Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Բռնություն ա կրոն ու ճաշակ պարտադրելը։

Sent from my P8000 using Tapatalk
Կա պարտադրանքի թաքնված և անթաքույց ձևեր:
Օրինակ, եթե ամեն մի առիթի դեպքում ա-թեիստը ԻՐ երեխաների ներկայությամբ կրկնում է, որ Աստված չկա, դա իր երեխայի հանդեպ պարտադքն չէ՞:
Երխան ինքնագիտակցականով երկար ժամանակ /լինում է նաև ամբողջ կյանքում/ կրկնում է իր ծնողներին, ու արդեն հասուն տարիքում պայքարում, պաշպանում է էն գաղափարները, որոնք իր ծնողների գաղափարներն էին, ու իրեն է անցել ենթագիտակցական մակարդակով, սիմվոլիկ ասած "գենետիկորեն":

Հիմա դա բռնություն չէ՞ երեխայի հանդեպ, երբ երեխայի /էլի սիմվոլիկ ասած / դատարկ ուղեղը լցվում է ծնողի արժեքային համակարգով:

Չէ՞ որ պարտադիր ծեսերը ատրիբուտիկան կատարելը շատ ավելի քիչ է ազդում մարդու վրա, քան ակամայից պարտադրված հոգեկերտվածքը , աշխարահայացքը:

Ի՞նչ անել էս դեպքում, - երեխայի մինչև /չգիտեմ որտեղից/ աշխարհայացք ներմուծելը-ձևավորելը, ծնողը երեխայի ներկայությամբ բերանը փակ պահի՞ ու ոչինչ չասի լավի ու վատի, գեղեցիկի ու տգեղի, բարոյականի ու անբարոյականի մասին իր պատկերացրածը :

Կարճ ասած չէ՞ որ դու քո երեխաների պսիխիկայի վրա ազդում ես քո ա-թեիզմով: