User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համաձա՞յն եք Հասարակական վայրերում ծխելն արգելելու որոշման հետ

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է արգելել

    28 77.78%
  • Պետք չէ արգելել

    5 13.89%
  • Ինձ համար միևնույնն է։

    3 8.33%
Էջ 1 30-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 448 հատից

Թեմա: Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,714
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում

    Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի միջազագային օրն» է։ Եվ այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ ՀՀ-ում հասարակական վայրերում արգելվելու է ծխելը։ Հոդվածը մեջբերում եմ ստորև՝ ԱՆ պաշտոնական կայքից։

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այն նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:

    Ծխախոտի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»: Այս առիթով կազմակերված մամուլի ասուլիսին ելույթ ունեցան ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

    Նոր կանխատեսումները փաստում են, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունները թույլ կտան առաջիկա քառասուն տարվա ընթացքում կանխել ավելի քան 187000 մահվան դեպք:

    Ըստ 2015 թվականի ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ զեկույցի՝ Հայաստանում 2012-ին մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 25.4% (տղամարդիկ 50.9%, իսկ կանայք 3.2%): Ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունների բացակայության դեպքում այս ցուցանիշը կարող է աճել:

    «Ծխելու հետևանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600000-ը՝ պասիվ ծխելու պատճառով: Մի՛ ծխեք այն մարդկանց ներկայությամբ, ում սիրում եք, հրաժարվե՛ք ծխելուց»,- կոչ արեց Եգոր Զայցևը՝ ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում:

    Հասցեական հակածխախոտային միջոցառումները կարող են էականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: Ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ են ավելի խիստ գործողություններ: Հայաստանում հակածխախոտային քաղաքականությունների խստացումը թույլ կտա իրականացնել վերոնշյալ կանխատեսումները և պաշտպանել բնակչության առողջությունը ծխելու վնասակար ազդեցություններից:

    «Գաղտնիք չէ, որ հայերս ծխող ազգ ենք: Ես հանձնարարական ունեմ հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Այդ կերպ կարող ենք ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ամենալավ միջոցը մարդու գրպանին հարվածելն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալն այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է արգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը»,- ընդգծեց նախարար Ալթունյանը:

    ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ մեր երկրում:

    «Այս տարի մշակվել է ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որը ներկայացվել է կառավարություն: Նոր ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ` թե գովազդի, թե հասարակական վայրերում ծխելու հետ կապված»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը:

    Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը անպայման կձևավորվի և կքննարկվի հասարակության լայն զանգվածների և գործընկեր կազմակերպությունների հետ:

    Ծխախոտի դեմ պայքարի գործողությունները միտված են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության թվի նվազեցմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանն ու կյանքի միջին տևողության երկարացմանը:

    Հետաքրքիր է ակումբցիների կարծիքը այս որոշման վերաբերյալ։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.06.2017), Աթեիստ (01.06.2017), Գաղթական (01.06.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծիքս․ շուտ պիտի անեին։ Ուրախ եմ, որ վերջապես ուզում են անել։ Հուսով եմ՝ հետևողական կլինեն ու տեղը տեղին կտուգանեն բոլոր էն օբյեկտներին, որտեղ ծխող մարդ կհայտնաբերվի։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (01.06.2017), Աթեիստ (01.06.2017), մարդագայլուկ (01.06.2017), Ուլուանա (02.06.2017), Տրիբուն (01.06.2017)

  5. #3
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանիան 2007-ին ընդունեց էդ որոշումը, ես նոր էի եկել էստեղ: Ու միանգամից տարբեր տեսակի «կրեատիվ» լուծումներ առաջացան՝ որոշումը շրջանցելու համար: Հատուկ ծխողների համար փաբեր, որտեղ մուտքը անդամագրությամբ էր ու նման բաներ: Օկտոբերֆեստի ժամանակ էլ ահագին շուխուռ էր, որ թողնեն ներսում ծխել: Վերջը մի քանի տարի անց բացարձակ արգելք տարածվեց, որ ոչ մի բացառություն հնարավոր չլինի կիրառել: Բայց արի ու տես, որ որոշ հողեր նորից գտել են ճանապարհներ, որ արգելքը լիովին չկիրառվի. օրինակ՝ Բրեմենում (ու մի երկու ուրիշ հողերում) ըստ օրենքի եթե փաբը 75 քառակսուսի մետրից փոքր է, ապա էնտեղ կարելի է ծխել, և հակառակը, եթե տարածքն ահագին մեծ է, կարելի է ծխողների համար սենյակ հատկացնել:
    Մի խոսքով, նույնիսկ գերմանացիների նման օրինապաշտ մարդիկ մի ձև անցքեր են գտնում՝ ներսում ծխելը լիովին չարգելելու համար: Իհարկե մեծամասամբ միևնույն է արգելված է, բայց դե պստիկ-մստիկ բացառություններ հնարավոր է գտնել:
    Ասելս էն է, որ Հայաստանը էդպիսի բացառություններ հաստատ կգտնի ու կգտնի: Բայց դե տեսնենք՝ ոնց կլինի:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.06.2017), Աթեիստ (01.06.2017), Գաղթական (01.06.2017), Մուշու (01.06.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիան 2007-ին ընդունեց էդ որոշումը, ես նոր էի եկել էստեղ: Ու միանգամից տարբեր տեսակի «կրեատիվ» լուծումներ առաջացան՝ որոշումը շրջանցելու համար: Հատուկ ծխողների համար փաբեր, որտեղ մուտքը անդամագրությամբ էր ու նման բաներ: Օկտոբերֆեստի ժամանակ էլ ահագին շուխուռ էր, որ թողնեն ներսում ծխել: Վերջը մի քանի տարի անց բացարձակ արգելք տարածվեց, որ ոչ մի բացառություն հնարավոր չլինի կիրառել: Բայց արի ու տես, որ որոշ հողեր նորից գտել են ճանապարհներ, որ արգելքը լիովին չկիրառվի. օրինակ՝ Բրեմենում (ու մի երկու ուրիշ հողերում) ըստ օրենքի եթե փաբը 75 քառակսուսի մետրից փոքր է, ապա էնտեղ կարելի է ծխել, և հակառակը, եթե տարածքն ահագին մեծ է, կարելի է ծխողների համար սենյակ հատկացնել:
    Մի խոսքով, նույնիսկ գերմանացիների նման օրինապաշտ մարդիկ մի ձև անցքեր են գտնում՝ ներսում ծխելը լիովին չարգելելու համար: Իհարկե մեծամասամբ միևնույն է արգելված է, բայց դե պստիկ-մստիկ բացառություններ հնարավոր է գտնել:
    Ասելս էն է, որ Հայաստանը էդպիսի բացառություններ հաստատ կգտնի ու կգտնի: Բայց դե տեսնենք՝ ոնց կլինի:
    Էստեղ էլ կան էդպիսի խուճուճ բացառություններով տեղեր, բայց ամբողջ քաղաքում մենակ երեք էդպիսի տեղ գիտեմ։ Ու ամեն ինչից բացի նաև լրացուցիչ հարկ են մուծում ծխելը թույլ տալու համար։ Շատ լավ կլինի, եթե Հայաստանում ծխողների օբյեկտները բացառություն դառնան, ոչ թե հակառակը։ Ի դեպ, եթե չեմ սխալվում, ներկայիս օրենքով ցանկացած օբյեկտ պիտի չծխողների բաժին ունենա։ Ով ոնց հասցնում, խախտում ա էդ օրենքը։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (01.06.2017), Արշակ (04.06.2017)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,175
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարցմանը չեմ քվեարկում, որովհետև տարբերակներից ոչ մեկն էլ իրական դիրքորոշումս չի կարող ներկայացնի:

    Հայաստանի համար կտրուկ հիմա էս քայլին գնալը լիքը խնդիրներ ա առաջացնելու, խորացնելու ա սոցիալական լարվածությունը, որպես հեռակա հետևանք ավելացնելու ա արտագաղթը:

    Բացարձակ չեմ չափազանցնում:

    Մենակ գնի կտրուկ թանկացումը բավարար ա դրա համար: Լիքը թունդ ծխողներ կան, որոնք ուրիշի (տվյալ դեպքում պետության) թելադրանքով պատրաստ չեն ծխելը թարգել: Իրանք ուղղակի չեն թարգելու, թող շատ սենտիմենտալ հնչի, բայց իրանց երեխեքի բերանից հացի մի մասը կտրելու են ու տան ծխախոտին: Իհարկե ծխողների քանակը որոշակիորեն կնվազի, բայց չնվազող հատվածի սոցիալական վիճակը կտրուկ վատանալու ա: Ու էս պահին առանց էն էլ աղքատ, լիքը խնդիրներ ունեցող մեր պետության համար էդ, մեղմ ասած, շռայլություն ա:

    Երկրում մանր բիզնեսի մի տեսակ կա, որը շատերիս դուր ա գալիս: Էդ փաբային բիզնեսն ա: Իհարկե ունենք չծխողների փաբեր էլ, որոնք էլի այցելուներ ունեն: Բայց փաստը մնում ա փաստ, որ փաբերի հաճախորդների գերակշռող հատվածը ծխող երիտասարդներն են, ում փաբային կայֆի մի մասն էլ էնտեղ ծխելն ա: Սա լավ ա, թե վատ, կարող ենք նստենք ու քննարկենք: Լիքը կետերով կարող եմ հիմնավորել, որ վատ ա: Բայց փաստ ա: Ու էս փաստը խոստանում ա, որ փաբային բիզնեսի անկում ենք գրանցելու:



    Մի խոսքով ես էլ կուզեի որ հանրային վայրերում չծխեն: Ու եթե ես լինեի լիազոր՝ էդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեի: Բայց մեր նման երկրում էդ ուղղությամբ կտրուկ գործողությունը կարող ա խիստ աղետաբեր լինել: Մեր երկրում առողջությանը նպաստելու համար այլ, ավելի անհրաժեշտ, առաջնահերթ, ծխելու դեմ պայքարից առաջ եղող քայլեր են պետք: Կյանքի որակի, սոցիալական որակի լավացման ծրագրեր են պետք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.06.2017), ivy (01.06.2017), Դեղին մուկիկ (01.06.2017), Ծլնգ (01.06.2017), Հարդ (02.06.2017), Նաիրուհի (02.06.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, երբ մի քանի տարի առաջ ճգնաժամում գտնվող Իսպանիան նման քայլի գնաց, լրիվ նույն բանն էին ասում, թե անհնար ա, էրեխեքի բերանից կտրելու են, ծխախոտին տան և այլն։ Բայց էսօրվա օրով ահագին նվազել ա ծխելը։ Փաստը մնում ա փաստ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (01.06.2017)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,175
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, ստեղ էլ կնվազի։ Ասենք եթե հիմա 50 տոկոսն ա ծխում, կդառնա 20-25 տոկոս։ Ու էդ 25 տոկոսը ավելի կզած կապրի։ Զատո մյուս ընտրություններին 40000 կբաժանեն սիգարետ ներկրող ընկերություն ունեցող օլիգարխները։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #8
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Համամիտ եմ Չուկին նրանում, որ միայն արգելելը քիչ է, ու հայաստանյան պայմաններում այնքան էլ չի գործում, համենայն դեպս ի սկզբանե։ Ու հետաքրքիր է թե գրանդ տոբակոն ու մյուս երկու տոբակո մեծերը սրա մասին ինչ կարծիքի են։ Ծխախոտը Հայաստանի տնտեսության ահագին շոշափելի մաս է (արտահանումների 10% ավելին) ու կարծում եմ ահագին աշխատատեղերի աղբյուր է։ Միայն օրենքներով այսպիսի խնդիրը Հայաստանում դժվար թե կարողանաս լուծել։

    Ի դեպ, նայածս հետազոտությունների որոշ մասը նշում են բժշկական սեկտորում չծողների թվի ազդեցությունը ծխելը նվազացնելու հաջողակ կամպանիաների վրա։ Ու ինչքան գիտեմ, հայաստանում այս առումով տխուր վիճակ ա։ Ասենք եթե ընդհանուր բնակչության մոտ 70% ծխում է, ապա բուժ աշխատողների մոտ 50% է ծխում։ Բարդ խնդիր ա, ու միայն օրենքով այն փորձել լուծելը այնքան էլ հեռանկարային չի։ Բայց ես միայն կողմ եմ հասարակական վայրերում չապխտվելու իրավունքին։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.06.2017), Cassiopeia (01.06.2017), Chuk (01.06.2017)

  16. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,046
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցմանը չեմ քվեարկում, որովհետև տարբերակներից ոչ մեկն էլ իրական դիրքորոշումս չի կարող ներկայացնի:

    Հայաստանի համար կտրուկ հիմա էս քայլին գնալը լիքը խնդիրներ ա առաջացնելու, խորացնելու ա սոցիալական լարվածությունը, որպես հեռակա հետևանք ավելացնելու ա արտագաղթը:

    Բացարձակ չեմ չափազանցնում:

    Մենակ գնի կտրուկ թանկացումը բավարար ա դրա համար: Լիքը թունդ ծխողներ կան, որոնք ուրիշի (տվյալ դեպքում պետության) թելադրանքով պատրաստ չեն ծխելը թարգել: Իրանք ուղղակի չեն թարգելու, թող շատ սենտիմենտալ հնչի, բայց իրանց երեխեքի բերանից հացի մի մասը կտրելու են ու տան ծխախոտին: Իհարկե ծխողների քանակը որոշակիորեն կնվազի, բայց չնվազող հատվածի սոցիալական վիճակը կտրուկ վատանալու ա: Ու էս պահին առանց էն էլ աղքատ, լիքը խնդիրներ ունեցող մեր պետության համար էդ, մեղմ ասած, շռայլություն ա:

    Երկրում մանր բիզնեսի մի տեսակ կա, որը շատերիս դուր ա գալիս: Էդ փաբային բիզնեսն ա: Իհարկե ունենք չծխողների փաբեր էլ, որոնք էլի այցելուներ ունեն: Բայց փաստը մնում ա փաստ, որ փաբերի հաճախորդների գերակշռող հատվածը ծխող երիտասարդներն են, ում փաբային կայֆի մի մասն էլ էնտեղ ծխելն ա: Սա լավ ա, թե վատ, կարող ենք նստենք ու քննարկենք: Լիքը կետերով կարող եմ հիմնավորել, որ վատ ա: Բայց փաստ ա: Ու էս փաստը խոստանում ա, որ փաբային բիզնեսի անկում ենք գրանցելու:



    Մի խոսքով ես էլ կուզեի որ հանրային վայրերում չծխեն: Ու եթե ես լինեի լիազոր՝ էդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեի: Բայց մեր նման երկրում էդ ուղղությամբ կտրուկ գործողությունը կարող ա խիստ աղետաբեր լինել: Մեր երկրում առողջությանը նպաստելու համար այլ, ավելի անհրաժեշտ, առաջնահերթ, ծխելու դեմ պայքարից առաջ եղող քայլեր են պետք: Կյանքի որակի, սոցիալական որակի լավացման ծրագրեր են պետք:
    Գնի հետ կապված միանշանակ կարծիք չունեմ։ Երևի կարելի ա անել, բայց տարիներ հետո‎։
    Իսկ փաբերի բիզնեսի անկումը չափազանցություն ա։ Էդ երիտասարդները մի տեղ պիտի գնա՞ն ուտել–խմելու։ Թե՞ բոյկոտ են անելու ու սաղով հավաքվեն Վազգենչիկենց տանը։ Էլի կգան, դուրս կգան արագ կծխեն հետ կգան, ոնց որ մյուս բոլոր արգելված երկրներում։ Ի դեպ էդ նպաստում էլ ա, որ քիչ ծխեն, ոչ թե ոնց որ փաբերում հաճախ անում են, սիգարետը նախորդ սիգարետով կպցնեն։

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.06.2017), StrangeLittleGirl (01.06.2017), Արշակ (04.06.2017), Դեղին մուկիկ (01.06.2017), Ուլուանա (02.06.2017), Տրիբուն (01.06.2017)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,175
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնի հետ կապված միանշանակ կարծիք չունեմ։ Երևի կարելի ա անել, բայց տարիներ հետո‎։
    Իսկ փաբերի բիզնեսի անկումը չափազանցություն ա։ Էդ երիտասարդները մի տեղ պիտի գնա՞ն ուտել–խմելու։ Թե՞ բոյկոտ են անելու ու սաղով հավաքվեն Վազգենչիկենց տանը։ Էլի կգան, դուրս կգան արագ կծխեն հետ կգան, ոնց որ մյուս բոլոր արգելված երկրներում։ Ի դեպ էդ նպաստում էլ ա, որ քիչ ծխեն, ոչ թե ոնց որ փաբերում հաճախ անում են, սիգարետը նախորդ սիգարետով կպցնեն։
    Ներս ջան, տեսնենք: Ես ակնկալում եմ, որ փաբերի մարման ալիք կլինի: Թող սխալվեմ, ունենանք անծուխ փաբեր, մենակ ուրախ կլինեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս ջան, տեսնենք: Ես ակնկալում եմ, որ փաբերի մարման ալիք կլինի: Թող սխալվեմ, ունենանք անծուխ փաբեր, մենակ ուրախ կլինեմ:
    Ներսեսի ասածին էլ ավելացնեմ, որ կարող ա նույնիսկ հակառակ տենդենց նկատվի․ ավելի շատ մարդ գնա փաբ։ Ծխողները մեկ ա կգնան, որտև այլընտրանք չեն ունենա, իսկ բավական մեծ խումբ ծխողներ, որ փաբ ոտք չէին դնում հենց ծխի պատճառով, գուցե սկսեն մեկումեջ հաճախել։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (04.06.2017)

  21. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,175
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներսեսի ասածին էլ ավելացնեմ, որ կարող ա նույնիսկ հակառակ տենդենց նկատվի․ ավելի շատ մարդ գնա փաբ։ Ծխողները մեկ ա կգնան, որտև այլընտրանք չեն ունենա, իսկ բավական մեծ խումբ ծխողներ, որ փաբ ոտք չէին դնում հենց ծխի պատճառով, գուցե սկսեն մեկումեջ հաճախել։
    Բյուր ջան, ասենք հետևել ես, թե Հայաստանի չծխող փաբերն ինչ այցելություններ են ունենում, էդ նշածդ մարդիկ խմբերով գնում ու էդ բիզնեսը ծաղկու՞մ ա, թե՞ չէ:
    Ես հետևել եմ: Հիասթափեցնեմ քեզ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, ասենք հետևել ես, թե Հայաստանի չծխող փաբերն ինչ այցելություններ են ունենում, էդ նշածդ մարդիկ խմբերով գնում ու էդ բիզնեսը ծաղկու՞մ ա, թե՞ չէ:
    Ես հետևել եմ: Հիասթափեցնեմ քեզ:
    Արտ, որովհետև Հայաստանի չծխող փաբերը մի քանի խնդիր ունեն։ Մեկն էն ա, որ օդափոխման համակարգ չունեն, ու էնտեղ օդն ավելի ծանր ա, քան ծխող փաբերից շատերում։ Մյուսն էն ա, որ երբ ընկերախմբում կա թեկուզ մի ծխող, ուղղակի անհնար ա համոզելը, որ խումբը գնա չծխող, ոչ թե ծխող փաբ։ Արդյունքում՝ լիքը մարդիկ ուղղակի դուրս են մնում ընկերախմբերից, որտև չեն ուզում ծխող փաբ գնալ, չծխող փաբ գնալ էլ չի լինում համոզել։ Իսկ եթե բոլոր փաբերը չծխող լինեն, էս հարցն էլ չի առաջանա։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (04.06.2017)

  24. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,175
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, որովհետև Հայաստանի չծխող փաբերը մի քանի խնդիր ունեն։ Մեկն էն ա, որ օդափոխման համակարգ չունեն, ու էնտեղ օդն ավելի ծանր ա, քան ծխող փաբերից շատերում։ Մյուսն էն ա, որ երբ ընկերախմբում կա թեկուզ մի ծխող, ուղղակի անհնար ա համոզելը, որ խումբը գնա չծխող, ոչ թե ծխող փաբ։ Արդյունքում՝ լիքը մարդիկ ուղղակի դուրս են մնում ընկերախմբերից, որտև չեն ուզում ծխող փաբ գնալ, չծխող փաբ գնալ էլ չի լինում համոզել։ Իսկ եթե բոլոր փաբերը չծխող լինեն, էս հարցն էլ չի առաջանա։
    Կառաջանա, ծխող ընկերը կհամոզի, որ գնան բացօթյա կաֆեում լռվեն
    Բայց լավ, ապրենք տեսնենք: Մեկ ա օրենքը հաստատ անցկացնելու են, ժամանակ կունենանք դիտելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կառաջանա, ծխող ընկերը կհամոզի, որ գնան բացօթյա կաֆեում լռվեն
    Բայց լավ, ապրենք տեսնենք: Մեկ ա օրենքը հաստատ անցկացնելու են, ժամանակ կունենանք դիտելու:
    Դեկտեմբեր-հունվարին
    Ես ավելի շատ վախենում եմ, որ օրենքը չգործի կամ ընտրովի գործի, այսինքն՝ փոքր բիզնեսների հերն անիծեն, լֆիկները ծաղկեն:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (01.06.2017), Նաիրուհի (02.06.2017)

Էջ 1 30-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (1 անդամ և 2 հյուր)

  1. boooooooom

Համանման թեմաներ

  1. Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.05.2011, 16:35
  2. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  3. Էթիկան հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 204
    Վերջինը: 05.03.2011, 16:21
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •