User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Սեռական համաձայնություն / sexual consent / сексуальное согласие

  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սեռական համաձայնություն / sexual consent / сексуальное согласие

    Մի փախած նոր տենդենց է աչքովս ընկել՝ stealthing, երբ տղամարդը սեռական ակտի ժամանակ առանց զուգընկերոջը տեղեկացնելու հանում է պահպանակը։ Վերջերս տպագրված մի հոդված այս երևույթը դիտում է գենդերային խտրականության և սեռական համաձայնության խախտման տեսանկյունից։ Բայց այս թեմայում կուզեի ավելի լայն քննարկեինք սեռական համաձայնության ընդլայնված գաղափարը։ Ի՞նչը կարելի է համարել համաձայնություն, իսկ ի՞նչը՝ ոչ։ Պարտադի՞ր է արդյոք վերբալ համաձայնությունը, թե վերբալ անհամձայնության չլինելը արդեն իսկ բավարար է սեռական գործողությունների համար։ Իմաստ ունե՞ն արդյոք սեռական համաձայնության համար սահմանված տարիքային կարծր շեմերը (շատ երկրներում սահմանված չափահասությանը չհասած անձը սեռական համաձայնություն չի կարող տալ ըստ օրենքի, որի պատճառով ոչ-չափահասների հետ նույնիսկ համաձայնեցված սեռական ակտը համարվում է բռնաբարություն՝ statutory rape)։ Եկեք քննարկենք․․․ սեռական համաձայնությունը, դրա իմաստը սեռական կյանքում, դրա պակասի հետևանքները, դրա օրինականացման հետևանքները, արդյոք կապ կա՞ սրա և գենդերային բռնությունների միջև․ կարելի՞ է արդյոք համաձայնության մասին օրենքներով պակասացնել գենդերային բռնությունները և այլն։ Կրթական ինչպիսի՞ քաղաքականությունը կարող է նպաստել համաձայնության կարևորության մասին իրազեկմանը (եթե սա համարում ենք կարևոր) ու նման բաներ։ Լայն թեմա է, մի խոսքով, եկեք հարգանքի սահմաններում քննարկենք, կիսվենք կարծիքներով․․․

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.06.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա, Ծլնգ։ Հենց ժամանակ գտնեմ, ավելի մանրամասն կգրեմ։ Բայց սկզբի համար միանգամից էս վիդեոն հիշեցի.


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.06.2017), Շինարար (04.06.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնաբարություն? Չեմ կարծում, որ այդ արարքի համար նույն բռնաբարության հոդվածով պատժեն։
    Մի կողմից դեմ եմ, որ անչափահասը սեռական կյանքով ապրի, բայց մյուս կողմից էլ լինում են դեպքեր երբ զույգերից մեկը անգամ չի էլ իմանում, որ իր զուգընկերն անչափահաս է և քրեական պատասխանատվության է ենթարկվում։
    Ու մի անհասկանալի բան ևս։ Եթե չեմ սխալվում Հայաստանում աղջիկը իրավունք ունի 17 տարեկանում ամուսնանա, բայց եթե հանկարծ էդ տարիքի աղջկա հետ սեքսով զբաղվես քրեական պատասխանատվության կենթարկվես։ Ինչու?

  6. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զույգերի մեջ համաձայնությունը պարտադիր ա ու չի կարելի սեռական ակտի ժամանակ պահպանակը հանել։ Էդ քայլին անգամ աղջիկներն են դիմում ու ես մի քանի անգամ շատ գեշ կոպտել եմ։

  7. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մի անհասկանալի բան ևս։ Եթե չեմ սխալվում Հայաստանում աղջիկը իրավունք ունի 17 տարեկանում ամուսնանա, բայց եթե հանկարծ էդ տարիքի աղջկա հետ սեքսով զբաղվես քրեական պատասխանատվության կենթարկվես։ Ինչու?
    Կարծեմ 16-ից օրինական ա, տենց չի՞
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ 16-ից օրինական ա, տենց չի՞
    Հա կամ էլ 16։ Ու հլը միամիտ 17 տարեկանի հետ սեքս արա?
    Ասենք ես շատ եմ ջոկում 17 ա, թե 18? թե սեքսից առաջ անձը հաստատող փաստաթուղթ պիտի ուզեմ? Ոպշմ շատ տղերք էդ օրենքի երեսից քաշվում են։

  9. #7
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գայլ ջան, 16 տարեկանից օրենքով չի արգելվում սեռական հարաբերությունը, ամուսնանալը կապ չունի: 16 տարեկանը լրացածի հետ սեռական հարաբերություն ունենալը ոչ մի կերպ քրեական պատասխանատվություն չի առաջացնում, եթե իհարկե բռնության հարց չկա:
    Ուրիշ հարց ա, թե 16-ը չլրացածի հետ սեռական հարաբերություն ունեցողը գիտե՞ր նրա՝ 16-ը չլրացած լինելու մասին: Եթե չհիմնավորվի, որ գիտեր կամ պարտավոր էր իմանալ կամ չէր կարող չիմանալ կամ դա ակնհայտ ա, կատարողը չի դատվի:
    Ի դեպ 16-ի տարեդարձի օրն իրան սեքս նվիրելը ամենահաջող միտքը չի, որովհետև օրենքով մարդը 16-ը լրացած ա համարվում ծննդյան օրվա ժամը 24:00-ից հետո:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.04.2017), Cassiopeia (26.04.2017), Gayl (25.04.2017), Աթեիստ (25.04.2017), Մուշու (28.04.2017)

  11. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, 16 տարեկանից օրենքով չի արգելվում սեռական հարաբերությունը, ամուսնանալը կապ չունի: 16 տարեկանը լրացածի հետ սեռական հարաբերություն ունենալը ոչ մի կերպ քրեական պատասխանատվություն չի առաջացնում, եթե իհարկե բռնության հարց չկա:
    Ուրիշ հարց ա, թե 16-ը չլրացածի հետ սեռական հարաբերություն ունեցողը գիտե՞ր նրա՝ 16-ը չլրացած լինելու մասին: Եթե չհիմնավորվի, որ գիտեր կամ պարտավոր էր իմանալ կամ չէր կարող չիմանալ կամ դա ակնհայտ ա, կատարողը չի դատվի:
    Ի դեպ 16-ի տարեդարձի օրն իրան սեքս նվիրելը ամենահաջող միտքը չի, որովհետև օրենքով մարդը 16-ը լրացած ա համարվում ծննդյան օրվա ժամը 24:00-ից հետո:
    Հա խնդիր չկա։ Ես գիտեմ, որ ինքը 17 ա։ Հետը կարող եմ ամուսնանալ, չէ?, իսկ եթե սեքսով զբաղվեմ? Ախպեր չեմ ուզում ամուսնանամ, բայց սեքսով ենք զբաղվում ու գիտեմ, որ 17 ա։ Էդ դեպքում քրեական պատասխանատվության եմ ենթարկվելու?

  12. #9
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա խնդիր չկա։ Ես գիտեմ, որ ինքը 17 ա։ Հետը կարող եմ ամուսնանալ, չէ?, իսկ եթե սեքսով զբաղվեմ? Ախպեր չեմ ուզում ամուսնանամ, բայց սեքսով ենք զբաղվում ու գիտեմ, որ 17 ա։ Էդ դեպքում քրեական պատասխանատվության եմ ենթարկվելու?
    Գրածիս առաջին նախադասությունում հարցիդ պատասխանը կա: ))
    Սեքսն ու ամուսնությունը կապ չունեն, 16-ը լրացավ, հաջորդ օրվանից ինչ ուզում եք արեք, պատասխանատվության մասին խոսք էլ չկա: Թեկուզ վերջում չամուսնանաս էլ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (26.04.2017)

  14. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածիս առաջին նախադասությունում հարցիդ պատասխանը կա: ))
    Սեքսն ու ամուսնությունը կապ չունեն, 16-ը լրացավ, հաջորդ օրվանից ինչ ուզում եք արեք, պատասխանատվության մասին խոսք էլ չկա: Թեկուզ վերջում չամուսնանաս էլ:
    Հա ուրեմն սխալ գիտեի ու միշտ զարմացել եմ, թե ոնց կարա էս կարգի պարադոքս լինի։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (26.04.2017)

  16. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր Բյուրի դրած տեսանյութը՝ թեյի օրինակով

    Թեմայի հարցադրման վերաբերյալ: Իմ կարծիքով, պարտադիր չի ամեն սեռական գործողությունից առաջ հստակ վերբալ «այո» լսել. վերբալ անհամաձայնություն չլինելն արդեն բավարար կարող է լինել, եթե կողմերը լրիվ սթափ վիճակում են ու իրենց գործողություններով ցույց են տալիս, որ պատրաստ են սեռական կապի:
    Իհարկե լինում են դեպքեր, երբ հստակ չի՝ կողմերից մեկը ուզում է կամ պատրաստ է դրան, թե ոչ: Էդ դեպքում լավ է վերբալ ձևով ամեն ինչ հստակեցնել կամ ուղղակի դադարեցնել: Ընդհանրապես, եթե հասկանալի չի իրավիճակը, ապա ճիշտը «չանելն» է:

    Էս թեմայի կոնտեքստում ուզում եմ մի բան ասել:
    Ինձ թվում է, սեռական համաձայնության-անհամաձայնության թեմայի մասին մտածելիս շատերը միայն «նոր զուգընկեր» են պատկերացնում, բայց էս հարցը կարող է ակտուալ լինել նաև էն զուգընկերների միջև, որոնք արդեն ինչ-որ ժամանակ միասին են կամ անգամ երկարատև հարաբերությունների մեջ են:
    Օրինակ՝ եթե մարդիկ ամուսնական հարաբերությունների մեջ են, դա ամենևին չի նշանակում, թե մի զուգընկերը կարող է մյուսի հետ անել ինչ ուզի-երբ ուզի՝ անկախ վերջինիս ցանկությունից, միայն որովհետև էդ մեկն իր օրինական կողակիցն է, ու դա իրեն ամեն ինչի իրավունք է տալիս:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.06.2017), Արշակ (04.06.2017)

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս թեմայի կոնտեքստում ուզում եմ մի բան ասել:
    Ինձ թվում է, սեռական համաձայնության-անհամաձայնության թեմայի մասին մտածելիս շատերը միայն «նոր զուգընկեր» են պատկերացնում, բայց էս հարցը կարող է ակտուալ լինել նաև էն զուգընկերների միջև, որոնք արդեն ինչ-որ ժամանակ միասին են կամ անգամ երկարատև հարաբերությունների մեջ են:
    Օրինակ՝ եթե մարդիկ ամուսնական հարաբերությունների մեջ են, դա ամենևին չի նշանակում, թե մի զուգընկերը կարող է մյուսի հետ անել ինչ ուզի-երբ ուզի՝ անկախ վերջինիս ցանկությունից, միայն որովհետև էդ մեկն իր օրինական կողակիցն է, ու դա իրեն ամեն ինչի իրավունք է տալիս:
    Հաստատ: Ու բռնությունների մեծ մասն էլ ավելի շատ ընտանիքներում են լինում, քան դրանից դուրս: Մենակ ես ինքս մի քանի ընկերուհի ունեմ, որոնք պարբերաբար կամ մի քանի անգամ ամուսինների կողմից բռնության են ենթարկվել: Մի դեպքում նույնիսկ ոստիկանություն ա կանչվել, բայց ոստիկանությունն էլ նույն վերաբերմունքն ունի. եթե կինն ա, ուրեմն ինչ ուզի, կանի:

  19. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ անեկդոտ հիշեցի․
    Գայուշը զբոսայգով քայլում ա, մեկ էլ զգում ա, որ մեկը հետևից շրջազգեստից քշում ա։ Գայուշս էլ․
    –Ի՜, մի՜ արա, թո՜ղ․․․
    Մեկ էլ շրջվում ա, տեսնում շրջազգեստը ընդամենը թփին ա բռնվել․ «հեհ, ու՞ր էր Գայուշին տենց բախտ »


    Հիմա ասածս ի՞նչ ա․ երևի բոլորս էլ հանդիպել ենք տենց մարդկանց (սովորաբար կանանց), որոնց «հա»–ն ու «չէ»–ն ոչ միշտ ա բռնում իրանց իրական ուզածի հետ։ ՈՒ սա հատկապես բնորոշ ա սիրային հարաբերույթուններին, հաճախ սիրային խաղի կարևոր մաս ա կազմում։
    Մի կողմ թողնենք էն հարցը, թե ի՞նքանով ա նման պահվածքը խելամիտ։ Թեմայի շրջանակներում ուրիշ հարց ա հետաքրքիր․

    1. Ի՞նչ անի զուգընկերը։ Ուղղորդվի վերբալ «չէ»–ո՞վ, թե իր հասկացած վերբալ չասված «հա»–ով, որը չի բացառվում, որ էս անգամ իրոք «չէ» էր։
    Վստահ եմ որ շատ են դեպքերը, երբ զուգնկերները մեկը մյուսի էմոցիոնալ թարս ու շիտակ «հա» ու «չէ»–ն լավ հասկանում են ու ապրում են հաշտ ու երջանիկ, բայց նաև շատ են դեպքերը երբ․

    –Հա՞,
    –ՉԷ՛,
    -լավ, ափսոս, հաջող
    -Արա բայց դու ի՜նչ քյալ ես


    Ու վստահ եմ, որ շատ են նաև էն դեպքերը, երբ վերոնշյալ իրավիճակներից շշկռված զուգընկերը իրական «չէ»–ն ընկալում ա որպես ձևեր թափող «հա» ու արդյունքում ստացվում ա սեռական բռնություն։

    2. իրավական տեսանկյունից ո՞նց վարվել էն դեպքերի հետ, երբ զուգընկերները տենց սութի «չէ»–երով զուգորդված ջիգյարով զվարճանում են, հետո մի քանի օր հետո ինչ–որ առիթով վիճում են ու կինը գնում բողոք ա տալիս, թե բա էն օրը ինձ բռնաբարել են․ ես ասեցի չէ, բայց մեկ ա արեց։

    Ի դեպ, StrangeLittleGirl–ի բերած թեյի անալոգիան էլ ա տենց։ Հաճախ որ հյուր ես ընդունում, սնունդ կամ թեյ ես առաջարկում, «քաղաքավարի» մերժում են, բայց որպես հյուրատեր պարտավոր ես պնդել, որտև գիտես, որ իրականում ուզում են։ Հակառակ դեպքում անհյուրասեր կընկալվես։

    Ինքս ենթադրում եմ, որ մարդկանց, հասարակության գիտակցության ու կուլտուրայի բարձացման հետ էս տիպի պահվածքը (ուզում ա, բայց ասում ա՝ չէ) վերանում ա․ ինչպես թեյի, էնպես էլ՝ սիրային հարաբերությունների դեպքում։ Բայց ունենք էն ինչ ունենք, ու գուցե պե՞տք ա սենց հարցերում հաշվի առնել տվյալ հասարակության կամ մարդու գիտակցության մակարդակը, էմոցիոնալ վիճակը, ինչպես անձնական հարաբերություններում, էնպես էլ իրավական դաշտում։ Ի՞նչ եք կարծում։

    Հ․ Գ․
    Մի ուրիշ անեկդոտ էլ հիշեցի․

    Դինոզավրը մոտենում ա դինոզավրուհուն․
    – Հը՞
    – Հըը
    ․․․
    – Հը՞
    – Հըը
    ․․․
    Եվ այսպես դինոզավրերը վերացան աշխարհի երեսից։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 04.06.2017, 16:38:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (05.06.2017)

  21. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ա, Ծլնգ։ Հենց ժամանակ գտնեմ, ավելի մանրամասն կգրեմ։ Բայց սկզբի համար միանգամից էս վիդեոն հիշեցի.

    Մեր ՀԿ-ում մենք էլ ենք էս վիդեոն օգտագործում:

  22. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակ, «չէ» բառից հետո նորից թեյ առաջարկելու ու թեյը ստիպողաբար լցնելու ու խմացնելու միջև ահագին մեծ տարբերություն կա

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (05.06.2017)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռավարակներ և սեռական առողջություն
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 08.03.2018, 10:35
  2. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  3. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •