Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Էդ միտումնավոր առաջ-հետ դնելը հարյուր տոկոսանոց ինքնախաբեություն եմ համարում:
Դա նույնն է, ինչ օրեկան հինգ հատ սիգարետ ծխողը իրեն չծխող համարի:
Մարդու ուշանալ-չուշանալը ոչ թե ժամացույցից է կախված, այլ պարտքի զգացումից:
Ինձ թվում է, եթե մարդ ուշանում է ամեն անգամ, ուրեմն պետք է լրեջորեն մտածի այդ մասին, քանզի դա թափթփվածության նշան է ու վիրուսի պես հեշտորեն սողոսկում է կյանքի այլ ոլորտներ էլ:
Իսկ եթե դա հազվադեպ բնույթ է կրում, - ուրեմն կարող է հանգիստ ապրել, քանզի բոլորի հետ էլ պատահում է: Հետո էլ թող չմոռանա, որ ժամանակ հասկացողությունը վերջիվերջո վերացական հասկացություն է. չէ՞ որ իրականում որտեղ էլ լինես այդ ժամանակի մեջ, միևնույն է, միշտ էլ Ներկա Պահի մեջ ես և այդ Պահից անկարող ես ուշանալ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
StrangeLittleGirl (30.09.2018), Գաղթական (30.09.2018)
էս թեմայից իմացա, որ մարդիկ կան որ միտումնավոր առաջ են տալիս ժամը: Անկեղծ ասած երբեք տենց բան մտքովս չի անցել, իմ մոտ սուր արտահայտված պառանոյա կա կապված ժամերի հետ, մենակ էդ գրառումները կարդալուց սկսեցի ինտենսիվ քրտնել բոլոր ժամացույցներս նույն ժամն են ցույց տալիս վարկյան առ վարկյան:
Հ.Գ. ուշանալու սովորություն չունեմ անկախ նրանից ուր եմ գնում լուրջ հանդիպման թե ընկերոջս տուն: Եթե անգամ 1000% -ով վստահ եմ, որ պետք ա տեղում սպասեմ մեկա չեմ կարա ուշանամ: Մեկել ասենք ժամը 18:00 ին պայմանավորված եմ, բայց զգում եմ, որ շուտ եմ հասնում սկսում եմ ճանապարհս երկարացնել)), որ տեղ հասնելուց նայեմ ժամացույցիս վրան ուղիղ 18:00 լինի
Հ.Գ.2 մարմնիս բացի ժամացույցից ուրիշ ոչ մի բան չեմ կրում /մատանի, շղթա, բռասլետ, կարմիր թել() / չնայած ժամանակին շատ էի սիրում
Վերջին խմբագրող՝ Life: 30.09.2018, 20:23:
Էս ինչքան պարանոյիկներ կան, փաստորեն :
Ես ստաժավոր առաջ տվողներից եմ: Երևի մի տասնքանի տարի ա` թևիս ժամացույցը միշտ երկու րոպե առաջ ա: Ասեմ, որ բացարձակապես չի օգնում ու երբեք չի օգնել, քանի որ հենց սկզբից էլ միշտ հիշել եմ, որ երկու րոպե առաջ ա, ու ձեռնտու ինքնախաբեությունը երբեք չի ստացվել: Հստակ գիտակցելով էդ երկու րոպե առաջ լինելու անիմաստությունը` վախենում եմ ճիշտ ժամը դնել, քանի որ արդեն էնքան եմ սովորել էդ երկու րոպե առաջ լինելու գիտակցմանը, որ ճիշտ լինելու դեպքում կարող ա արդեն մոռանամ, որ հիմա ճիշտ ա, կարծեմ, թե երկու րոպե ավել ժամանակ ունեմ, ու քաշվեմ : Բայց դե մի օր պետք ա դա անել հաստատ:
Ամեն դեպքում ուշանալուց խուսափելու համար ժամն առաջ տալն անառողջ մոտեցում եմ համարում. կարծում եմ` եթե ուշանալու խնդիր կա, պետք ա բուն խնդիրը լուծել, ոչ թե փորձել ինքնախաբեությամբ քողարկել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (02.10.2018), Life (02.10.2018), Progart (02.10.2018), Sambitbaba (02.10.2018), StrangeLittleGirl (03.10.2018), Արշակ (03.10.2018), Տրիբուն (02.10.2018)
Ինձ հետաքրքրեց, թե էդ տենց գերճշգրիտ ու՞ր ես գնում, որ եթե ժամերդ դզես․ մինչև ընտելանալը մի քանի անգամ երկու րոպե ուշանալը կարող ա ողբերգություն լինի
Համաձայն եմ, անիմաստ ինքնախաբեություն ա ժամը առաջ տալը։ Համ էլ, շուտով մեխանիկական ժամացույցները իսպառ կվերանան, ու սենց թե նենց ստիպված կլինեք հարմարվել իրական ժամանակին, նենց որ ավելի լավ ա հիմիկվանից սկսեք
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ուլուանա (03.10.2018)
Ինչ հեռախոսը ջեբս ա, էլ ժամացույց կապելու իմաստը չեմ հասկանում, դառել ա զարդ:
Adam (05.10.2018), Freeman (05.10.2018), Sambitbaba (05.10.2018)
Նայած ինչ ժամացույց։ Օրինակ սպորտային աքթիվիթիները թռեք անող ժամացույցները լավ էլ իմաստով են ու ավելի հարմար ու ֆունկցիոնալ հեռախոսից։
Բացի դա էլ, հեռախոսով շատ էս շեղվում։ Մի հատ ժամ նայելու համար, հեռախոսդ հանում էս, ձեռի հետ նոթիֆիքեշնները նայում, մի երկու նյուտոնի թայմլայն թերթում, մի հատ էլ տելեգրամի ալիքները ստուգում։ Մի հատ ժամ նայելը, պատմություն ա դառնում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ