Ես բանակից նոր էի եկել, էնքան էին ասել առանց ծանոթ ձև չի գործ գտնել՝ գործ ման գալու փոխարեն ծանոթ էի ման գալիս։
Էդ ծանոթներս էլ ինչքան դեբիլ գործ կար առաջարկում էին, էլ ինտերիերի դիզայների օգնական, էլ շինարարական կազմակերպության մենեջերի օգնական, էլ կադաստրի հողաչափման աշխատանքներ իրականացնող մասնագետ, էլ տեղամասային տեսուչ։
Մի երկու օր դիզայների հետ ման եկա, մի երկու շաբաթ մենեջերի, քաղ ծառայողի քննություն տվեցի, ոստիանությունում էլ դիմում գրեցի որպես տեսուչ աշխատելու համար։ Վերջը աշխարհի կարգից հիասթափված ծանոթներիս հրաժեշտ տվեցի, սկսեցի հայտարարություններով ռեզյումե ուղարկել։
Հենց առաջին անգամից զանգեցին, կանչեցին հարցազրույցի, ընդունվեցի գործի։ Որ լավ աշխատեի շատ արագ կարիերայի աճ կունենայի, առանց որևէ ծանոթի, բայց լավ չաշխատեցի։ 2 տարի հետո դուրս եկա։
Էլի cv ուղարկեցի, էլի կանչեցին հարցազրույցի, էլի ընդունվեցի գործի։ Էլի 2 տարուց դուրս եկա։
Մի հատ էլ, էլի նույն ձև առանց ծանոթի գործի ընդունվեցի, էլի դուրս եկա։
3 անգամ առանց որևէ ծանոթի, բավականին տանելի աշխատանքի եմ ընդունվել։
Հիմա որ խոսք ա բացվում, ասում են հայաստանում առանց ծանոթի հնարավոր չի գործ գտնել, կարամ էս պատմությունը պատմեմ, բայց ալարում եմ։ Ասում եմ հա, տենց ա։
Էջանիշներ