User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: Երեխան ունի՞ որոշելու իրավունք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու բան էլ ավելացնեմ՝ ես դեռ երեխա չունեմ, բայց ինքս ծնողներիս կողմից ճնշումների ենթարկված երեխա եմ եղել ու երկարաժամկետ հիշողությունից ոնց որ վատ չեմ, հետևաբար իմ կարծիքը ահագին օբյեկտիվ ա :Ճ
    Ուրեմն, եթե երեխային ինչ-որ «դժվար» տեղ տանելը խիստ անհրաժեշտ է ծնողի համար, ու առանց դրա ծնողը կարող է իրեն դժբախտ զգալ այնպես, որ իր ապրումները կազդեն երեխայի դաստիարակության վրա (:Ճ), ապա երեխային անմիջապես ճնշելու, սպառնալու, կոպտելու, բռթելու ու գլխին բամփելու փոխարեն քաղաքակիրթ ծնողները կարող են փորձել երեխային նախապատրաստել, բայց հաշվի առնելով, որ արդյունքները բացասական լինելու դեպքում պետք է առավելությունը տալ երեխայի շահերին ու հրաժարվել բռնությունից ու փորձել շատ էգոիստ չլինել։ Ու անկախ իմ բացասական վերաբերմունքից, կարելի է նախապատրաստել նաև կրոնական ծեսերին այնպես, որ երեխան մասնակցի իր սեփական ցանկությամբ, առանց ստրեսներ ապրելու, եթե իհարկե նախապատրաստելու արդյունքները դրական են (երեխան ցույց է տալիս, որ ինքը օքեյ ա կզելու ու երկրպագելու Աստծուն)։ Իսկ նախապատրաստական աշխատանքները ներգրավում են պարտադիր հարցազրույց երեխայի հետ, ու ծնողի կողմից պահանջվում են երեխային օբյեկտիվորեն ընկալման ունակություններ։ Օրինակ այստեղ մանրամասն բացատրություն կա, թե ինչպես երեխային նախապատրաստել դասական համերգին մասնակցելու, որ համոզվել, որ երեխան, եթե չի վայելում համերգը, ապա առնվազն գոնե վատ չի զգալու համերգի ժամանակ։ Ու, նորից ասեմ՝ շատ ծնողներ, այդ թվում իմ ծնողները, որոնք իրենք համապատասխան ինֆորմացվածություն ու դաստիարակություն չեն ստացել, ու մեծացել են բռի բարքերի դարաշրջանում, դժվարություն են ունենում հասկանալու, թե ինչքան կարևոր է երեխային առանց շատ ստրեսներ պատճառելու մեծացնելը։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (20.04.2017), Աթեիստ (19.04.2017)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում երեխաներին մշակույթն ու ավանդները փոխանցելու մեջ։ Իմ երեխեքն էլ կնքված են, հայր մեր են ասում, եկեղեցի են մտնում, խաչակնքվում են։ Դե մենք մեր ընտանիքում դա դիրակում ենք որպես մշակույթի ու ինքնության մի մաս ու սահմանափակվում ենք դրանով։ Ավանդույթները չափի մեջ սիրուն ու օգտակար բան են։

    Բայց, սեփական իռացիոնալ վախերն ու ցանկությունները երեխաների վզին փաթաթելը համարում եմ սխալ, ու էս երեխու գլխին սեղմելով ծնկի բերելն ու աղոթացնելը հենց դրանց թվին եմ դասում։ Ես ինչ-որ տեղ վստահ եմ, որ էտ երեխուն զոռով ծնկի բերող ու աղթացնող հայրը առանձնապես հավատացյալ չի, ու չի էլ հասկանում ինչ ա նշանակում քրիստոնյա լինել։ Իրա համար աղոթքը կամ վախերից ազատվելու միջոց ա, կամ էլ, որ ավելի հավանական ա, տաս հատ 200 դրամանոց մոմ ա վառել ու մտքում ցանկություններ ա պահել - առողջություն, գոռձերին հաջողություն, լիքը փող, մի հատ թազա մաշնա ․․․ Ու մտածում ա, որ ընտանիքով աղթեն, իրականանալույա, իսկ որ հանկարծ մեկը ոնց որ պետքն ա չաղոթի, դավայ ռասվիդանյա, վառած մոմերը հավայի կորելու են։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (07.09.2017), boooooooom (24.04.2017), Lion (19.04.2017), Աթեիստ (19.04.2017), Նաիրուհի (19.04.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3 հարց՝ կյանքում ձեր կոչումը որոշելու համար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.01.2021, 20:13
  2. Երեխան և համակարգիչը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.12.2016, 12:32
  3. Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.05.2015, 23:18
  4. Երեխան և մտքերը...
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.09.2008, 22:46
  5. Երեխան ու երաժշտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •