Մեր ժողովդրի մեծ մասը ողորմելի կյանքով մի կերպ քարշ ա տալիս իր գոյությունը: Իսկ մի քանի գողեր էդ ստորացված ժողովդրին ողորմություն են առաջարկում իրենց անվտանգությունը կյանքի գնով պաշտպանելու ու յոլա գնալու հաշվին, որ իրենք խոզի պես շարունակեն լափել ու էս մոլորակի վրա ոչ մի նոր արժեք չավելացնեն: Իմ աչքերով սենց ա թվում ապեր: Իսկ էն, որ ասում եք՝ «լավ ա, վատ չի», ձեզ դուր կգա՞, որ ես ձեզ տենց «լավ» կյանք մաղթեմ: Խիստ կասկածում եմ: Ու նորից ասեմ՝ իմ կարծիքով էժան ու որևէ նորմալ հեռանկար չխոստացող, ստից բան է, որը առաջ էլ կար մի երկու ստից տարբերություններով, ու որով ՀՀ բանակային ուժերը ոչ շատ քանակական, ոչ էլ որակական բարելավում կունենան: Տա Աստված, սխալվեմ:
Առհասարակ, մոտավորապես էս նույն պայմաններով ու կյանքի նկատմամբ պահանջներով (:Ճ) կարելի է ընգրկվել ՀՀ ոստիկանական ուժերում (վերջերս էլի հավաքագրում էին), համարյա ամեն օր տուն գնալ, տարվա մեջ մի քանի անգամ էլ ինչ-որ ըմբոստացող մարդկանց տփել տանել բաժին, մնացած վախտ՝ կայֆավատ:
Մենք չենք պատկերացնում, թե ինչքան ռեսուրս ու կյանք ենք հավայի քամուն տալիս, որ կարող էին համատեղել աշխատանքը, ծառայությունը, կրթությունը, «կյանքից հետ չմնալը», ու ինչ պատճառներով են մարդիկ հիասթափված ցվցրվում երկրից, բայց դե դուք գիտեք, «լավ ա», ուրեմն «լավ ա», ես էլ բան չասի :Ճ
Էջանիշներ