«Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը նպատակ չունեն ավելացնել զինծառայողների թիվը, ընդամենը տալիս ենք ընտրության հնարավորություն. Վ. Սարգսյան
Մեռնեմ էն մարդասեր ջանին, հա մեզ ընտրության հնարավորություն եք տալիս, բա ոնց ․․․․Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ ծրագրերը որևէ ձևով նպատակ չունեն ավելացնել զինծառայողների թիվը. «Եղած մոդելը որևէ մեկը չի պատրաստվում հանել կամ երկարացնել: Մենք ընդամենը մարդուն տալիս ենք ընտրության հնարավորություն»:
Ինչը և պետք էր ապացուցել․ Ծրագրի նապատակն է գլխաքանակ ապահովել, քանի որ գնալով դժվարանում ա բանակում թիվ ապահովելը, քանի որ ազգովի սրանց ձեռից քոչում ենք։ Լավ ասենք մի տաս տարի էլ սենց մարդ ապահովեցինք բանակում, բա հետո՞։ Իսկ հետոն իրանց խեռին չի, քանի որ իրանք մինչև տաս սերունդ ապահովված են։ Հենա Վիշապ հոպարի ասած Խաչատրյան Գագոյենց տները լոսերում։ Իսկ ես ստեղից ընդեղից լսել եմ, որ անցած տարի Գագոն եվրոպաներով ընգած տներ էր առնում Ավստրա, Ֆրանսիա, Գերմանիա ու դաժե բազար չէր անում։
Էջանիշներ