Քանի որ տասը տարուց ավել է, ինչ Հայաստանում չեմ ապրում, ահագին հեռացել եմ Հայաստանում աշխատանք փնտրելու թեմայից: Բայց կուզեի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ էս հարցի վերաբերյալ:
Ո՞նց են Հայաստանում մասնագիտական աշխատանք փնտրում: Ի՞նչ կայքեր կամ ուրիշ միջոցներ կան թափուր աշխատատեղերի մասին տեղեկանալու:
Առանց ԽԾԲ-ի հնարավո՞ր է լավ աշխատանք գտնել: Եթե հա, ի՞նչ ոլորտներում: Ընդհանրապես ո՞ր ոլորտներում է պահանջարկը բարձր:
Ո՞նց են դիմում աշխատանքի: Գրավո՞ր, թե ուղիղ զանգել-խոսելով: Գրավոր դիմումին միշտ գալի՞ս է պատասխան, անգամ երբ մերժվում է դիմումը:
Մի քիչ պատմեք ձեր փորձից:
Անցայլ շաբաթ, մեծամասամբ հետաքրքրությունից դրդված, մի աշխատանքի դիմեցի Երևանում, որի մասին տեղեկացել էի careercenter.am-ում: Դիմումս գրավոր էր, անգլերեն լեզվով, ինչպես որ հայտարարությունն էր: Հետաքրքիր էր, ընդհանրապես արձագանք կլինի, թե չէ: Չգիտեմ՝ գուցե մի քիչ նաիվ քայլ էր իմ կողմից: Բայց դե գաղափար չունեմ՝ ոնց են հիմա էդ կողմերում աշխատանքի դիմում:
Մի քիչ լուսաբանեք
Էջանիշներ