Ջոնսոնվիլլը (Կոննեկտիկուտ, ԱՄՆ) կլասիկ ուրվական-քաղաքի օրինակ է:
Այն գտնվում է 62հա տարածության վրա և ունի եկեղեցի, ջրաղաց, փոստ, խանութներ ու տներ:
Թեև 19-րդ դարում բուռն ծաղկունք ապրելիս է եղել, բայց շատ վաղուց արդեն լքված է բոլոր բնակիչների կողմից ու նոր վաճառքի գինը նշանակվել է 1.9մլն ԱՄՆ դոլար (գնորդ չլինելու պատճառով, վերջին 16 տարիներին գինն անկում է ապրել սկզբնական 3.5մլն ԱՄՆ դոլարից):
վերջերս ավելի հաճախակի են դարձել նման ուրվական դարձած բնակավայրերի վքճառքի կամ աճուրդի հայտարարությունները:
միշտ հետաքրքիր է եղել, թե օրինակ ինչ նպատակով կարելի կլիներ դրանք օգտագործել:
իսկ ինչպե՞ս դուք կվարվեյիք դրա հետ, ի՞նչ ծրագրեր այնտեղ կիրակացնեյիք, եթե նման մի գյուղաքաղաք պատկաներ ձեզ ու բավարար հնարավորություն ունենայիք ցանկացած մտահղացում կյանքի կոչելու:
Էջանիշներ