User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Միջանկյալ քայլ՝ պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին

  1. #46
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտև մի քայլ առաջ եմ համարում, ոչ թե գերազանց լուծում:

    Մնացածն էլ թեմայում արդեն գրել եմ, նպատակ չունեմ կրկնվելու: 1000 դրամների մասին էլ համապատասխան թեմայում եմ գրել:

    Բայց Գել ախպեր, էն վերջին երկու գրառումներիդ որ շնորհակալություն էի դրել, էդ նշանակում էր, որ ահագին հետդ համաձայն եմ:
    Մեկ քայլ առաջ ես համարում? Ես էլ համարում եմ, որ մեկ քայլով էլ հետ կգնանք։ Ասա խի ես էդպես համարում? Կարող ես լուրջ հիմնավորել?
    Ապեր, եթե հետս ահագին համաձայն ես ուրեմն էս նախագծին չես կարող դրական վերաբերվել։

  2. #47
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը

    Կրկնում եմ, տեսակետս թեմայում արդեն կա: Չեմ պատրաստվում կրկնվել: Համաձայն չե՞ս հետս: Օքեյ: Մի համաձայնվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դզեց։
    Լավ ուրեմն ասա խի ես դրական վերաբերվում էս նախագծին։ Կարճ կոնկրետ ու հիմնավորված
    Բյուր մոռթում ես։ Կանայք կգան պոստ պահելու? ֆիզիկապես պատրաստ են էտ լուծը քաշել?
    Որ պատրաստեն նենց, ոնց որ տղամարդկանց են պատրաստում, կանայք էլ պատրաստ կլինեն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասկացա 260-ն ի՞նչ ա: Ասում եմ, որ էդ 5 միլիոնը որ բաժաանում ես ամիսների, ամսական ստացվում մոտ 140 հազար:
    Արտ, 260 000-ն ծառայողների ամսական աշխատավարձը չի՞, թե՞ ինչ-որ բան սխալ եմ հասկացել։ Ու դրա վրայից էլ հինգ միլիոն են ստանում ու անվճար մագիստրատուրա։ Արդյունքում ստացվում ա, որ տղամարդիկ աշխատավարձ ստանալու վրայից կլորիկ գումար են ունենում։ Պլյուս եթե նույնիսկ աշխատավարձ չկա, էդ ծառայության ընթացքում պետությունն իրանց պահում ա (իրականում սաղս էլ գիտենք էդ ինչ պահել ա, բայց դե), մինչդեռ կանայք 140 000 դրամ աշխատավարձով պիտի նաև իրանց ծախսերը հոգան, հետևաբար վերջում էդ հինգ միլիոնը չունեն։ Ու չունեն նաև անվճար կրթության հնարավորություն։
    Ես կարծում եմ, որ եթե բանակի թվաքանակն իրոք սենց լուրջ խնդիր ա, էս նույն առաջարկները պետք ա կանանց էլ արվի։ Ի վերջո, կամավորության սկզբունքով ա։ Եթե փափկասուն տիկնայք չեն ուզում, կարան չծառայեն, բայց կարևոր ա, որ հնարավորությունն իրանց էլ տրվի։

  4. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Արտ, ոնց որ առաջին ու երկրորդ կետերը խառնել էի իրար, նորից նայեցի, բայց դրանից բան չի փոխվում: Սպայական ծառայությունը պիտի կանանց էլ առաջարկվի: Հակառակ դեպքում կանանց ուսումնառությունն ավելի թանկ հաճույք ա դառնում:

  5. #50
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ պատրաստեն նենց, ոնց որ տղամարդկանց են պատրաստում, կանայք էլ պատրաստ կլինեն։ ։
    Ինչ գիտես? Ես էլ ասում եմ, որ չեն կարող որովհետև տեսածս աղջիկների 90%-ը ընդունակ չեն դիմանալու։ Իսրայելի բանակի հետ չհամեմատես։ Մեր մոտ պայմաններն այլ են ու դա շատ ծանր պատասխանատվություն է։ Միշտ զենքը ուսիդ, քնում ես շատ քիչ, դիմանում ես ցրտին ու անձրևին, տառական կամ կռիս տենալուց չպիտի ճվճվաս ու ունենաս լավ ֆիզիկական տվյալներ։
    Կարծում եմ աղջիկները շատ էլ գոհ են, որ իրենց սահման չեն ուղարկում։ Եթե էդպիսի կին սպա գիտես, որ հակառակն է պնդում ապա անունը տուր մենք էլ իրան իմանանք։

  6. #51
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպայական ծառայությունը պիտի կանանց էլ առաջարկվի:
    Առաջարկվելա ու կան կին սպաներ։ Հիմա որն ա քո կռիվը?

  7. #52
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, 260 000-ն ծառայողների ամսական աշխատավարձը չի՞, թե՞ ինչ-որ բան սխալ եմ հասկացել։ Ու դրա վրայից էլ հինգ միլիոն են ստանում ու անվճար մագիստրատուրա։
    Չէ, սխալ ես հասկացել: Երկու տարբեր ծրագրեր են: Էդ 260000-ը ուսանողներն են կնքում, ուսման ընթացքում նաև այցելում Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ, բոլոր պայմաններին բավարարելու դեպքում ուսումն ավարտելուց ու դիպլոմ ստանալուց հետո երեք տարով անցնում են ՍՊԱՅԱԿԱՆ ծառայության: Եթե չեմ սխալվում, սա կարող ա նաև աղջիկներին վերաբերվել կամ վերաբերվում ա:

    Երկրորդ ծրագիրը նրանց համար ա, ովքեր պետք ա երկու տարով գնային պարտադիր ծառայության, որպես այլընտրանք ընտրում են երեք տարին (որի ընթացքում ամեն ամիս մի շաբաթ արձակուրդ ունեն, մի շաբաթ զորամասում են լինում, երկու շաբաթ դիրքերում): Իրանք ընթացքում փող չեն ստանում (կամ չնչին արձակուրդայիններ), իսկ ծառայության ավարտից հետո ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, որը կարող են օգտագործել միայն որոշակի նպատակների համար (անշարժ գույքի ձեռքբերում, ուսման վարձ և այլն):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #53
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկնում եմ, տեսակետս թեմայում արդեն կա: Չեմ պատրաստվում կրկնվել: Համաձայն չե՞ս հետս: Օքեյ: Մի համաձայնվի:
    Չորս հատ կետ ես գրել։ Առաջին երկուսը վերաբերվում ա տուն գնալուն, իսկ վերջին երկուսը գումարին։
    Պարզ երևում ա, որ զոռովից չորս "դրական" կետ ես առանձնացրել։ճճճ

  9. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չորս հատ կետ ես գրել։ Առաջին երկուսը վերաբերվում ա տուն գնալուն, իսկ վերջին երկուսը գումարին։
    Պարզ երևում ա, որ զոռովից չորս "դրական" կետ ես առանձնացրել։ճճճ
    Մենակ էդ չորս կետը չի, բայց դու կարող ես ընկալել ոնց ուզում ես: Այ մարդ, վազն անցի, ասի համաձայն չես, հեչելիս համաձայնվես, արդեն գիտեմ էդ մասին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #55
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ գիտես? Ես էլ ասում եմ, որ չեն կարող որովհետև տեսածս աղջիկների 90%-ը ընդունակ չեն դիմանալու։ Իսրայելի բանակի հետ չհամեմատես։ Մեր մոտ պայմաններն այլ են ու դա շատ ծանր պատասխանատվություն է։ Միշտ զենքը ուսիդ, քնում ես շատ քիչ, դիմանում ես ցրտին ու անձրևին, տառական կամ կռիս տենալուց չպիտի ճվճվաս ու ունենաս լավ ֆիզիկական տվյալներ։
    Կարծում եմ աղջիկները շատ էլ գոհ են, որ իրենց սահման չեն ուղարկում։ Եթե էդպիսի կին սպա գիտես, որ հակառակն է պնդում ապա անունը տուր մենք էլ իրան իմանանք։
    Դու աղջիկներին հնարավորություն տուր, տես չեն կարողանում, նոր խոսա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, սխալ ես հասկացել: Երկու տարբեր ծրագրեր են: Էդ 260000-ը ուսանողներն են կնքում, ուսման ընթացքում նաև այցելում Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ, բոլոր պայմաններին բավարարելու դեպքում ուսումն ավարտելուց ու դիպլոմ ստանալուց հետո երեք տարով անցնում են ՍՊԱՅԱԿԱՆ ծառայության: Եթե չեմ սխալվում, սա կարող ա նաև աղջիկներին վերաբերվել կամ վերաբերվում ա:

    Երկրորդ ծրագիրը նրանց համար ա, ովքեր պետք ա երկու տարով գնային պարտադիր ծառայության, որպես այլընտրանք ընտրում են երեք տարին (որի ընթացքում ամեն ամիս մի շաբաթ արձակուրդ ունեն, մի շաբաթ զորամասում են լինում, երկու շաբաթ դիրքերում): Իրանք ընթացքում փող չեն ստանում (կամ չնչին արձակուրդայիններ), իսկ ծառայության ավարտից հետո ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, որը կարող են օգտագործել միայն որոշակի նպատակների համար (անշարժ գույքի ձեռքբերում, ուսման վարձ և այլն):
    Հա, արդեն հասկացա: Առաջինի վերաբերյալ. եթե աղջիկներին էլ ա վերաբերվում, ուրեմն պետք ա շատ հստակ ընդգծել դա, որովհետև իմ հասկանալով էս սպայական ծառայությունը փոխարինում ա պարտադիրին, հետևաբար տղաներն ունեն ընտրություն կա՛մ սպայական, կա՛մ սովորական, մինչդեռ եթե չկա աղջիկների ծառայություն, սպայականն իրանց չի վերաբերի: Ամեն դեպքում, եթե կարա դա աղջիկներին էլ վերաբերի, պետք ա անընդհատ ընդգծել դա, որ չդառնա ռազմաբժշկական ֆակուլտետի նման մի բան, որտեղ նույնիսկ երբ կանայք բոլոր նորմատիվները հանձնում են ընդունելության համար, մեկ ա, ներքին պայմանավորվածություն կա իրանց չընդունելու:

    Երկրորդ ծրագիրն էլ ա ստեղծում ա էդ անհավասարությունը: Փաստորեն, տղամարդիկ հնարավորություն են ունենում անվճար կրթության (չնայած հիմա էլ դա կա) կամ անվճար բնակարանի: Ինձ թվում ա՝ հիանալի գաղափար ա ընդհանրապես ծառայածներին հնարավորինս լավ ձևով վարձահատույց լինելը, բայց պետք ա էդ հնարավորությունը կանանց համար էլ ստեղծվի:

  11. #56
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ էդ չորս կետը չի, բայց դու կարող ես ընկալել ոնց ուզում ես: Այ մարդ, վազն անցի, ասի համաձայն չես, հեչելիս համաձայնվես, արդեն գիտեմ էդ մասին
    Որտև դու էլ համաձայն չես։ Ոպշմ սադրում ես։ճճ
    Լավ մի քանի կետ էլ ես գրեմ։
    1. Ծառայության վերջում թող գումարը փոխանցեն էդ մարդուն։ Թող ինքն իր ուզածով տնօրինի էդ գումարը, չէ որ մեկ տարի ավել ա ծառայել ու էդ փողը ծախսելու իրավունքը ինքը վաստակելա։ Մարդը կարողա ուզում ա գնա Փարիզ, ում ինչ գործն ա?
    2. Քանի, որ սահմանի վրայա էդ դեպքում, եթե ծառայության կեսից Աստված չանի վիրավորվեց կամ զոհվեց ապա էդ դեպքում ինչ է լինելու? Ենթադրենք ծառայության ավարտին մնացել էր ընդամենը մեկ ամիս։
    3. Ամեն ամիս մեկ շաբաթով արձակուրդի իրավունք է ստանալու։ Անկախ ամեն ինչից արձակուրդ գնալու է, թե կարողա հրամանատարը տեսնի, որ օրինակ թրաշված չի և զրկի հերթական աձակուրդից։
    4. Ինչ է նշանակում տրամադրվելու է գումար, որ ճանապարհածախսը հոգա ու մի քիչ էլ ձեռի փող մնա։ Ես չեմ պատկերացնում էդ գումարի չափը։ Թող տրամադրվեն ավտոբուսներ։
    Վերջին խմբագրող՝ Gayl: 21.04.2017, 13:29:

  12. #57
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու աղջիկներին հնարավորություն տուր, տես չեն կարողանում, նոր խոսա
    Տեսել եմ։ 3 տարվա մեջ ոչ մի աղջիկ չի ասել, որ սահման գնա։
    Հա ճիշտա կարելի է փորձել կամ կստացվի կամ էլ, եթե չստացվի պոստերը կհանձնենք թշնամուն։ Փորձել է պետք։

  13. #58
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտև դու էլ համաձայն չես։ Ոպշմ սադրում ես։ճճ
    Լավ մի քանի կետ էլ ես գրեմ։
    1. Ծառայության վերջում թող գումարը փոխանցեն էդ մարդուն։ Թող ինքն իր ուզածով տնօրինի էդ գումարը, չէ որ մեկ տարի ավել ա ծառայել ու էդ փողը ծախսելու իրավունքը ինքը վաստակելա։ Մարդը կարողա ուզում ա գնա Փարիզ, ում ինչ գործն ա?
    2. Քանի, որ սահմանի վրայա էդ դեպքում, եթե ծառայության կեսից Աստված չանի վիրավորվեց կամ զոհվեց ապա էդ դեպքում ինչ է լինելու? Ենթադրենք ծառայության ավարտին մնացել էր ընդամենը մեկ ամիս։
    3. Ամեն ամիս մեկ շաբաթով արձակուրդի իրավունք է ստանալու։ Անկախ ամեն ինչից արձակուրդ գնալու է, թե կարողա հրամանատարը տեսնի, որ օրինակ թրաշված չի և զրկի հերթական աձակուրդից։
    4. Ինչ է նշանակում տրամադրվելու է գումար, որ ճանապարհածախսը հոգա ու մի քիչ էլ ձեռի փող մնա։ Ես չեմ պատկերացնում էդ գումարի չափը։ Թող տրամադրվեն ավտոբուսներ։
    Գել ջան, դու դետալային հարցեր ես տալիս, որոնց մասին ես կարող եմ պատասխանել, թե ինչ եմ մտածում, բայց մեր քննարկման կոնտեքստում դա կարևոր չի: Դեռ առաջարկված ա ընդհանուր կոնցեպտ, որը դեռ պիտի քննարկվի, բոլոր նմանատիպ ու հարյուրավոր ուրիշ հարցերը պետք ա հստակեցվեն, փաստաթղթավորվեն, օրենքի տեսք ստանան: Այ էդ ժամանակ, կախված թե ինչ գրած կլինի արձակուրդի պայմանների մասին, դու կարող ես նստել ու հարցնել, բայց ինչի սենց ոչ թե նենց: Էս պահին էդ ամենը չկա:

    Սա կոնցեպտ ա, ընդհանուր մոտեցում:

    Ու երբ ասում էի, որ նախորդ գրածներիդ շատ բաների համաձայն եմ, հենց էդ կոնտեքստում եմ համաձայն, որ իրանք էս կոնցեպտի խոցելի տեղերից, խնդիրներից են ու պետք ա բավարար լուծում ստանան: Եթե վաղը իրանք էդ լուծումները անննասուն ձևի տվեցին, ինչքան ուզում ա կոնցեպտը դուրս գա, ռեալիզացիան կքրֆեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #59
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պետական բուհերն ավարտածներին առաջնագիծ տանելու իմա՞ստը: 3 տարում իրանց կիսատ-պռատ սովորած «մասնագիտությունը» ընդհանրապես կմոռանան:
    իմհկ, իրանք (պետությունը) իրա գործին խփում են, մի կողմից պետական բուհերը պետականա ֆինանսավորմամբ պատրաստում են մասնագետներ (թե խի լավ չեն պատրաստում առանձին թեմա ա), մյուս կողմից գալիս ա բանակը, տանում էտ մասնագետներին ու պետական ֆինանսավորմամբ նոր մասնագիտություն սովորացնում:

    երկորդ կետի հետ համաձայն եմ, եթե չսովորողներին «թիրախավորեն»
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 21.04.2017, 14:17:

  15. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    պետական բուհերն ավարտածներին առաջնագիծ տանելու իմա՞ստը: 3 տարում իրանց կիսատ-պռատ սովորած «մասնագիտությունը» ընդհանրապես կմոռանան:
    իմհկ, իրանք (պետությունը) իրա գործին խփում են, մի կողմից պետական բուհերը պետականա ֆինանսավորմամբ պատրաստում են մասնագետներ (թե խի լավ չեն պատրաստում առանձին թեմա ա), մյուս կողմից գալիս ա բանակը, տանում էտ մասնագետներին ու պետական ֆինանսավորմամբ նոր մասնագիտություն սովորացնում:

    երկորդ կետի հե համաձայն եմ, եթե չսովորողներին «թիրախավորեն»
    Ես ավելի շատ երկրորդ կետին եմ դրական վերաբերվում, բայց սրա մասին էլ երկու բառ ասեմ:

    Եթե համեմատում ենք եղած տարբերակի հետ, իրան սենց թե նենց տանելու էին երկու տարով: Հետո գալու էր, մագիստրատուրա փողով ընդունվեր: Հիմա ինքը որպես սպա ա ծառայելու, ըստ իր մասնագիտության: Այսինքն ունենալու ա նաև աշխատավարձ ու որոշակի ժամանակ՝ մասնագիտությունը չմոռանալու համար:

    Եթե խորքից գանք, ես միշտ կողմ եմ եղել որ սովորողները ու գիտությամբ զբաղվողները ազատվեն բանակից: Ու հիմա կուզեի, որ դրան վերադառնանք:
    Բայց եթե համեմատությունը դնում ենք գործողի ու առաջարկվածի մեջ, սա մի քայլ առաջ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •