User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Միջանկյալ քայլ՝ պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Միջանկյալ քայլ՝ պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին

    Հնարավոր ա, որ վերնագիրը հավակնոտ ա, բայց իմ տպավորությամբ նման գործընթացի մեկնարկ ա:

    Ու ինչքան էլ տարօրինակ ա, գոնե առաջին տպավորությունս դրական ա:

    1. Ուսանողներին կարող են առաջարկել 3 տարով սպայական ծառայություն՝ 260.000 դրամ աշխատավարձով

    2. Նորակոչիկներին կարող են առաջարկել ծառայել 3 տարի՝ 5 մլն դրամի դիմաց. Ծրագիրը քննարկման համար է


    Եկեք քննարկենք, սա կարո՞ղ է աստիճանաբար, երկար տարիների ընթացքում, բերել բանակի պրոֆեսիոնալ դառնալուն:
    Ու ընդհանրապես թեմայի մասին քննարկում անենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (20.04.2017), Աթեիստ (20.04.2017), Գաղթական (21.04.2017), Հարդ (20.04.2017), Մուշու (20.04.2017), Տրիբուն (20.04.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, կիսատ ա էրևում գրառումդ

    Sendt fra min E5823 med Tapatalk

  4. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին կետի հետ կապված ասեմ, որ նմանատիպ բան 5 տարուց ավել ա արդեն կա։ Բուհ ավարտածը մեկ տարի սովորում էր ռազմական ինստուտում։ Ստանում էր իր երկրորդ մասնագիտությունը և ընդամենը մեկ տարի անց դառնում էր սպա։
    Հա այս անգամ մի քիչ այլ ֆորմատ է ներկայացված, բայց մի շատ կարևոր դիտարկում։ Ինչու նրանք 3 տարի հետո պայմանագիրը չեն երկարաձգում? Մեծամասնությունը դուրս է գալիս համակարգից։ Որն է խնդիրը? Ու սա այն դեպքում, երբ այդպիսի սպաների մի զգալի մաս իր ծառայությունն անց է կացնում ոչ սահմանային զորամասերում։

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կառաջարկեի խնդիրը նաև այլ կողմից դիտարկել՝ իսկ արդյոք ունի Հայաստանն այնքան մարդկային ռեսուրս, որ իրեն շքեղություն թույլ տա ստեղծել մի վիճակ, երբ առողջ տղամարդկանց մի զգալի հատվածը զենքի հետ վարվել փաստացի չի իմանա? Իմ կարծիքով սա լուրջ խնդիր է:

    Մենք զիջում ենք մեր բոլոր հարևաններին քանակապես և, առիթի դեպքում, պետք է գոնե 150-200.000 անոց բանակ ունենք: Համեմատության համար, օրինակ, Ադրբեջանը տոտալ զորահավաքի դեպքում կհավաքի դրա կրկնակին, իսկ օրինակ Թուրքիան, առիթի դեպքում, մեր դեմ կնետի առնվազն մոտ 700.000 զինվոր:

    Մենք այս ամենին կարող ենք պատասխանել նրանով, որ գոնե մեկը երկուսին կամ երեքին հարաբերակցություն ապահովենք, իսկ պրոֆեսիոնալ, այսինքն՝ փոքրաքանակ բանակը, վերը բերված թիվը կարող է հասցնել նույնիսկ մեկը յոթի կամ մեկը տասի, ինչը համարում եմ վտանգավոր: Փաստորեն, այս պարագայում, մեր տղամարդիկ պատերազմի սուբյեկտից կդառնան պատերազմի օբյեկտ, իսկ դա ինքս համարում եմ անընդունելի ու վտանգավոր մեր ազգի ու պետականության համար:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պայմանագրային սպաներ ու զինվորներ վաղուց ունի Հայաստանը։ Նույնիսկ ինձ 98 թվին նախարարությունից գրավոր առաջարկություն է եկել ծառայությունս երկարացնելու, որի դիմաց առաջարկվում էր նոր հաստիք իր համապատասխան աշխատավարձով ու տուն սահմանամերձ գոտում։ Իմ կարծիքով ոչ մի գրավիչ բան, եթե մարդը բացի ամենօրյա ներվային ու ձանձրալի զինվորական կյանքից բացի ուրիշ բան չի կարողանում իր կյանքում պատկերացնել։
    Ես կարծում եմ, որ պայմանագրային բանակը Հայաստանի նման երկրի համար անհեռանկար, հավայի բան է, որտեղ մարդիկ ոչ մի մոտիվացիա չունեն բացի օրվա հացի փող աշխատելուց՝ ստրեսային պայմաններում, առանց ուրիշ հետաքրքրությունների, անբովանդակ, գորշ կյանքի հեռանկարով։
    Հայաստանի նման երկրի համար իդալական մոդել ա Իսրայելի օրինակը՝ համատեղել բանակը, կրթությունը, աշխատանքը ու աշխատանքի զարգացման հեռանկարները սաղ իրար հետ բանակում ու էդ սաղ պարտադիր սարքել բոլոր ծառայության համար պիտանի տղամարդկանց ու կանանց համար։ Այսինքն բանակը մի միջավայր է, որտեղ համ ծառայում ես, համ կրթվում ես, շփվում ես, զարգանում ես, կարդում ես, կինո ես նայում, ընկեր-ընկերուհի ես ձեռք բերում և այլն։ Հայաստանի նման երկրի համար բանակն ու քաղաքացիական կյանքը պիտի իրար սերտաճվեն, որ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք եկած դեպքում զենքը վերցնի ձեռը ու ճնշի բաշիբոզուկներին։ Էդ դեպքում երկիրը ոչ միայն ռազմապես, այլև տնտեսապես, քաղաքականապես ու բարոյապես էլ կզարգանա։ Իսկ սենց․․․ սրտաճմլի՜կ, ողորմելի՜, 260 հազար աշխատավարձո՜վ․․․ մեկը չկա ասի՝ տո սի․․․՛ր եղեք դեբիլ-անտերներ (կներեք, տաքացա :Ճ)։ Մի խոսքով ՀՀԿ-ն ոչ մի նորություն չի առաջարկում, ու ինչպես միշտ մենք ընդգծում ենք մեր երևակայության խրոնիկ դեֆիցիտը։

    Հ․Գ․ Մոռացա ավելացնել՝ 10000 դրամանոց ժողովրդին հազիվ էսքանն էլ պիտի առաջարկվեր։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.04.2017, 19:46:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.04.2017), Դեղին մուկիկ (20.04.2017)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ չասեմ՝ կտրաքեմ։ Ու սենց ազգովի օքեյ ենք, որ Խաչատրյան Գագոյի տղու Հոլիվուդում առած (երևի գիտենք ինչ միջոցներով) տան գինը փաստորեն համարժեք ա ՀՀ թարմ, «յուղոտ» առաջարկով 1500 պայմանագրային սալդատի 3 տարվա գումարային աշխատավարձին։ Հալալ ա՜, հալալ ա՜․․․
    Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները առաջին հերթին փող չի, որ պիտի առաջարկեին, այլ առնվազն մարդկային պարզ արդարություն ու մարդկային պայմաններ, որոնցում մենակ ուտելը չի, էլի բաներ կան։ Ուղղակի թարսի պես պահանջատիրոջը վայթե մենակ փողն ա հետաքրքրում, փող են առաջարկում։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեղին մուկիկ (20.04.2017)

  10. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ հոպար, մի տաքացի, ինձ թվում ա Չուկիտոն թեմայի վերնագիրը ճիշտ չի ձևակերպել։ Ես էս առաջարկների մեջ ոչ մի միջանկյալ անցում էլ չտեսա պայմանագրային զինծառայության։ Էս ուղղակի նախաձեռնություն ա, որ ժամկետային ծառայությունը դարձնեն մի քիչ ավելի գրավիչ ու լուծեն առաջնագծում ծառայելու խնդիրը՝ հա՛մ շարքայինների մասով, հա՛մ սպաների։ Բնակչության թիվը նվազում ա, բոլոր տարկետումները հանել են, բայց մեկա զորակոչին թիվ չեն կարում ապահովեն, ու սենց բաներ։ Դրա համար էլ ուզում են փողով-մողով-օտպուսկներով կուտ տան, որ 2-ի տեղը 3 տարի ծառայեն, ու մի քնաի այլ լրացուցիչ յանի բոնուսներ։

    Ընդհանուր առմամբ գաղափարը ոնց որ վատը չի։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.04.2017), Գաղթական (21.04.2017)

  12. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես ընդհանուր պրոֆեսիոնալ բանակի կողմնակից եմ: Բայց դե նաև հասկանում եմ, որ էդ կարող ա նույնիսկ ոչ թե բարդ, այլ էս պահի համար ուղղակի անհնարին խնդիր ա (հաշվարկներ չեմ արել, որ հաստատ ասեմ):

    Երբ ես գրում եմ միջանկյալ քայլ, հեչ նկատի չունեմ, որ ասենք 5 կամ 20 տարուց պրոֆեսիոնալ բանակ ենք ունենալու:

    Նկատի ունեմ, որ ինքը հենց միջանկյալ տարբերակ ա ունեցածի ու պրոֆեսիոնալի արանքում, ու որ շատ հեռավոր ապագայի համար ինքը կարող ա հանդիսանա առաջին քայլերից մեկը:

    Իսկ ընդհանուր, եթե էս ամեն ինչը կյանքի կոչվի, այլ ոչ թե սիրուն ձևակերպում լինի թղթերի վրա, ոնց սրանց արածներից շատ բաներ են, ինքը ինձ էս պահին բավարարող տարբերակ ա: Ու բավական էլ մոտենում ա Իսրայելական մոդելին (բնականաբար դեռ հեռու ա): Եթե սրան գումարում ենք խոստումը, որ զինվորները ծառայության ընթացքում հնարավորություն են ստանալու այթի կրթություն ստանալու, եթե նաև գումարենք բանավոր հայտնած պատրաստակամությունը, որ այլ մասնագիտությունների կրթություն էլ կարող ա փորձեն բանակում ապահովել, մարդը կունենա ընտրության հնարավորություն.
    1. Կյանքից հետ չմնալ, որտև պարբերաբար տուն ա գալու,
    2. Ամբողջովին չտարվել բանակային կյանքով, որտև պարբերաբար տուն ա գալու,
    3. Ծառայության ավարտից հետո ունենալ ոչ ֆանտաստիկ մեծ, բայց գոնե ինչ-որ գումար, որը կարող ա օգնի իրա հետագա կյանքը դասավորելու համար,
    4. Ընթացքում կրթություն ստանալ:

    Կրկնում եմ, եթե իսկապես լինի, իրոք բավական լավ ա:


    Ու էդ դրական գնահատականս չի նվազեցնում իմ քննադատությունը ասենք 1000 դրամի նախագծի նկատմամբ, բանակում եղած կոռուպցիայի նկատմամբ, այլ ոլորտներում կոռուպցիայի նկատմամբ, մարդկանց հարստահարման, ընտրությունների կեղծման, իրավական համակարգի բռնաբարման, դպրոցների ապականման ու մնացած բոլոր խնդիրների նկատմամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (21.04.2017), Տրիբուն (21.04.2017)

  14. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ հոպար, մի տաքացի, ինձ թվում ա Չուկիտոն թեմայի վերնագիրը ճիշտ չի ձևակերպել։ Ես էս առաջարկների մեջ ոչ մի միջանկյալ անցում էլ չտեսա պայմանագրային զինծառայության։ Էս ուղղակի նախաձեռնություն ա, որ ժամկետային ծառայությունը դարձնեն մի քիչ ավելի գրավիչ ու լուծեն առաջնագծում ծառայելու խնդիրը՝ հա՛մ շարքայինների մասով, հա՛մ սպաների։ Բնակչության թիվը նվազում ա, բոլոր տարկետումները հանել են, բայց մեկա զորակոչին թիվ չեն կարում ապահովեն, ու սենց բաներ։ Դրա համար էլ ուզում են փողով-մողով-օտպուսկներով կուտ տան, որ 2-ի տեղը 3 տարի ծառայեն, ու մի քնաի այլ լրացուցիչ յանի բոնուսներ։

    Ընդհանուր առմամբ գաղափարը ոնց որ վատը չի։
    Ես հենց էդ էլ ասում եմ, որ էս ողորմելի քայլերով զորակոչերի թիվ չեն ապահովի ու ստեղ էական չի անունը ինչ ենք դնում՝ «միջանկյալ քայլ», «աննախադեպ ակցիա», «ազգ-բանակ», «պրոֆեսիոնալ-պայմանագրային ծառայություն», «ես եմ», «մենք ենք» և այլն, տակը ոչ մի լուրջ քացախ էլ չկա, մի երկու մանեթ ողորմություն՝ թվանքը ձեռը սարերը տարիներով քարշ գալու համար, իսկ ստեղ խոզերը շարունակեն լափել: Էդի առաջ էլ կար, ուղղակի էդ ողորմելի թվերը չէին հրապարակում :Ճ
    Si vis pacem, para bellum

  15. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, կիսատ ա էրևում գրառումդ

    Sendt fra min E5823 med Tapatalk
    Բյուր, իմ մոտ նորմալ երևում ա, եսիմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Կյանքից հետ չմնալ, որտև պարբերաբար տուն ա գալու,
    2. Ամբողջովին չտարվել բանակային կյանքով, որտև պարբերաբար տուն ա գալու,
    3. Ծառայության ավարտից հետո ունենալ ոչ ֆանտաստիկ մեծ, բայց գոնե ինչ-որ գումար, որը կարող ա օգնի իրա հետագա կյանքը դասավորելու համար,
    4. Ընթացքում կրթություն ստանալ:

    Կրկնում եմ, եթե իսկապես լինի, իրոք բավական լավ ա:
    Փաստորեն կյանքից հետ չմնալը ուղղակի պարբերաբար տուն գալ ա նշանակում… Ապշելու համեստ կյանքի ստանդարնտեր են… Մնում ա սոված չմնա, չմրսի ու կայֆավատ: Էն Յոժը ճիշտ ա ասում էլի, մեզ կյանքում մենակ փող ա պետք, էն էլ էնքան, որ սոված չմնանք, մեկումեջ էլ կարենանք պիվա խմենք:
    Si vis pacem, para bellum

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն կյանքից հետ չմնալը ուղղակի պարբերաբար տուն գալ ա նշանակում… Ապշելու համեստ կյանքի ստանդարնտեր են… Մնում ա սոված չմնա, չմրսի ու կայֆավատ: Էն Յոժը ճիշտ ա ասում էլի, մեզ կյանքում մենակ փող ա պետք, էն էլ էնքան որ սոված չմնանք, մեկումեջ էլ կարենանք պիվա խմենք:
    Վիշ, կյանքից հետ չմնալը ուղղակի պարբերաբար տուն գնալ չի նշանակում: Բայց էն, որ երկու տարի տուն-տեղ, քաղաք միջավայրից կտրվելը մարդկանց բանակում կտրում ա իրականությունից, էդ բոլորն էլ գիտեն ու չարժի շատ խորանալ:

    Իսկ էդ ողորմելի թվերի մասին որ ասում ես, ուղղակի մի հատ ֆիքսվի, թե ասենք ուսուցիչն ամսական ինչքան գումար ա ստանում: Ախր մեր ժողովրդի մեծ մասի սոցիալական վիճակն ա տենց ողորմելի թվերով: Ու ակնկալել, որ էս պայմաններում կարող են վարձատրել ավելին, միամտություն ա:

    Մենք խոսում ենք կոնկրետ ռեալ իրականության մասին: Ոչ թե զուտ մեր ցանկությունների ու ֆանտազիաների:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ, կյանքից հետ չմնալը ուղղակի պարբերաբար տուն գնալ չի նշանակում: Բայց էն, որ երկու տարի տուն-տեղ, քաղաք միջավայրից կտրվելը մարդկանց բանակում կտրում ա իրականությունից, էդ բոլորն էլ գիտեն ու չարժի շատ խորանալ:

    Իսկ էդ ողորմելի թվերի մասին որ ասում ես, ուղղակի մի հատ ֆիքսվի, թե ասենք ուսուցիչն ամսական ինչքան գումար ա ստանում: Ախր մեր ժողովրդի մեծ մասի սոցիալական վիճակն ա տենց ողորմելի թվերով: Ու ակնկալել, որ էս պայմաններում կարող են վարձատրել ավելին, միամտություն ա:

    Մենք խոսում ենք կոնկրետ ռեալ իրականության մասին: Ոչ թե զուտ մեր ցանկությունների ու ֆանտազիաների:
    Չուկ չեմ ջոկում էդ թիվը տեսնելուց մոտդ գլխապտույտ ա սկսվում?

  19. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ չեմ ջոկում էդ թիվը տեսնելուց մոտդ գլխապտույտ ա սկսվում?
    Սիրտս էլ խառնում ա։ Կարո՞ղ ա հղի եմ ապեր։

    Ինչ-որ բովանդակային բան ունես ասելու, գրի։ Էս ոճի գրատումբերդ ինձ հետաքրքիր չեն։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրտս էլ խառնում ա։ Կարո՞ղ ա հղի եմ ապեր։

    Ինչ-որ բովանդակային բան ունես ասելու, գրի։ Էս ոճի գրատումբերդ ինձ հետաքրքիր չեն։

    Sent from my A0001 using Tapatalk
    Ապեր մի երկու ամիս սպասի կամ էլ, թե վռազ ես գնա բժշկի։
    Չուկ կթողես տղեդ սահմանի վրա մի տարի ավել ծառայի հանուն փողի?

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •