Եթե ինձ ես հարցնում, ոչ պետք ա ձևական առաջարկել, ոչ ձևական հրաժարվել, ոչ էլ նույնիսկ երկրորդ անգամ առաջարկել, բայց փաստը էն ա, որ ասենք Հայաստանում լիքը մարդու պանյատներով մինչև վերջ հրաժարվելը ու միայն զոռով ուտելը քաղաքավարության սուրբ կանոն ա։ ՈՒ տենց էլ ապրում են մարդիկ, հաճախ փոխադարձ համաձայնությամբ։
Բռնությունը վատ ա, ինձ թվում ա էդ անիմաստ էլ ա քննարկելը։ Ոնց հասկանում եմ, տվյալ թեմայի հարցը էն ա, թե որն ա պետք համարել քոնսենթ, ու որը՝ չէ։ ՈՒ էդ հարցը պետք ա դիտարկել մեր էսօրվա ունեցած աշխարհի կոնտեքստում։
Նոր էլ էս հայտնի արտահայտությունը հիշեցի․ կարծեմ ինչ–որ կինոյից էր․ «Настоящий мужчина всегда должен пытаться, а настоящая девушка — сопротивляться․»
Իմ Ակումբի ստորագրությունն ասում ա․ «եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում», այսինքն՝ եթե հրաժարվում ա թեյից, ասա՝ եղավ։ Եթե շարունակաբար տենց անես, ի վերջո խելոք–խելոք կսկսեն «հա»–ն ու «չէ»–ն ըստ նշանակության կիրառել։
Բայց էդ չի նշանակում, որ եթե էսօրվա աշխարհում տեսնում եմ, որ մեկը զոռով թել ա լցնում ու խմացնում, մյուսն էլ մինչև վերջ հրաժարվում ա, պարտադիր ա, որ իրականում բռնություն տեղի ունեցած լինի, չէ՞։
Էջանիշներ