Հայաստանում էդ ինչ խայտառակություն ա ծխելու հետ կապված։ Իսկապես չէի պատկերացնում մաշտաբները։ Մոռացել էի։ Ուր մտնում ես ծխում են։ Ռեստորաններում ծխում են, հասարակական տրանսպորտում ծխում են, փողոցում ծխում են։ Ամեն տեղ։ Ու ես հասկացա մի շատ կարևոր բան։ Իրականում պայքարը ոչ թե ծխելու դեմ պետք է լինի, այլ քթի ծակի, ուրիշներին գոնե մի քիչ շան տեղ դնելու մեջ։ Ես ինքս երբեմն ծխում եմ, բայց կյանքում ուրիշի ներկայությամբ չեմ ծխում ու չեմ ծխում հասարակական վայրերում։ Անգամ երբ ծխող մարդու տանն եմ ու ասում են ծխի տանը, ես չեմ կարում որովհետև զզվելի ա իմ համար։ Դուրս եմ գալիս։
Իսկ Հայաստանում էդ իրար վրա թքած ունենալը դրսևվորում է ամեն տեղ, ոչ միայն ծխելու մեջ։ Ծխելը դա էդ երևույթի դրսևորումներից ընդամենը մեկն է։
Մենք ուրիշի ՝ մեր դրացու, մեր հայրենակցի, մեր քրոջ, եղբոր, մոր, հոր ու երեխաների վրա թքած ունենք կյանքի ցանկացած բնագավառում։
Ահավոր ցավալի է.....
ՀԳ ՝ Հայաստան այցելելուց հետո մինչև հիմա շոկի մեջ եմ։ Ու միանգամայն վստահ եմ, որ պետք է ՃՈ-ն ավելի դաժան վերաբերվի վարորդներին ու էդ ծխելու օրենքն էլ անպայման պիտի մտցնեն։
Էջանիշներ