Առաջին կետի հետ կապված ասեմ, որ նմանատիպ բան 5 տարուց ավել ա արդեն կա։ Բուհ ավարտածը մեկ տարի սովորում էր ռազմական ինստուտում։ Ստանում էր իր երկրորդ մասնագիտությունը և ընդամենը մեկ տարի անց դառնում էր սպա։
Հա այս անգամ մի քիչ այլ ֆորմատ է ներկայացված, բայց մի շատ կարևոր դիտարկում։ Ինչու նրանք 3 տարի հետո պայմանագիրը չեն երկարաձգում? Մեծամասնությունը դուրս է գալիս համակարգից։ Որն է խնդիրը? Ու սա այն դեպքում, երբ այդպիսի սպաների մի զգալի մաս իր ծառայությունն անց է կացնում ոչ սահմանային զորամասերում։