Լավ, մի բան էլ ասեմ, որ տենց շատ եք ուզում :Ճ Եթե Հայաստանը հետևեր Իսրայելի օրինակին, ապա կկարողանար ոչ թե միայն պայմանագրային ծառայողներին աշխատավարձ տալ, այլ անխտիր բոլոր զինծառայողներին ու նաև կունենար առողջ ու կոփված հասարակություն՝ վառ արտահայտված արդարության ու հայրենասիրության զգացումով: Իսկ սենց, էդ լրացուցիչ մեկ տարին հանուն փողի ծառայողները աշխատելու են էդ վեջին տարին անցկացնել մի կե՜րպ, յոլա տանելո՜վ, զզվանքով, առաջանալու է լրացուցիչ խտրականություն, Գելի ասածների պես ոչ կոմպետենտ ու անվստահ, էնքան որ հանուն փողի ժամանակ ձգողներ, ու սա մենակ բացասական է ազդելու բանակի որակի վրա: Պրիմիտիվ, առանց երկար-վարակ մտածելու ու զուտ փողային մտածելակերպով առաջնորդվողների ծրագիր է սա, որտեղ էնքան որ փող ես տալիս, հարցերը իբր լուծվում են: Ավելի լուրջ ծրագիր մտածելու մտավոր ունակություններ սրանք պարզապես չունեն:
Էջանիշներ