Եկեք այս թեմայում տեղադրենք ու քննարկենք նոր և/կամ հետաքրքիր ծրագրերն ու երևույթները, որոնք տեղի են ունենում աշխարհում:
Հ.Գ. ինչքան փնտրեցի՝ նման թեմա չգտա:
Եկեք այս թեմայում տեղադրենք ու քննարկենք նոր և/կամ հետաքրքիր ծրագրերն ու երևույթները, որոնք տեղի են ունենում աշխարհում:
Հ.Գ. ինչքան փնտրեցի՝ նման թեմա չգտա:
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Piql նորվեգական ընկերությունը մի հոյակապ ու մեծ շահույթ խոստացող ծրագիր է սկսել՝ ներդնելով արդեն 30մլն €:
Հոլիվուդում վաղուց արդեն տրենդի մեջ գտնվող ապոկալիպսիսյան թեմաների ֆոնի վրա՝ իր դռներն է բացում Arctic World Archive-ը, որտեղ պետք է հավաքագրվեն ու պահպանվեն մարդկության պատմության ու տարբեր գիտությունների վերաբերյալ տվյալներ:
Յուրահատուկ սկավառակներով ու կլիմայական պայմաններում տվյալները կարելի կլինի պահպանել 500-1000 տարի՝ ինչպես վստահեցնում են ընկերությունում:
Իսկ Երկրորդ Համաշխարհայինից հետո ապառազմականացված Սպիտսբերգեն կղզիների վրա գտնվող ու մի քանի հարյուր մետր խորության տակ այս բունկերը պիտի կարողանա դիմանալ անգամ ատոմային ռումբերի հարվածներին:
Տվյալներ կկարողանան ուղարկել ու ստանալ ինչպես պետությունները պաշտոնապես, այնպես էլ՝ ընկերություններն ու անհատները: Եվ դրանք կպահվեն օֆֆլայն ռեժիմում՝ հնարավոր կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով:
Պահպանման գինը դեռ որոշված չէ, բայց Նորվեգիայի, Բրազիլիայի ու Մեքսիկայի պետական մարմիններն արդեն սկսել են ուղարկել տվյալներ:
Հ.Գ. Հուսով եմ Հայաստանից էլ շուտով ձեռնամուխ կլինեն տվյալներ ուղարկելուն, քանի դեռ գները չեն թանկացել )))
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Թեման լավն ա, ծրագիրն էլ: Բայց Հայաստանի վրա հույս դնել պետք չի: Նրանք սկի Սովետի ԿԳԲ-ի արխիվները չեն բացում:
ճիշտն ասած՝ չեմ կարող վերջնական ու լիարժեք կարծիք հայտնել՝ ոլորտն ուսումնասիրած չլինելու պատճառով..
ասենք թե որքանովա Վրաստանում բաց ու որքանով մեզ մոտ փակ..
ու, գլխավորը, ինչ վիճակ է էս բնագավառում կրեմլյան կենտրոնական արխիվներում..
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Աթեիստ (23.04.2017)
Ամստերդամի օդանավակայանի՝ Սխիպհոլի ճամպրուկաբաշխիչը
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
6 տարվայա, բայց հետաքրքիրա..
հասուն ծառի տեղափոխություն.
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Հարդ (03.05.2017)
Սմարթզուգարաններ ՏՈՏՈ
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Ճապոնիայում սկսում են կառուցել պենոպլաստե տներ՝ արագ, էժան ու շահավետ.
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Այոոո՜…
Վերջապես տեղ հասանք..
BritishCondoms ընկերությունը ներկայացնում է նոր գադջետ՝ Սմարթ Պահպանակներ:
Այն կհաշվարկի ձեր քաջագործության հաճախականությունն ու արագությունը, հրումների քանակը, օգտագործված դիրքերը ու այլ նրբություններ: Այս ամենն այն կգրանցի՝ թույլ տալով Ձեզ կիսվել այս տեղեկություններով ընկերների հետ, իսկ հետագայում էլ՝ համեմատել տարեկան բոլոր չարաճճիությունների բազմազանությունը՝ հեռախոսային հատուկ ափփով:
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
boooooooom (30.11.2017), Տրիբուն (30.11.2017)
Կանաչ մեքենան եկավ՝ կանաչ ծառի հերն անիծեց այնպիսի անհոգությամբ, իբր արմատների մասին ոչ վարորդն է լսել, ոչ էլ կասկաներով բերանբաց ծյոծյաները: Դեղին բանվորները ուրախ զվարթ կանաչ մեքենայի բարբարոսությունը վերացրեցին՝ ըստ ինստրուկցիայի: Կարմիր ցանկապատը շատ տեղին էր: Որ այլ գույնի հագուստներով հետաքրքրասերները աստված չանի՝ չհետաքրքրվեն կանաչ ծառի բռնաբարված արմատների ճակատագրով: Վերջում մեկ այլ պստիկ կանաչ տրակտոր եկավ կանաչ ծառին անծանոթ տեղում մխիթարելու, իբր՝ հողը հող է, սուսուփուս կանգնիր այստեղ:
Բա![]()
Սմարթ սառնարանների նոր սերունդ.
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Խոշոր ավտոարտադրողները կամաց-կամաց սկսում են մեքենաների նոր սերնդի արտադրություն, որոնք կահավորված չեն լինի միջնա- և կողահայելիներով:
Համարվում է, որ առանց հայելիներ մեքենան ավելի անվտանգ է ու, էրգոնոմիայի տեսանկյունից, ավելի արդյունավետ:
Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ