Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով, վերբալ հատուկ հարցնել ու դրական պատասխան ստանալը պարտադիր դարձնելը մի քիչ ծայրահեղություն ա։ Անգիտակից մարդուն բռնաբարելը արգելելու համար կարիք չկա տենց ծայրահեղությունների գնալ։ Թե չէ մի օր էլ կարող ա ստորագրությամբ կոնտրակտի հասնենք
Էս աշխարհում սեքսի մեծ մասը սահուն անցումով ա լինում․ ասենք նստում կինո են նայում, հետո գրկվել, հետո ավելի պինդ գրկվել, հետո պաչիկ–մաչիկ, ու տենց մանրից զարգանում ա ու հեչ պարտադիր չի որ նախորոք հարցուպատասխան լինի։ ՈՒ եթե զույգից մեկը էդ ընթացքում որևէ պահի էլ չի ուզում թեման զարգացնի կամ փոշմանում ա, լիքը վերբալ ու ոչ վերբալ ձևեր կան կան հասկացնելու։ Իհարկե, եթե երկու կողմն էլ գիտակիվ վիճակում են:
Տեսականորեն հեշտ ա սենց ասելը, բայց գործնականում լիքն են դեպքերը, երբ կինը հստակ վերբալ ու ոչ վերբալ նշաններ ա տվել, որ տղամարդը չշարունակի, բայց շարունակել ա։ Սենց դեպքերը հատկապես շատ են լինում, երբ ալկոհոլ ա խառը լինում, երբ կա՛մ կնոջ տված նշանները հստակ չեն լինում, կա՛մ տղամարդն ունակ չի լինում դրանք ընկալելու, կա՛մ երկուսը միասին, կա՛մ տղամարդը ձև ա տալիս, թե չի ընկալում։ Ու հաճախ լինում են նաև դեպքեր, երբ բանը հասնում ա դատարան, տղամարդն ասում ա՝ բայց թողեց պաչպչվել։ Պաչպչվել թողնելն ու սեքսի համաձայնություն տալը նույնը չեն։ Ու անգամ սեքսի համաձայնություն տալուց էլ կան բաներ, որ մի կողմը չի ուզում անել։ ԵՐբ դիմացինը պնդում ա, դա արդեն բռնություն ա։