Piql նորվեգական ընկերությունը մի հոյակապ ու մեծ շահույթ խոստացող ծրագիր է սկսել՝ ներդնելով արդեն 30մլն €:

Հոլիվուդում վաղուց արդեն տրենդի մեջ գտնվող ապոկալիպսիսյան թեմաների ֆոնի վրա՝ իր դռներն է բացում Arctic World Archive-ը, որտեղ պետք է հավաքագրվեն ու պահպանվեն մարդկության պատմության ու տարբեր գիտությունների վերաբերյալ տվյալներ:

Յուրահատուկ սկավառակներով ու կլիմայական պայմաններում տվյալները կարելի կլինի պահպանել 500-1000 տարի՝ ինչպես վստահեցնում են ընկերությունում:

Իսկ Երկրորդ Համաշխարհայինից հետո ապառազմականացված Սպիտսբերգեն կղզիների վրա գտնվող ու մի քանի հարյուր մետր խորության տակ այս բունկերը պիտի կարողանա դիմանալ անգամ ատոմային ռումբերի հարվածներին:

Տվյալներ կկարողանան ուղարկել ու ստանալ ինչպես պետությունները պաշտոնապես, այնպես էլ՝ ընկերություններն ու անհատները: Եվ դրանք կպահվեն օֆֆլայն ռեժիմում՝ հնարավոր կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով:

Պահպանման գինը դեռ որոշված չէ, բայց Նորվեգիայի, Բրազիլիայի ու Մեքսիկայի պետական մարմիններն արդեն սկսել են ուղարկել տվյալներ:


Հ.Գ. Հուսով եմ Հայաստանից էլ շուտով ձեռնամուխ կլինեն տվյալներ ուղարկելուն, քանի դեռ գները չեն թանկացել )))