Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Դզեց։
Լավ ուրեմն ասա խի ես դրական վերաբերվում էս նախագծին։ Կարճ կոնկրետ ու հիմնավորված
Բյուր մոռթում ես։ Կանայք կգան պոստ պահելու? ֆիզիկապես պատրաստ են էտ լուծը քաշել?
Որ պատրաստեն նենց, ոնց որ տղամարդկանց են պատրաստում, կանայք էլ պատրաստ կլինեն։

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չհասկացա 260-ն ի՞նչ ա: Ասում եմ, որ էդ 5 միլիոնը որ բաժաանում ես ամիսների, ամսական ստացվում մոտ 140 հազար:
Արտ, 260 000-ն ծառայողների ամսական աշխատավարձը չի՞, թե՞ ինչ-որ բան սխալ եմ հասկացել։ Ու դրա վրայից էլ հինգ միլիոն են ստանում ու անվճար մագիստրատուրա։ Արդյունքում ստացվում ա, որ տղամարդիկ աշխատավարձ ստանալու վրայից կլորիկ գումար են ունենում։ Պլյուս եթե նույնիսկ աշխատավարձ չկա, էդ ծառայության ընթացքում պետությունն իրանց պահում ա (իրականում սաղս էլ գիտենք էդ ինչ պահել ա, բայց դե), մինչդեռ կանայք 140 000 դրամ աշխատավարձով պիտի նաև իրանց ծախսերը հոգան, հետևաբար վերջում էդ հինգ միլիոնը չունեն։ Ու չունեն նաև անվճար կրթության հնարավորություն։
Ես կարծում եմ, որ եթե բանակի թվաքանակն իրոք սենց լուրջ խնդիր ա, էս նույն առաջարկները պետք ա կանանց էլ արվի։ Ի վերջո, կամավորության սկզբունքով ա։ Եթե փափկասուն տիկնայք չեն ուզում, կարան չծառայեն, բայց կարևոր ա, որ հնարավորությունն իրանց էլ տրվի։