Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
պետական բուհերն ավարտածներին առաջնագիծ տանելու իմա՞ստը: 3 տարում իրանց կիսատ-պռատ սովորած «մասնագիտությունը» ընդհանրապես կմոռանան:
իմհկ, իրանք (պետությունը) իրա գործին խփում են, մի կողմից պետական բուհերը պետականա ֆինանսավորմամբ պատրաստում են մասնագետներ (թե խի լավ չեն պատրաստում առանձին թեմա ա), մյուս կողմից գալիս ա բանակը, տանում էտ մասնագետներին ու պետական ֆինանսավորմամբ նոր մասնագիտություն սովորացնում:

երկորդ կետի հե համաձայն եմ, եթե չսովորողներին «թիրախավորեն»
Ես ավելի շատ երկրորդ կետին եմ դրական վերաբերվում, բայց սրա մասին էլ երկու բառ ասեմ:

Եթե համեմատում ենք եղած տարբերակի հետ, իրան սենց թե նենց տանելու էին երկու տարով: Հետո գալու էր, մագիստրատուրա փողով ընդունվեր: Հիմա ինքը որպես սպա ա ծառայելու, ըստ իր մասնագիտության: Այսինքն ունենալու ա նաև աշխատավարձ ու որոշակի ժամանակ՝ մասնագիտությունը չմոռանալու համար:


Եթե խորքից գանք, ես միշտ կողմ եմ եղել որ սովորողները ու գիտությամբ զբաղվողները ազատվեն բանակից: Ու հիմա կուզեի, որ դրան վերադառնանք:
Բայց եթե համեմատությունը դնում ենք գործողի ու առաջարկվածի մեջ, սա մի քայլ առաջ ա: