User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք Հասարակական վայրերում ծխելն արգելելու որոշման հետ

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է արգելել

    28 77.78%
  • Պետք չէ արգելել

    5 13.89%
  • Ինձ համար միևնույնն է։

    3 8.33%
Էջ 19 30-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 449 հատից

Թեմա: Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում

  1. #271
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ դու տենց ահռելի փոփոխություն ես զգացել, բայց ինձ համար Իսպանիայում ավելի շոկ էր, որ սկի էդ հատուկ ծխասենյակները չկային։

    Իսկ Հոլանդիայում ես ինքս էի վախեցել ծխողների քանակից, որովհետև գալուց վստահ էի, որ նենց երկիր եմ գալիս, որ երկու շաբաթում ծխելը կթողնեմ։ Բայց էստեղ գտա ոչ միայն շատ բարենպաստ պայմաններ ծխելու համար, այլև գոնե ձևի համար մի հատ թարս նայող չեմ հանդիպել էսքան ժամանակ։ Հայաստանում ավելի շատ են դրսում ծխողներին թարս նայում։

    Էստեղ մի քանի անգամ փողոցում կանգնել կրակ եմ ուզել, 80% դեպքերում հենց առաջին պատահողն ունենում է, վատագույն դեպքում՝ երկրորդը։ Իսկ թութունի հաշվարկն էլ արդեն ասել եմ, հավես չկա կրկնելու։

    Եթե կարան Հայաստանը Հոլանդիայի նման սարքեն, միայն ուրախ կլինեմ, բայց դու էլ լավ գիտես, որ տենց մի անասուն օրենքով նույնիսկ ծխախոտի հարցը չեն կարողանալու լուծել, բայց լիքը վատ հետևանքներ հաստատ կլինեն։
    Դե հա, Իսպանիան ավելի ռադիկալ լուծման ա գնացել էն դեպքում, երբ Իսպանիայում ծխողների թիվը շատ ավելի մեծ էր, քան Հոլանդիայում։
    Չգիտեմ՝ դու որտեղ ու ումից ես կրակ հարցրել ու ոնց ես 80 տոկոս հաշվարկում։ Համենայնդեպս, Հոլանդիայում բնակչության ընդամենը 26 տոկոսն ա ծխող՝ Հայաստանի 50+-ի համեմատ։

    Շատ լավ, հասանք նրան, որ ուրախ կլինես, որ Հայաստանը Հոլանդիայի նման կսարքեն։ Օքեյ, ուրեմն դա ենթադրում ա հասարակական վայրերում ծխելու արգելք ու ծխախոտի գնի բարձրացում։ Բայց ինչու՞ ա օրենքը Հայաստանում անասուն, Հոլանդիայում էնպիսին, որին սուսուփուս ու առանց բողոքելու ենթարկվում ես։ Ու ի՞նչ վատ հետևանքներ կարան լինեն։ Վատագույն դեպքում օրենքն ուղղակի չի գործելու կամ գործելու ա ընտրովի։ Համենայնդեպս, եթե օրենք լինի, ոստիկանություն զանգելն այլևս անհեթեթություն չի լինի։

    Կարամ որպես օրինակ բերեմ կարմիրի տակով անցնող հետիոտնը։ Տարիներ առաջ օրենք ընդունվեց, որ կարմիրի տակով կամ պատահական տեղից անցնող հետիոտնը պիտի տուգանվի։ Օրենքը մի երկու օր գործեց, բայց հետո արդեն ՃՈ-ն էլ զահլա չարեց գլուխ դնելու, որտև պասպորտ պահանջելու հարց էր լինում, ոչ ոք մոտը պասպորտ չէր ունենում։ Բայց տարիների ընթացքում աստիճանաբար նվազեց փողոցը սխալ տեղից ու սխալ ժամանակ անցնողների թիվը։ Օրենքի ընդունումը դեր ունեցա՞վ։ Եսի՞մ։ Ամեն դեպքում, խնդիրն արդեն գրեթե լուծվել ա։ Ինչու՞ չես ուզում ծխելու դեպքում էլ նման շանս տրվի։ Եթե օրենք չընդունվի, երբեք չես իմանա՝ օրենքը կգործի, թե չէ։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (05.06.2017), Աթեիստ (05.06.2017), մարդագայլուկ (05.06.2017), Ուլուանա (05.06.2017)

  3. #272
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, Իսպանիան ավելի ռադիկալ լուծման ա գնացել էն դեպքում, երբ Իսպանիայում ծխողների թիվը շատ ավելի մեծ էր, քան Հոլանդիայում։
    Չգիտեմ՝ դու որտեղ ու ումից ես կրակ հարցրել ու ոնց ես 80 տոկոս հաշվարկում։ Համենայնդեպս, Հոլանդիայում բնակչության ընդամենը 26 տոկոսն ա ծխող՝ Հայաստանի 50+-ի համեմատ։

    Շատ լավ, հասանք նրան, որ ուրախ կլինես, որ Հայաստանը Հոլանդիայի նման կսարքեն։ Օքեյ, ուրեմն դա ենթադրում ա հասարակական վայրերում ծխելու արգելք ու ծխախոտի գնի բարձրացում։ Բայց ինչու՞ ա օրենքը Հայաստանում անասուն, Հոլանդիայում էնպիսին, որին սուսուփուս ու առանց բողոքելու ենթարկվում ես։ Ու ի՞նչ վատ հետևանքներ կարան լինեն։ Վատագույն դեպքում օրենքն ուղղակի չի գործելու կամ գործելու ա ընտրովի։ Համենայնդեպս, եթե օրենք լինի, ոստիկանություն զանգելն այլևս անհեթեթություն չի լինի։

    Կարամ որպես օրինակ բերեմ կարմիրի տակով անցնող հետիոտնը։ Տարիներ առաջ օրենք ընդունվեց, որ կարմիրի տակով կամ պատահական տեղից անցնող հետիոտնը պիտի տուգանվի։ Օրենքը մի երկու օր գործեց, բայց հետո արդեն ՃՈ-ն էլ զահլա չարեց գլուխ դնելու, որտև պասպորտ պահանջելու հարց էր լինում, ոչ ոք մոտը պասպորտ չէր ունենում։ Բայց տարիների ընթացքում աստիճանաբար նվազեց փողոցը սխալ տեղից ու սխալ ժամանակ անցնողների թիվը։ Օրենքի ընդունումը դեր ունեցա՞վ։ Եսի՞մ։ Ամեն դեպքում, խնդիրն արդեն գրեթե լուծվել ա։ Ինչու՞ չես ուզում ծխելու դեպքում էլ նման շանս տրվի։ Եթե օրենք չընդունվի, երբեք չես իմանա՝ օրենքը կգործի, թե չէ։
    Մեր մեջ ասած ՀՀ-ում 2004 թվից յանի օրենք կա ծխելու սահմանափակումների մասին Բայց վայթեմ մարդ չգիտի էտ օրենքի մասին, դաժե օրենքն ընդունողները։

    Դաժե սենց բան ունենք

    Բայց դե, Հայաստանում ծխելու դեմ պայքարը կոռուպցիայի դեմ պայքարի պես մի բան ա։ Օրենքը չի գործում, պետք ա հանձնաժողով ստեղծել
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.06.2017, 17:34:

  4. #273
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մեջ ասած ՀՀ-ում 2004 թվից յանի օրենք կա ծխելու սահմանափակումների մասին Բայց վայթեմ մարդ չգիտի էտ օրենքի մասին, դաժե օրենքն ընդունողները։

    Դաժե սենց բան ունենք

    Բայց դե, Հայաստանում ծխելու դեմ պայքարը կոռուպցիայի դեմ պայքարի պես մի բան ա։ Օրենքը չի գործում, պետք ա հանձնաժողով ստեղծել
    Լավ հիշացրեցիր։ Էդ հատիկով սիգարետն արգելելը հենց անչափահասների ծխելու դեմ պայքարի համար էր Չգիտեմ՝ հիմա գործում ա դա, չէ, բայց ընդունելուց անմիջապես հետո հատիկով սիգարետ չէին ծախում խանութները, ախպերս խառնվել էր իրար:

  5. #274
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաաա, էս շոֆերների մասը լավ էր սրանից հետո կարելի ա ավելի ագրեսիվ լինել ուրեմն։

  6. #275
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, փողոցն անցնելու հարցում օրենքը բան էլ չփոխեց։ Ես մինչև էդ օրենքն էլ, հետո էլ, առանց էդ օրենքի ամենաչնչին ազդեցության, աշխատել եմ փողոցը սահմանված տեղով անցնել։ Չնայած դրան՝ եթե Հայաստանում 100 հոգի էդ օրենքի գործելու ընթացքում տուգանվել է ու տուգանքը մուծել, մեկը ես եմ եղել։ Սաղը վրաս ծիծաղում էին, թե ինչի եմ մուծել, բայց դե դա էլ սկզբունքի հարց է, խախտել եմ, բռնվել եմ, սկի չեմ էլ փորձել ձև թափել, թե մոտս անձնագիր չկա, գեղից նոր եմ եկել, չգիտեի օրենքի մասին ևն։

    Հայաստանում, լիքը մարդ կարա վկայի, ես գլուխ էի ջարդում (համ իմ, համ ուրիշների), որ դրսում աղբը չգցեն որտեղ պատահի, անծանոթների հետևից սիգարետի բիչոկ ու ցելոֆան էի հավաքում, էլի վրաս ծիծաղում էին։ Բայց դե էդ իմ պատկերացրած նորմալ քաղաքացին էր։

    Էստեղ գրեթե բոլորը, հիմնականում՝ բարձրահասակ և բլոնդ զտարյուն հոլանդացիները, փողոցն անցնում են կարմիրի տակ, երբեմն՝ տրամվայի կամ ավտոբուսի առջևից, զարմացած հայացքիդ ի պատասխան էլ ասում՝ վայ, կներես, ես մոռացել էի, որ դու ստեղից չես, էլի ինձ լրիվ հոլանդացու պես պահեցի։ Սկզբում ես խիստ պահում էի կանոններն ու սպասում կանաչ լույսի, իսկ հիմա մեկ-մեկ ես էլ եմ իրենց նման անում։

    Էստեղ գրեթե բոլորը, հիմնականում՝ բարձրահասակ ու բլոնդ զտարյուն հոլանդացիները, նեղություն չեն քաշում դրսում նստարանի վրա ընդմիջում անելուց հետո իրենց ուտելիքի տոպրակները հավաքեն, ոչ մեկը բիչոկը ձեռը տասը մետր չի քայլում, որ աղբամանը գցի, եթե հենց աղբամանին հասնելուց սիգարետը չի պրծել, ուրեմն էդ բիչոկը հանգրվանում է գետնին։ Մարդիկ ասում են՝ տարեկան էսքան հարկ ենք տալիս քաղաքապետարանին, թող բարեհաճի մեր հետևից մաքրել, դա իր պարտականությունն է։

    Եթե տարածքում ոստիկան չկա, շատերը նույնիսկ զբոսանքի ժամանակ շան կեղտոտածը հետևից չեն հավաքում։ Իհարկե, համազգեստի առկայությունից զգաստանում են, քանզի տուգանք շալակելու հավես չկա, բայց օտար աչքերից հեռու ալարում են կռանալ։

    Ես Հայաստանից բերած իմ լիքը սովորություններով էստեղ շատ առումներով ավելի օրինապաշտ քաղաքացի եմ, քան իրենք։ Որովհետև երբ մարդիկ խոսում են սոցիալական պատասխանատվությունից, նկատի են ունենում մենակ հարկ վճարելը, ու վստահ են, որ եթե 36-52% հարկ են տալիս, հանգիստ կարան փողոցում զիբիլ թափեն, մարիխուանայի ծուխը փչեն դեմքիդ ու օտար աչքերից հեռու երբեմն պադվալում չիշիկ անեն քո դռան մոտ։

    Մի օր մետրոյի էի սպասում ու ծխում աղբարկղի կողքը կանգնած։ Մաքրողն էկավ, սկսեց միջի տոպրակը հանել, որ փոխի։ Խնդրեցի, որ մի 20 վայրկյան սպասի, սիգարետս հանգցնեմ, գցեմ մեջը, նոր տանի։ Ասաց՝ բան չկա, գցի գետնին, մեկ է՝ հեսա տոպրակները փոխեմ, գետինն էլ եմ ավլելու։

    Մի քիչ էլ Տրիբուն ձյայի համար եմ պատմում, որ իմանա՝ ես Հայաստանում ոնցն էի, ու ստեղ ոնցն եմ, ու էդ Սաշիկ-շմաշիկի սինդրոմը հիշատակելուց առնվազն ինձ նկատի չունենա։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 05.06.2017, 17:52:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (05.06.2017)

  8. #276
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, փողոցն անցնելու հարցում օրենքը բան էլ չփոխեց։ Ես մինչև էդ օրենքն էլ, հետո էլ, առանց էդ օրենքի ամենաչնչին ազդեցության, աշխատել եմ փողոցը սահմանված տեղով անցնել։ Չնայած դրան՝ եթե Հայաստանում 100 հոգի էդ օրենքի գործելու ընթացքում տուգանվել է ու տուգանքը մուծել, մեկը ես եմ եղել։ Սաղը վրաս ծիծաղում էին, թե ինչի եմ մուծել, բայց դե դա էլ սկզբունքի հարց է, խախտել եմ, բռնվել եմ, սկի չեմ էլ փորձել ձև թափել, թե մոտս անձնագիր չկա, գեղից նոր եմ եկել, չգիտեի օրենքի մասին ևն։

    Հայաստանում, լիքը մարդ կարա վկայի, ես գլուխ էի ջարդում (համ իմ, համ ուրիշների), որ դրսում աղբը չգցեն որտեղ պատահի, անծանոթների հետևից սիգարետի բիչոկ ու ցելոֆան էի հավաքում, էլի վրաս ծիծաղում էին։ Բայց դե էդ իմ պատկերացրած նորմալ քաղաքացին էր։

    Էստեղ գրեթե բոլորը, հիմնականում՝ բարձրահասակ և բլոնդ զտարյուն հոլանդացիները, փողոցն անցնում են կարմիրի տակ, երբեմն՝ տրամվայի կամ ավտոբուսի առջևից, զարմացած հայացքիդ ի պատասխան էլ ասում՝ վայ, կներես, ես մոռացել էի, որ դու ստեղից չես, էլի ինձ լրիվ հոլանդացու պես պահեցի։ Սկզբում ես խիստ պահում էի կանոններն ու սպասում կանաչ լույսի, իսկ հիմա մեկ-մեկ ես էլ եմ իրենց նման անում։

    Էստեղ գրեթե բոլորը, հիմնականում՝ բարձրահասակ ու բլոնդ զտարյուն հոլանդացիները, նեղություն չեն քաշում դրսում նստարանի վրա ընդմիջում անելուց հետո իրենց ուտելիքի տոպրակները հավաքեն, ոչ մեկը բիչոկը ձեռը տասը մետր չի քայլում, որ աղբամանը գցի, եթե հենց աղբամանին հասնելուց սիգարետը չի պրծել, ուրեմն էդ բիչոկը հանգրվանում է գետնին։ Մարդիկ ասում են՝ տարեկան էսքան հարկ ենք տալիս քաղաքապետարանին, թող բարեհաճի մեր հետևից մաքրել, դա իր պարտականությունն է։

    Եթե տարածքում ոստիկան չկա, շատերը նույնիսկ զբոսանքի ժամանակ շան կեղտոտածը հետևից չեն հավաքում։ Իհարկե, համազգեստի առկայությունից զգաստանում են, քանզի տուգանք շալակելու հավես չկա, բայց օտար աչքերից հեռու ալարում են կռանալ։

    Ես Հայաստանից բերած իմ լիքը սովորություններով էստեղ շատ առումներով ավելի օրինապաշտ քաղաքացի եմ, քան իրենք։ Որովհետև երբ մարդիկ խոսում են սոցիալական պատասխանատվությունից, նկատի են ունենում մենակ հարկ վճարելը, ու վստահ են, որ եթե 36-52% հարկ են տալիս, հանգսիստ կարան փողոցում զիբիլ թափեն, մարիխունանայի ծուխը փչեն դեմքիդ ու օտար աչքերից հեռու երբեմն պադվալում չիշիկ անեն քո դռան մոտ։

    Մի օր մետրոյի էի սպասում ու ծխում աղբարկղի կողքը կանգնած։ Մաքրողն էկավ, սկսեց միջի տոպրակը հանել, որ փոխի։ Խնդրեցի, որ մի 20 վայրկյան սպասի, սիգարետս հանգցնեմ, գցեմ մեջը, նոր տանի։ Ասաց՝ բան չկա, գցի գետնին, մեկ է՝ հեսա տոպրակները փոխեմ, գետինն էլ եմ ավլելու։

    Մի քիչ էլ Տրիբուն ձյայի համար եմ պատմում, որ իմանա՝ ես Հայաստանում ոնցն էի, ու ստեղ ոնցն եմ, ու էդ Սաշիկ-շմաշիկի սինդրոմը հիշատակելուց առնվազն ինձ նկատի չունենա։
    Հետո՞: Ի՞նչ ես ուզում սրանով ասած լինել:

  9. #277
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն եմ ասում, որ օրենքը բան էլ չի փոխի։ Որ կարմիր լույսի հարցում էլ օրենքը չի փոխել։ Ու որ սոցիալական բարձր պատասխանատվությամբ եվրոպացիներն էլ, որ իրենց թույլ չեն տա քո ծխից թունավորվել կամ իրենց ծխով քեզ թունավորել, հեչ էլ տենց բարձր սոցիալական պատասխանատվություն չունեն, ու մաքսիմումը որ մի բան ասում ես, քեզ նման ասում են՝ բա իմ մուծած հարկերը։

    Ինձ համար աբսուրդ է, որ ես պիտի իր թափած զիբիլի միջով, բիչոկների կույտերը շրջանցելով ու ինձ համար զզվելի մարիխուանայի ծխից վատացած քայլեմ (լավ ու վատ ազդեցությունը մի կողմ, բայց ես էդ հոտից ավելի եմ վատանում, քան նույնիսկ դու՝ ծխախոտի ծխից, բայց մարիխուանա ծխողին անուն չեմ կպցնում, այլ ուրախ եմ, որ ինքը կարա օրինական ձևով դա ձեռք բերի կամ բալկոնում աճեցնի), բայց ինքը համարվի բարձր գիտակցությամբ քաղաքացի, որովհետև իր տունը չի կեղտոտում ներսում ծխելով ու ծխողներին վարձով տուն չի տալիս, իսկ ես վատն եմ, որովհետև ուզում եմ՝ արհեստական ու չաշխատող օրենքներով առանց էդ էլ քամված մարդկանց ավելի չքամեն։

    Ու մեկ էլ Եվրոպայում ու Հայաստանում սիգարետի գները համեմատելուց աշխատավարձի հետ հարաբերակցությունն էլ համեմատեք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. #278
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մեկ էլ Եվրոպայում ու Հայաստանում սիգարետի գները համեմատելուց աշխատավարձի հետ հարաբերակցությունն էլ համեմատեք։
    Օրինակ Քենթը ինչ արժի ձեր մոտ?

  11. #279

    Լիլ ջան, էտ ի՜նչ ոռի տեղ ես ապրում դու այ բալամ։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (05.06.2017), Ծլնգ (05.06.2017), մարդագայլուկ (05.06.2017)

  13. #280
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ ջան, էտ ի՜նչ ոռի տեղ ես ապրում դու այ բալամ։
    Տրիբուն ջան, ես ոչ Հայաստանում ապրելուց եմ Հայաստանը ոռի տեղ համարել, ոչ էլ Եվրոպայում ապրելուց Եվրոպան եմ դրախտ համարում։ Ամեն տեղ էլ կարամ հարմարվեմ ու յոլա գնամ, լավն էլ, վատն էլ տեսնեմ։ Ինձ համար կարևորը մի պուճուր տարածք ունենամ, որտեղ մարդիկ քիթ չեն խոթում։ Բայց դրա հետ մեկտեղ եթե մարիխուանայի հոտից ու թափած զիբիլից վատանում եմ, չասե՞մ, ինչ է թե ես քրջոտ հայաստանցի եմ ու պիտի կյանքովս մեկ շնորհակալ լինեմ, որ Ամստերդամի պես տեղ եմ ընկել։ Հոլանդիան շատ եմ սիրում, մարդկանց ու բնությունը հատկապես, բայց որ շենքերի միջով հեծանիվ քշելուց ճժերը թռնում են հեծանիվիդ դեմն ու փորձում քեզ վրայից գցել մի տեսակ չի դզում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. #281
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ ջան, էտ ի՜նչ ոռի տեղ ես ապրում դու այ բալամ։
    վառի է․․․ մենք ստեղ ծխախոտի հոտից ենք բողոքում, իսկ էս խեղճ մարդը մարիխուանայի հոտին չդիմանալով Ամստերդամ ա ապրում

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (05.06.2017)

  16. #282
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասում եմ՝ էդ թանկացումը կհաստատեն թե չէ՝ ժամանակը դեռ ցույց կտա,
    բայց հնարավոր թանկացումից կես տարի առաջ սենց բան հայտարարելը շատ հանճարեղ մարքեթինգային ծրագիր էր ))

    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #283
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա բա, Ծլնգ ջան, բայց ի տարբերություն ծխախոտի ծխից նեղվողների՝ ես չեմ ասում՝ թող արգելեն կամ ստիպեն նենց տեղերում ծխել, որ ես չշնչեմ։ Ես էդ մի սրտխառնոցից կամ գլխացավից դժվար մեռնեմ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. #284
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսապայծառ առավոտ էր ու տաքսիով Էրեբունու փողոցի խաչմերուկներից մեկին էինք հասել ու մեկ էլ մի աղջիկ առանց հաշվի առնելու լուսացույցի կարմիր կամ կանաչ լինելը հատեց փողոցը։ Վարորդը մի կերպ տոռմուզ տվեց, գլուխը հանեց պատուհանից ու մատը ուղղելով մայթին կանգնած շանը գոռաց, որ էդ շունը իրենից խելացիա։ Պարզվում ա էդ շունը կանգնած սպասում էր կանաչ լույսին, էդպիսի մի շուն էլ Արշակունյացի վրա կա, ինքը փողոցը հատում ա միայն անցումով ու միայն կանաչ լույսի դեպքում։

  19. #285
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ Քենթը ինչ արժի ձեր մոտ?
    6,5-7 եվրո, նայած Քենթ, էլի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (05.06.2017)

Էջ 19 30-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.05.2011, 16:35
  2. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  3. Էթիկան հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 204
    Վերջինը: 05.03.2011, 16:21
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •