Մի փախած նոր տենդենց է աչքովս ընկել՝ stealthing, երբ տղամարդը սեռական ակտի ժամանակ առանց զուգընկերոջը տեղեկացնելու հանում է պահպանակը։ Վերջերս տպագրված մի հոդված այս երևույթը դիտում է գենդերային խտրականության և սեռական համաձայնության խախտման տեսանկյունից։ Բայց այս թեմայում կուզեի ավելի լայն քննարկեինք սեռական համաձայնության ընդլայնված գաղափարը։ Ի՞նչը կարելի է համարել համաձայնություն, իսկ ի՞նչը՝ ոչ։ Պարտադի՞ր է արդյոք վերբալ համաձայնությունը, թե վերբալ անհամձայնության չլինելը արդեն իսկ բավարար է սեռական գործողությունների համար։ Իմաստ ունե՞ն արդյոք սեռական համաձայնության համար սահմանված տարիքային կարծր շեմերը (շատ երկրներում սահմանված չափահասությանը չհասած անձը սեռական համաձայնություն չի կարող տալ ըստ օրենքի, որի պատճառով ոչ-չափահասների հետ նույնիսկ համաձայնեցված սեռական ակտը համարվում է բռնաբարություն՝ statutory rape)։ Եկեք քննարկենք․․․ սեռական համաձայնությունը, դրա իմաստը սեռական կյանքում, դրա պակասի հետևանքները, դրա օրինականացման հետևանքները, արդյոք կապ կա՞ սրա և գենդերային բռնությունների միջև․ կարելի՞ է արդյոք համաձայնության մասին օրենքներով պակասացնել գենդերային բռնությունները և այլն։ Կրթական ինչպիսի՞ քաղաքականությունը կարող է նպաստել համաձայնության կարևորության մասին իրազեկմանը (եթե սա համարում ենք կարևոր) ու նման բաներ։ Լայն թեմա է, մի խոսքով, եկեք հարգանքի սահմաններում քննարկենք, կիսվենք կարծիքներով․․․
Էջանիշներ