User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: «Լևոն Տեր–Պետրոսյանի դավաճանական գործունեությունը սկսվեց այսպես…» Հ. Ուլուբաբյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Լևոն Տեր–Պետրոսյանի դավաճանական գործունեությունը սկսվեց այսպես…» Հ. Ուլուբաբյան

    Փորձենք «հասկանալ Բլեյանին» կամ «հայոց» հակաղարաբաղյան շարժում (ՀՀՇ)

    Հայ ժողովրդի ներկայիս ծանր վիճակի մասին ավելորդ եմ համարում գրել. այն իր վրա զգում է յուրաքանչյուր հայ և այդ վիճակից կարող է գոհ լինել միայն մեր ժողովրդի թշնամին: Ինչպես նշեց ՀՀ նախագահն իր հեռուստաելույթում ս.թ. հունիսի 29-ին, «մեր այդ զրկանքների, կորուստների, մեր սոցիալական ծանր կացության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմն է»: Եվ ահա ժողովրդին այս վիճակից հանելու նպատակով, բարի ցանկություններով ու խաղաղասիրական ձգտումներով Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու և վերադառնալով, «շիտակ, անխնա», փնջելով տեսածը, լսածը, իր տպավորությունները ներկայացրեց լայն ընթերցողներին: Ի պատասխան Բլեյանի տպավորությունների լայն ընթերցողն էլ հանրապետության մամուլը հեղեղեց զգացմունքներով ու տրամաբանական հիմնավորումներով լի քննադատություններով և գնահատականներով՝ սկսած «հոգեկան հիվանդից» մինչև «քաղաքական գործիք» ու «դավաճան»: Եվ նրան պաշտպանության նետվեցին նրա համախոհներն ու գործընկերները (էլ ինչ ընկերներ, որ նեղ օրը չհասնեն օգնության): Վալերի Միրզոյանն «անհասկացող» քննադատներին նույնպես առաջարկում է խորհել Բլեյանի առաջադրած մի շարք հարցերի շուրջ և «հասկանալ Բլեյանին», իսկ Կ. Սարդարյանն էլ քննադատելով Բլեյանին մեղադրող Ս. Զոլյանին, մեղադրում է նրան «հակափաստարկ» չունենալու և հիվանդության սխալ ախտորոշման մեջ: Տեսնելով, որ ընթերցողները Բլեյանի արարքը միանշանակ չեն ընկալել, Աշոտ Պետրոսյանը «Ազատամարտում» հարցն ուղղում է իշխանություններին. «Եթե գերագույն իշխանությունները, և անձամբ նախագահը, անհապաղ իրենց գնահատականը չտան և չդատապարտեն երևույթն ու նրա իրագործողին, ուրեմն անկասկած է, որ գործողության հեղինակները իրենք են, և Հայաստանի համար ստեղծվել է արհավիրք»:
    Համոզված լինելով, որ ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ նախագահը երևույթը օբեկտիվորեն չեն գնահատի ու չեն դատապարտի և ենթադրելով նաև, որ լայն ընթերցողին դժվար կլինի, միգուցե և անհնար, «հասկանալ Բլեյանին» և «ախտորոշել» միայն մամուլում հրապարակված նյութերով, ես էլ նպատակահարմար համարեցի շիտակ, անխնա, փնջելով տեսածս, լսածս և խորհածս, ներկայացնել լայն ընթերցողին: Մեր նշանաբանն է. «Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը»:
    1988-ի փետրվարին սկսված ղարաբաղյան շարժումը, որի գլուխ էր կանգնած «Ղարաբաղ» կազմկոմիտեն Ի. Մուրադյանի ղեկավարությամբ (գաղափարական առաջնորդն էր Զ. Բալայանը), իր միասնությամբ, կազմակերպվածությամբ և մասսայականությամբ ցնցել էր ողջ աշխարհը: Բայց շարժման հենց սկզբից սկսել էին գործել նաև շարժումը քայքայող ուժերը: Հակաղարաբաղյան գործունեության սցենարի առումով մեր և նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կարծիքը (որը նա հայտնել է ս.թ. հունիսի 29-ի իր հեռուստաելույթում) կարծես թե համընկնում են: Տարբերությունը ժամանակի և դերակատարների մեջ է:
    Հիշենք ՊԱԿ-ի նախկին գեներալ Օ. Կալուգինի պատասխանը այն հարցիին, թե ինչ մեթոդներով է ՊԱԿ-ը աշխատում գործադուլային շարժումների հետ. «Կազմակերպության մեջ հավաքագրելով կամ նրա մեջ ուղարկելով իր ագենտուրային, վարկաբեկելով շարժման ակտիվիստներին, և, վերջին հաշվով, այն ներսից կազմալուծելով» («Կոմսոմոլսկայա պրավդա», 20.06.90): Այս մեթոդներով էլ ղարաբաղյան շարժմանը զուգընթաց սկսվեց նաև հակաղարաբաղյան շարժումը:
    Շատերն են, երևի հիշում, որ շարժման առաջին օրերին ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը ճանաչում և վստահում էր երկու հոգու՝ Իգոր Մուրադյանին և Վաչե Սարուխանյանին: Այդ մասին, պարզ է, գիտեին նաև Մոսկվայում. չէ որ Երևանում էին գտնվում այդ ժամանակ Մոսկվայի ներկայացուցիչներ Դոլգիխը և Լուկյանովը: Հիշենք նաև «սումգայիթից» անմիջապես հետո, մարտի 3-ին, Սումգայիթում ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Խարչենկոյի խոսքը, ուղղված հայ գեներալին. «Այդ ամենը տեղի ունեցավ Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի միջոցով: Եթե նրանք այնտեղ չխառնեին ժողովրդին, «Սումգայիթը» չէր լինի» ( տես «Комсомолец», 5-ը մայիսի 1990թ. «Сумгаит: спустя два года»): Բացի դրանից, ըստ մեր ունեցած տեղեկությունների, 1988թ. Մարտի 9-ին ԽՄԿԿ կենտկոմում կայացած խորհրդակցությունում Կ. Դեմիրճյանը Գորբաչյովին ուղղված իր խոսքում նշել է հետևյալը. «Ես չեմ կարծում, որ «Ղարաբաղ» կոմիտեն (խոսքը «Ղարաբաղ» կազմկոմիտեի մասին է, որը ղեկավարում էր Ի. Մուրադյանը – Հ. ՈՒ) ուժեղ է, դրա համար է ժողովուրդը գնում նրա հետևից: Ուժեղ է այն գաղափարը, որ նրանք հռչակել են (այսինքն՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու գաղափարը – Հ.ՈՒ.)»: Ավելացնենք նաև, որ այս նույն խորհրդակցությունում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, որը ըստ Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի վկայության, շատ լկտի ու սանձարձակ էր պահում իրեն, ամեն ինչում մեղադրում էր դաշնակցությանը, հայ մտավորականներին, մասնավորապես Զ. Բալայանին և Ս. Կապուտիկյանին, արտահայտելով իր զարմանքը, թե ինչպե՞ս է, որ նրանց թույլատրվում է հեռուստատեսությամբ ելույթ ունենալ:
    Այսպիսով, կենտրոնին հայտնի էր, որ Ղարաբաղյան շարժման գլուխ են կանգնած Ի. Մուրադյանն ու Վ. Սարուխանյանը, նրանց ոգևորողները հայ մտավորականներն են՝ Զ. Բալայանի ղեկավարությամբ և դաշնակցությունը, իսկ գաղափարն էլ, որ համախմբել և միավորել է ամբողջ ժողովրդին՝ Ղարաբաղն է: Հետևապես ղարաբաղյան շարժումը ճնշելու համար ՊԱԿ-ը պետք է զբաղվեր նշված «օբեկտներով»: Փետրվարյան այդ ծանր, անսովոր և լարված օրերին ո՞վ չէր սխալվի: Նման դեպքերում հատկապես նկատելի են լինում լիդերների սխալները: Սխալներից զերծ չէին նաև մեր լիդերները: Մեր կարծիքով հենց այդ սխալներից էլ օգտվեցին ՊԱԿ-ի աշխատակիցները: Փետրվարի 23-ին թե 24-ին, Ի. Մուրադյանի բնակարանում էինք հավաքված և տղաներից մի քանիսը (ապագա «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ) Ի. Մուրադյանի առաջ պահանջ դրեցին. «Կամ Վաչեն հարթակում այլևս չպետք է երևա կամ էլ մենք կհրաժարվենք միտինգին մասնակցել (որպես կազմակերպիչներ)»: Իգորը, որն այդ ժամանակ հիվանդ պառկած էր և միտինգների ընթացքի մասին հիմնականում տեղեկանում էր իր մոտ հավաքված ընկերներից, լսելով նրանց, վճռում է արգելել Վաչեին միտինգին մասնակցել և ելույթներ ունենալ: Այսպես լուծվեց Վ. Սարուխանյանի հարցը: ՊԱԿ-ի հաջորդ «օբեկտը» Ի. Մուրադյանն էր:
    1988թ. Մայիսի կեսերին տղաների (ապագա «Ղարաբաղ» կոմիտեի անդամների) մոտ տեսա մի թռուցիկ, որն ուղղված էր Ի. Մուրադյանի դեմ և պարունակում էր նրան վարկաբեկող տվյալներ: Մնում էր այն ստորագրել (արդեն մի քանի ստորագրություն կար), բազմացնել և տարածել: Համաձայնվելով տղաների հետ, որ Ի. Մուրադյանը, իրոք, թույլ է տվել որոշ սխալներ, ճիշտ չհամարեցի այդ թռուցիկը ժողովրդի մեջ տարածելը, նշելով, որ բացթողումներն էլ, սխալներն էլ կարելի է նորից քննարկել, վերլուծել, բայց Իգորին, որն իրեն ամբողջությամբ նվիրել է ազգային ազատագրական պայքարին, այդպիսի բախտի արժանացնել չի կարելի: Թռուցիկը յոթ հոգու ստորագրությամբ բազմացվեց ու տարածվեց ժողովրդի մեջ (երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն) և ակնհայտորեն նպատակ ուներ Ի. Մուրադյանին շարժումից հեռացնել: Ի.Մուրադյանի «սխալներից» մեկն էլ մայիսյան միտինգում զենքի կոչն էր: Ասենք, որ հետագայում իրենք սկսեցին զենքի կոչ անել և զինվել: Ի.Մուրադյանը քննադատվեց նաև Ղարաբաղի ու Հայաստանի միջև տնտեսական կապերի ստեղծման և ամրապնդման առաջարկություն անելու համար: Հիմնավորեցին նրանով, որ Ղարաբաղի հարցը պետք է, նախ և առաջ, քաղաքական լուծում ստանա, սահմանադրական ուղով: Ի. Մուրադյանի դեմ գաղափարական պայքարին ավելացավ նաև ուժային պայքարը և այդպիսով գրավվեց և՛ ազատության հրապարակի հարթակը, և՛ միկրոֆոնը, և՛ Ղարաբաղյան շարժման ղեկը: Ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտե: Ահա թե ինչպես է այդ պահը բացատրում նախկին վարչապետ Վ. Մանուկյանը. «Ինչ-որ տեղից հետո մենք բաժանվեցինք Իգոր Մուրադյանի հետ: Բայց պետք է քննարկել նաև՝ ինչ էր աասում Իգոր Մուրադյանը և որն էր ճիշտ այդ պահին (ժամանակին չէր քննարկվում, որովհետև այն ժամանակ «այդպես էր պետք վարվել» - Հ.ՈՒ.)։ Դա էլ առանձին քննարկելու բան է՝ ես հիմա չեմ ուզում դա քննարկեմ: Դրանից հետո ինձ տղաները վստահեցին՝ ես այդ խմբի կոորդինատորն էի: Ես ուզեցի խումբը ուժեղացնել մարդկանցով, որոնք որ իրենց կյանքում արդեն հաջողությունների են հասել և դա գնահատելի է մեր ժողովրդի համար: Դրա համար երեք հոգի ես առաջարկեցի, որ մտցնենք «Ղարաբաղ» կոմիտե: Դրանք երեքն էլ իրենց ասպարեզում հասունացած, ինչ-որ մի բանի հասած մարդիկ էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը և Դավիթ Վարդանյանը: Դրանից հետո «Ղարաբաղ» կոմիտեն շատ ուժեղացավ («Հայք», 14.08.91):
    Ժողովուրդն էլ այս փոփոխությունը նորմալ ընդունեց, հավատաց և վստահեց տղաներին, որովհետև նրանց կոչն էլ էր «Ղա՜-րա՜-բա՜ղ», «մի՜-ա՜-ցում», որին ավելացավ նաև նշանաբան. «Պայքա՜ր, պայքա՜ր, մինչև վերջ»: Այստեղ հարկ ենք համարում մեր ընթերցողներին հիշեցնել 1988թ. «Ղարաբաղ» կոմիտեի և նրա «կոորդինատորի» մի քանի հայտարարություն.
    «…պարզ է մի բան, որ հայ ժողովուրդը այլևս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ և նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչև մարզի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ» («Ղարաբաղ» կոմիտեի 1988թ. Հուլիսի 25-ի հայտարարությունից),
    «Մենք պետք է պահանջենք, որ մեր ժողովուրդը, մեր կառավարությունը, այն դեպուտատները, որոնք ժաղավրդի մի մասնիկն են, պատասխան տան Ղարաբաղի ժողովրդին: Դա է մեր ուղին: Ոչ մի դեպքում չպետք է շեղվել այդ ուղուց: Շեղումը կորստաբեր է», «Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար: Նորից կոտորվելո՞վ, թե մեր հզոր կամքը թելադրելով, մեր նպատակներին հասնելով» (Վ. Մանուկյան, «Մաշտոց», մայիս, 1989):
    Տղաներն իրենց «համոզմունքներն» ու կոչերը համալրեցին նաև քրիստոնեական բարոյականությամբ. «Գիտենք, որ իսկական քրիստոնյան նա է, ով ընդունում է Հիսուս Քրիստոսին իբրև փրկիչ, նրա ուսմունքը իբրև միակ ճիշտը և ապրում ավետարանական սուրբ կյանքով… Առանց քրիստոնեության հայ ազգը գոյություն ունենալ չի կարող» (Վ.Մանուկյան, «Մաշտոց», մայիս, 1989թ.):
    Ինչպե՞ս կարող էր սրբագույն պայքարի ելած ժողովուրդը այսպիսի կոչեր ու խոստումներ լսել ու չհավատալ կամ չվստահել մեր «իսկական քրիստոնյաներին», հատկապես հետագայում նշանավոր «բուտիրկայում» կրած «քրիստոնեական չարչարանքներից» հետո:
    1989թ.: Միտինգ Մատենադարանի մոտ, «նվիրված» Զ. Բալայանին և «պանթուրքիզմին»: Բոլոր ելույթ ունեցողները՝ «իսկական քրիստոնյաները» և նրանց ՀՀՇ-ական մյուս հետևորդները «ղեկավարվելով» «մի՛ դատիր» պատվիրանով՝ մի լավ դատ սարքեցին: Վերջում պետք է ելույթ ունենար Ա. Մանուչարյանը և նա նախապատրաստվում էր: Մոտեցա և խնդրեցի մեկ րոպե ժամանակ տրամադրի ու ասացի. «Որոշել եք էսօր թուրքերի համար պատվերով համերգ տա՞լ»: Ասում է. «ինչու՞ ես էդպես մտածում, ինչու՞մն է բանը»: Ասացի. «Ես գիտեմ, որ Ադրբեջանում գոյություն ունի մի սև ցուցակ, որի ամենավերևի տողերից մեկում, (եթե ոչ ամենավերևի) Զ. Բալայանի ազգանունն է, այսինքն նրանց գլխավոր թշնամիներից մեկն է: Եթե դուք էլ եք նրան թշնամի ու ազգի դավաճան համարում, ապա ինքնըստինքյան հարց է ծագում. ո՞վ եք դուք»: Նա ինձ հարց տվեց. «Իսկ դու վստահու՞մ ես նրան»: «Վստահ եմ, - ասացի,- որ նա, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը և ամեն ոք, կարող է սխալներ թույլ տալ, բայց նրա Ղարաբաղյան հարցին նվիրվածության մեջ ոչ մի կասկած չունեմ»: Չեմ կարծում, որ մեր այս մեկրոպեանոց զրույցը որոշիչ դեր խաղաց, բայց, ինչքան հիշում եմ, Ա. Մանուչարյանի ելույթն այդ օրը միակն էր, որ չէր շոշափում Զ.Բալայանի անունը: Կարծում եմ նա այդ ժամանակ էլ գիտակցում էր, որ իրականում պանթուրքիզմ գոյություն ունի և Զ. Բալայանը ճիշտ էր այդ հարցում: Հետագայում Ա.Մանուչարյանն իր կարծիքը հայտնեց, ստորագրելով մի պաշտոնական հայտարարություն, որտեղ գրված է. «ԽՍՀՄ և Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեները պետք է իմանան հանրապետությունում «Գորշ գայլեր» պանթուրքական միջազգային ահաբեկչական կազմակերպության մասին, որի անդամները ոչ միայն չեն թաքցնում իրենց գործունեությունը, այլև Հայաստանի սահմանամերձ շրջաններում բանակցություններ են վարում պատանդների վերադարձման շուրջ և իրենց հնարավորությունները հաստատում են կոնկրետ գործողություններով…» («Հայաստան», 02.07.91): Կարծում եմ Զ.Բալայանին քննադատողները շատ լավ գիտեին, որ նա ճիշտ է: Եթե ոչ, թող Բլեյանի նման իրենք էլ խոստովանեն, որ «երբ սկսեցինք ղարաբաղյան շարժումը, քաղաքականապես դեռ մանուկներ էինք», այսինքն՝ խակ ու տգետ:
    շարունակելի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (06.04.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  2. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17
  3. Այսպես էլ ապրում ենք...
    Հեղինակ՝ ԿԳԴ, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.01.2009, 01:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •