Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ժամանակից 5-10 րոպե առաջ ընկնել

  1. #1
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,392

    Ժամանակից 5-10 րոպե առաջ ընկնել

    Շատերն են ժամացույցները իրական ժամանակից 5-10 րոպե առաջ դնում:

    Ոմանք բացատրում են դա ուշանալու ահով, ոմանց մոտ էլ սա ուղղակի սովորություն է դարձել ու նրանք չունեն հստակ պատասխան, թե ինչու են էդպես վարվում:

    Ըստ իս սա բավական յուրահատուկ հոգեբանական երևույթ է ու հետաքրքիր կլինի քննարկել, թե որոնք են սրա դրդապատճառները ու սա դրական թե բացսական ազդեցություն է ունենում այդպես վարվողի վրա:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (17.05.2017)

  3. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    27
    Գրառումներ
    5,446
    Հա ես էլ եմ էդպես անում։ճճճ
    Էն անձնական իրերը, որոնք ժամ ցույց տալու հնարավորություն ունեն բոլորը 5 րոպե առաջ ա տված ու հենց էդ հինգ րոպեն միշտ օգնում ա, որ կամ չուշանամ կամ գոնե հինգ րոպե շուտ տեղ հասնեմ։

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,013
    Բլոգի գրառումներ
    17
    Ժամանակին ես խառն էի անում․ ասենք, մեկ երեք րոպե առաջ էի սարքում, մեկ հինգ րոպե, մեկ ոչ մի րոպե։ Թե չէ եթե կայուն հինգ րոպե առաջ էր լինում, ինչ-որ ժամանակ սովորում էի արդեն։ Բայց դե դա հին ժամանակներում էր։ Հիմա հակառակը, աշխատում եմ, որ սաղ ժամացույցները ճիշտ լինեն։

  5. #4
    Hououin Kyouma Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    24
    Գրառումներ
    3,444
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին ես խառն էի անում․ ասենք, մեկ երեք րոպե առաջ էի սարքում, մեկ հինգ րոպե, մեկ ոչ մի րոպե։ Թե չէ եթե կայուն հինգ րոպե առաջ էր լինում, ինչ-որ ժամանակ սովորում էի արդեն։ Բայց դե դա հին ժամանակներում էր։ Հիմա հակառակը, աշխատում եմ, որ սաղ ժամացույցները ճիշտ լինեն։
    Նույնը ես, թե առաջվա համար,թե հիմայի

  6. #5
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,392
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին ես խառն էի անում․ ասենք, մեկ երեք րոպե առաջ էի սարքում, մեկ հինգ րոպե, մեկ ոչ մի րոպե։ Թե չէ եթե կայուն հինգ րոպե առաջ էր լինում, ինչ-որ ժամանակ սովորում էի արդեն։ Բայց դե դա հին ժամանակներում էր։ Հիմա հակառակը, աշխատում եմ, որ սաղ ժամացույցները ճիշտ լինեն։
    էս տարբերակը դեռ չէի լսել ))
    հետաքրքիր դեպք ա..

    այսինքն՝ եթե համարենք ժամացույցը առաջ տալը ինքնախաբեության դրսևորում, ուրեմն քո տարբերակն, ավելի շուտ, ինքնամոլորեցում էր..


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  7. #6
    Hououin Kyouma Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    24
    Գրառումներ
    3,444
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    էս տարբերակը դեռ չէի լսել ))
    հետաքրքիր դեպք ա..

    այսինքն՝ եթե համարենք ժամացույցը առաջ տալը ինքնախաբեության դրսևորում, ուրեմն քո տարբերակն, ավելի շուտ, ինքնամոլորեցում էր..


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Հա, տենց դժվար ա հաշվելը, շտապելու ընթացքում էլ չես դնում հաշվում :դ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (17.05.2017)

  9. #7
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,392

    Ժամանակից 5-10 րոպե առաջ ընկնել

    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, տենց դժվար ա հաշվելը, շտապելու ընթացքում էլ չես դնում հաշվում :դ
    ու հույսդ չես կորցնում, որ վերջին անգամ 7 րոպե էիր ավել դրել, ոչ թե 3, չէ՞ )))))


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  10. #8
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,392
    ի միջի այլոց՝ թեմայից մի քիչ դուրս մի պատմություն .

    ամեն տարի, ձմեռային ժամանակի անցնելուց, էս պատմությունը միտսա գալիս..

    էն փիս տարիներն էր, որ ձմեռը 2 հատ 30 հոգանոց դասարան լցնում էին մի փոքր դասասենյակ, քանի որ էդտեղ էր վառարանը վառվում..
    հետն էլ՝ 2 ուսուցիչ էին միաժամանակ աշխատում, քանի որ ամեն դասարանի մոտ ուրիշ առարկա էր նախատեսված էդ ժամին:

    մի խոսքով.
    մեր զուգահեռ դասարանից մեկը 1ժ ուշացումով ներսա մտնում ու հայտարարում, թե ուշացել է, քանի որ մոռացել էր ժամերը փոխել..

    մի ներվային ուսուցչուհի ունեյինք, էն ոնց որոտաց.
    - Ապո՛ւշ, եթե դու ժամերը մոռացած լինեյիր փոխել, ուրեմն մի ժամ շուտ պիտի գայիր, ոչ թե մի ժամ ուշ...


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (18.05.2017)

  12. #9
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,229
    Բլոգի գրառումներ
    32
    Ավստրալիայում տենց բան չկա
    Ստեղ եթե մի տեղ քեզ ինչ-որ ժամի կանչել են, հանգիստ կարող ես 5-10 րոպե ուշանալ, ամենայն հավանականությամբ դեռ տեղում էլ պիտի սպասես:

  13. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,389
    Ես էլ եմ սիրում ինձ նման կերպ ֆոռա ապահովել: Մեքենայիս ժամացույցը միշտ մի 2-3 րոպե առաջ է ու չեք պատկերացնում, երբեմն ինչ հաճելի է: Մոռացած, որ ժամդ ֆոռա է տվել, երբեմն քեզ կոտորելով Երևանի պռոբկեքի միջով դատարան ես հասնում ու վերջում պարզվում է, որ... չես ուշացել, որովհետև ժամացույցդ ֆոռա է ապահովել: Հարմար բան է..., թեև՝ տարօրինակ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #11
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,327
    Իմ մոտ բոլոր ժամացույցերը միշտ ճիշտ ժամանակն են ցույց տվել, չեմ սիրում երբ ժամանակը առաջ կամ հետ ա լինում: Ինքս ուշանալու սովորություն չունեմ ու եթե ուշանում եմ ապա դա գիտակցված ուշացում ա լինում հիմնականում:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.05.2017), Տրիբուն (20.05.2017)

  16. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,283
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ բոլոր ժամացույցերը միշտ ճիշտ ժամանակն են ցույց տվել, չեմ սիրում երբ ժամանակը առաջ կամ հետ ա լինում: Ինքս ուշանալու սովորություն չունեմ ու եթե ուշանում եմ ապա դա գիտակցված ուշացում ա լինում հիմնականում:
    Իմն էլ, ինտերնետից միշտ ճիշտ ժամն ունեմ, ու կայֆ ա ։)

    Sent from my P8000 using Tapatalk
    De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (19.05.2017), Տրիբուն (20.05.2017)

  18. #13
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    2
    Թևի երեք ժամացույցներս, երկու հեռախոսներս, կոմպս ու ալամ աշխարհի ժամը պիտի տոշնի իրար հետ բռնեն, որ մի րոպեի տարբերություն ա լինում ֆազերս քցում ա։ Հակապես մի ժամացույցս լարովի ա, ու բնականաբար հետ ընկնելու սովորություն ունի մեկ ու մեջ, մինչև վարկյան վարկյան չդզեմ, դուրս չեմ գա։ Պարանոյա ․․․․ հասկանում եմ ․․․․ ըմբռնումով մոտեցեք։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (21.05.2017), Mr. Annoying (21.05.2017), Աթեիստ (21.05.2017), Ռուֆուս (21.05.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •