Եկեք ի վերջո փորձենք իրականացնել Հայկօ-ի առաջարկը
Հիշեցնեմ՝ ինչի մասին էր խոսքը.
Անում ենք հետևյալ ձևով:
Մի շաբաթվա ընթացքում՝ մինչև մայիսի 31-ի ավարտը, մասնակցել ցանկացողներն ինձ են ուղարկում մի ստեղծագործության անվանում, որը պատրաստվում են «նոր հայացքով» ներկայացնել: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ստեղծագործությունը, մեկ ընդհանուր գործ ընտրելու փոխարեն:
Հունիսի մեկին կտեղադրենք էն ստեղծագործությունների ցուցակը, որոնք «վերապատմվելու» են: Հեղինակների մասին ոչինչ չենք ասի:
Դրանից հետո գրանցված հեղինակներին կտրվի մոտ քսան օր ժամանակ՝ իրենց ընտրած ստեղծագործությունները նոր տեսքով ներկայացնելու համար:
Կարող եք ընտրել ինչպես կարճ, այնպես էլ ծավալուն աշխատանքներ. կարևորը, որ դրանք հնարավորինս ճանաչված լինեն:
Հունիսի վերջին աշխատանքները կտեղադրվեն համապատասխան թեմայում, և կբացվի քվեարկություն:
Ժամկետները դեռ մոտավոր են, և հնարավոր է, որ փոխվեն (երկարաձգվեն):
Լավ մտածեք, թե ինչ ստեղծագործություն եք ընտրում, որովհետև ընտրված գործերի ցուցակը ներկայացնելուց հետո (հունիսի 1-ին) ուրիշ ստեղծագործություն ընտրել չի կարելի:
Բոլոր հեղինակների անունները կբացահայտվեն քվեարկության ավարտից հետո՝ ներառյալ նրանց անունները, ովքեր գրանցվել են, սակայն ինչ-որ պատճառով չեն կարողացել մասնակցել: Չուկի ասած՝ դրանք պարտվածներն են
Գրանցվել կարող եք էս պահից սկսած՝ ինձ ուղարկելով ձեր ընտրած ստեղծագործության անվանումը:
Թեման բաց է հարցերի ու քննարկումների համար:
Էջանիշներ