներ