Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Օֆ-օֆ, էն որ ամեն քայլափոխի մեր կողքին երեխաների նկատմամբ բռնություն է տեղի ունենում, ես էլ գիտեմ։

Ուղղակի հետաքրքիր է, որ վերոնշյալ իրավիճակում ծնողին արդարացնողները հիմնականում երեխա ունեցողներն են (Բյուրից բացի)։ Տեսնես ինչի՞ց կլնի Տեսնես վաղը-մյուս օրը ես է՞լ կասեմ՝ հա ինչ կա, օքեյ է, դաս չանելու համար մի հատ ականջը ոլորելու մեջ էլ վատ բան չկա, ոչ էլ թաքուն ծխելու համար տնային կալանքի ենթարկելու մեջ, բա երեխան պիտի ծնողին ենթարկվի, բան... նորից
Լիլ ջան, իմ նման հանգիստ ծնող քիչ կգտնես, էն որ էսքան ժամանակ ձենս երեխու վրա բարձրացրած անգամ չկա: Էդ կապ չունի:

Մի անգամ չի եղել, որ փողոցում կամ ուրիշ տեղ էս կամ էն ծնողի վարքը տեսնելով կատաղել եմ: Բայց էս դեպքում ես չափազանցություն եմ տեսնում ու տեսնում եմ, որ ընդամենը կրոնական թեմայով սռաչ ա գնում: