Chuk (17.01.2018)
Ասա ի՞նչ ա նշանակում ՊՆ լիքը բան ա անում բանակի համար, այ դեգենեռատ։ Բա դա ՊՆ հիմնական գործառույթն ա, բանակը պահելը ու ամեն ինչ անելը ու ամեն զինվորի կյանքի համար պատասխանատու լինելը։ Բա ՊՆ ինչի՞ համար ենք պահում։ Որ ոչխար արածացնեն, հավ պահե՞ն։ Գեներալներն էլ սաունաներում պուտանկեքի հետ տժա՞ն։ Էս բոսյակները իրանց հիմնական գործը սկսել են վրեքս որպես լավություն ծախել։
Իսկ չեք գտնո՞ւմ, որ իրան հեչ պետք չի գնա Առողջապահության նախարարից պահանջի գրությունը հետ կանչել..
Եթե հետ կանչեր, ինքը ստիպված պիտի ամբողջ գումարը տար:
Իսկ սենց՝ համ 10%-նա տալիս, համ էլ՝ հերոսա հռչակվում:
Ասումա՝ ես եմ զինվորի ծնողներին խորհուրդ տվել դրամահավաք կազմակերպել..
Բայց հետաքրքիրա, որ Թագուհին ոչ մի խոսք չի գրել իր մասին:
ՈՒ ընդհանրապես՝ Թագուհին որ գումարներ էր հավաքում ու բերում եռօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին բաժանում, Վիգենը դեռ նախարար էլ չէր:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (16.01.2018)
Ցավոք սրտի հա, կա տենց բան ու վատն էն ա, որ ոնց նկատում եմ, էսօր տենդենցը նենց ա, որ ժողովուրդը փոխանակ դառնա ավելի գրագետ, սեփական իրավունքներն իմացող, գնալով դառնում ա դրա հակառակը, գրագիտության փոխարեն էլ մարդկանց մեջ ինչ-որ պսեւդոհայրենասիրություն ա լցվում։
Էսօր 1000 դրամ են հավաքում, վաղը մի երկու բան էլ կավելացնեն, կասեն 1000-ը չի հերիքում, եկեք հանուն մեր երկրի պաշտպանների 3000 դրամ տանք։ Հետո միառժամանակ հետո էլ, երբ արդեն ժողովուրդը էն մակարդակին հասած լինի, որ «զինվոր» բառը լսելուց մարդկանց մոտ հայրենասիրության նոպաներ սկսվեն, կարելի ա արդեն ուրիշ բաների փողն էլ սկսել ժողովրդից պոկել՝ ասենք ճանապարհաշինության փողը՝ «չէ՞ որ այդ ճանապարհներով երթեւեկում են մեր զինվորներն ու նրանց հարազատները»…
Chuk (17.01.2018), StrangeLittleGirl (17.01.2018), Աթեիստ (17.01.2018), Արամ (17.01.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (19.01.2018)
Քանի որ արդեն մի անգամ շոշափել էի եվրոպական մոդելի բելգիական բանակը՝ որպես պրոֆեսիոնալ բանակի օրինակ, դրա համար էսօրվա նորություններից էլ հենց էս թեմայում տեղադրեմ.
Բանից պարզվումա, որ մոտակա 4 տարիների ընթացքում շատ մեծ թվով զինվորականներ են բելգիական բանակից թոշակի դուրս գալու:
ՈՒ հիմա խնդիր կա դրված էդ 4 տարիների ընթացքում 7.400 նոր զինվորականներ հավաքագրելու՝ բացը լրացնելու համար:
ՈՒ փաստորեն շատ շրջանակներ ուղղակի անհնար են համարում 4 տարում էդքան մարդկանց դեպի բանակ գրավելը ու ՊՆ նախարարը պաշտոնապես խնդրելա բոլոր զինվորականներին հանկարծ վատը չխոսել իրենց բանակի մասին, որ հեշտ լինի 7.400 հոգու հավաքագրումը:
Հ.Գ. Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը գնում է մոտ 11.5մլն բնակչություն ունեցող երկրից 4 տարիների ընթացքում 7.400 հոգի զինվորագրելու մասին...
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 27.01.2018, 17:01:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ