User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համապատասխանո՞ւմ են արդյոք, ըստ Ձեզ, Մադրիդյան Սկզբունքները մեր ազգային շահերին

Քվեարկողներ
6. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Միանշանակ Այո

    1 16.67%
  • Իհարկե Ոչ

    4 66.67%
  • Դժվարանում եմ պատասխանել

    1 16.67%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Մադրիդյան Սկզբունքներ

  1. #1
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մադրիդյան Սկզբունքներ

    Նախընտրական վերջին քարոզարշավի ընթացքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրված կարգախոսն ու մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված հայտարարություններն առիթ հանդիսացան բուռն քննարկումների:

    Բանավիճող երկու կողմերը հիմնականում մեղադրում էին իրար` մեկմեկու <ոչմիթիզհողական դավաճաններ> ու <հողհանձնողական դավաճաններ> պիտակավորելով:
    Իսկ ինքը ԼՏՊ-ն պնդում էր, թե պետք է անհապաղ ստորագրել բանակցությունների սեղանին դրված այսպես կոչված <Մադրիդյան Սկզբունքների> համաձայնագիրը, հիմնավորելով, թե հայկական դիրքերը` բանակցություններում ու ընդհանրապես, օրեցօր թուլանում են:


    Հարևան թեման հիմնվել էր ԼՏՊ-ի տարբեր ժամանակներում կատարած հայտարարությունների, ունեցած ելույթների ու տրված հարցազրույցների քննարկման վրա:
    ՈՒ տարբեր օգտատերերի կողմից կրկնվեց ԼՏՊ-ի այն արտահայտությունը, թե ով էլ գտնվի ՀՀ ղեկի մոտ` այսպես թե այնպես պիտի մասնակցի բանակցություններին հենց <մադրիդյան> ֆորմատով:

    Իրո՞ք դա այդպես է:
    ՈՒ իրո՞ք սա հենց այն էր, ինչի համար հայ ազգը պայքարում էր տասնամյակներ շարունակ:

    Առաջարկում եմ այս թեմայում լուրջ վերլուծության ենթարկել <Մադրիդյան Սկզբունքներ>-ը կետ առ կետ (մի կողմ թողնելով ԼՏՊ-ի անձը) ու փորձել հասկանալ, թե որքանով են դրանք բխում մեր ազգային շահերից կամ հակասում դրանց:
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 04.04.2017, 00:11:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (04.04.2017)

  3. #2
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մադրիդյան սկզբունքների կետերը.

    1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:3 Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

    2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ,4 որոնք պետք է շարադրվեն Խաղաղության Համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.

    – ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:

    – ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:

    – ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

    – ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

    3) ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:

    – Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

    – Քելբաջարի շրջանը գտնվելու է միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

    – Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

    4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

    5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է՝ համաձայն այն դրույթների, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք, առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից առանց որևէ խտրականության: Համակեցությանը պետք է նպաստեն կողմերը կամ միջազգային հանրությունը, նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև՝ կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական կենսագործունեությունը:

    6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

    Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմը և սպառազինությունները ներկայիս շփման գծից այն կողմ՝ բացառությամբ քաղաքացիական բնակչությանը համաչափ հարաբերակցությամբ ոստիկանական ստորաբաժանումների` ինչպես Ադրբեջանի այլ շրջաններում, և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի՝ իրենց սպառազինություններով և տեխնիկայով հանդերձ (ադրբեջանա-իրանական սահմանի արևելյան հատվածում ներկայումս յուրաքաչյուր կիլոմետրի վրա պահպանվող համաչափության սահմաններում)։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել թե՛ Լեռնային Ղարաբաղում, և թե՛ նրա շուրջը։ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակելու են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ։

    7) Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։

    8) Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորական կոնֆերանսը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծելու է հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար՝ ներառյալ ճանապարհներն ու հեռուստահաղորդակցությունը։

    9) Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ ստեղծելու են չորս առանձին կոմիտեներ։ Այդ կոմիտեները գործելու են կոնսենսուսի հիմունքով և զբաղվելու են.

    ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ,
    4-րդ կետում նկարագրված հայեցակարգի հիման վրա միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների մշակմամբ,
    այս հիմնարար սկզբունքներում տեղ չգտած բոլոր մնացած հարցերի գնահատմամբ,
    Քելբաջարի շրջանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վերականգնվող լիակատար վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակմամբ։

    10) Խաղաղ Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց համանախագահող երկրները գումարելու են խորհրդաժողով՝ աշխատանքային խմբերի և Խաղաղ Պայմանագրի ողջ ծավալով կատարման առաջընթացը քննելու համար։

    11) Համանախագահող երկրների ղեկավարած վերահսկիչ հանձնաժողովը կողմերի հետ համաձայնեցված անդամների հետ համատեղ լուծելու են Խաղաղ Պայմանագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը։

    12) Կողմերը հրավիրելու են Մինսկի խմբի համանախագահներին՝ Խաղաղ Պայմանագիրը վկայակոչելու, Խաղաղ Պայմանագրի կատարմանը հետևելու մտադրությունը հաստատելու և Խաղաղ Պայմանագրին հավատարմություն պահպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելու համար։

    13) Կողմերը համանախագահող երկրների աջակցությամբ ՄԱԿ Անվտագության խորհրդին խնդրելու են բանաձև ընդունել ի պաշտպանություն Խաղաղ Պայմանագրի՝ որպես նրա կատարման և միջանկյալ շրջանում ԼՂ բնակչության իրավունքների երաշխիք՝ մինչև ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցումը։

    14) Կողմերը համանախագահող երկրների հետ խորհրդակցելուց հետո անհրաժեշտության դեպքում խնդրելու են ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ Սկզբունքների մասին ԵԱՀԿ Հռչակագրի և ՄԱԿ Խարտիայի համապատասխան։
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 04.04.2017, 00:16:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  4. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,849
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ հասկանամ մեզ ուրդե են ուզում քցած լինեն?

  5. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,849
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քելբաջարի հանձնումը նշանակում է, որ ԼՂ-ն հայտնվում է շրջափակման մեջ։
    Լավ սաղ դնենք մի կողմ։ Բա խի Շահումյանի մասին ոչ մի կետ չկա? Էդ ոնց եղավ, որ մենք պետք է վերադարձնենք "իրենց" տարածքները, բայց Շահումյանը պիտի մնա չեզոք գոտի?
    Իսկ դեպի Սևան ա լիճ ցամաքային կապ չեն ուզում?

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (05.04.2017), S.L.V. (04.04.2017), Գաղթական (04.04.2017), Վիշապ (05.04.2017)

  7. #5
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    միայն Քելբաջարը չեն ուզում Գայլ ախպեր..
    ընդհանուր առմամբ 7 շրջան՝ Քելբաջարի, Լաչինի, Աղդամի, Ջեբրայիլի, Ֆիզուլու, Ղուբաթլու ու Զանգելանի...

    իսկ այ Շահումյանի մասով շատ դիպուկ ասեցիր, բայց չմոռանանք նաև իրենց ՀՀ-ից ու Արցախից գրաված մնացած տարածքները, մասնավորապես՝ Արծվաշենը, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը..
    առավել ևս, եթե խոսք է գնում ԼՂԻՄ սահմանների վերականգնման մասին:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (04.04.2017), laro (05.04.2017), S.L.V. (04.04.2017)

  9. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,849
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    միայն Քելբաջարը չեն ուզում Գայլ ախպեր..
    ընդհանուր առմամբ 7 շրջան՝ Քելբաջարի, Լաչինի, Աղդամի, Ջեբրայիլի, Ֆիզուլու, Ղուբաթլու ու Զանգելանի...

    իսկ այ Շահումյանի մասով շատ դիպուկ ասեցիր, բայց չմոռանանք նաև իրենց ՀՀ-ից ու Արցախից գրաված մնացած տարածքները, մասնավորապես՝ Արծվաշենը, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը..
    առավել ևս, եթե խոսք է գնում ԼՂԻՄ սահմանների վերականգնման մասին:
    Էս կետերը լրիվ ի օգուտ Ադրբեջանին ա ու Ադրբեջանը չի համաձայնվում? Այսինքն ինքը թքած ունի էդ տարածքների վրա, այսինքն ինքը Արցախ ա ուզում։ Էդքան բան։
    Դե թող քննարկեն Շահումյանն ու մնացած տարածքների հարցը, թե մենակ հող հանձնելով ա? Լաչինն էլ Հայաստանին կապող ցամաքային տարածք ա ու դրա հետ կապված պիտի ի օգուտ մեզ որոշում կայացվի։
    Իսկ դեպի Նախիջևան տանող ոչ մի ճանապարհ չպիտի բացվի ազերիների համար։ Դա նույնպես անընդունելի ա ու մեր համար վտանգավոր։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.04.2017)

  11. #7
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:3 Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:
    իսկ ի՞նչ կարիք կա նոր հանրաքվեյի, եթե այդպիսին արդեն տեղի է ունեցել 10.12.1991-ին

    իհարկե սրա մասին հիշատակելը չի բխում ազերական կողմի շահերից, բայց ի՞նչ է էդ դեպքում հայկական կողմի բան ու գործի անունը..


    Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսը: Քվեարկությանը չմասնակցածների գերակշիռ մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ են:

    Քվեատուփերը բացելով` դրանցում հայտնաբերվել են 108.736 քվեաթերթիկներ, 95 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել:

    Քվեարկության արդյունքները.

    <<Այո>> - 108.615 /քվեարկության մասնկիցների թվի 99,89 տոկոսը/,

    <<Ոչ>> - 24 /քվեարկության մասնակիցների թվի 0,02 տոկոսը/:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (05.04.2017)

  13. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,783
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադմիններ ջան, մատս սխալ կպավ, ջնջեք էլի իմ ձայնը, որ տվեցի 1-ին տարբերակի օգտին, իմս երկրորդն էր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #9
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադմիններ ջան, մատս սխալ կպավ, ջնջեք էլի իմ ձայնը, որ տվեցի 1-ին տարբերակի օգտին, իմս երկրորդն էր:
    կպած ուզում ես էդ հողերը հանձնած լինել էլի..
    էս էլ արդեն երկրորդ անգամ ))))

    պարապի Լիոն ջան,
    բան չմնաց մինչև Չուկի հարցումը
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  15. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,783
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՇՇկռվա՝ իրոք, արդեն երկրորդ անգամ... Հուսով եմ կուղղեն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #11
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,437
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մադրիդյան սկզբունքները նման է, որ ջուր ծեծելու համար են գրվել, որ լիքը կաստում-գալստուկավոր կնստեն, ասեն-խոսեն փող ստանան, ժամանակ անցկացնեն: Սաղ տուֆտայություն ա՝ չափազանց շատ քայլեր-փուլեր, ինչ-որ բնակչության արհեստական տեղաշարժ ու ինչ-որ կասկածելի վերահսկողություններ: Հաշվի առնելով ներկա Ադրբեջանի ագրեսիվությունն ու ատելության պրոպագանդան, էդ քայլերից յուրաքանչյուրը կարող է ձախողվել առանց հետքայլի կամ ռեվերսի հնարավորության ու վերածվել պատերազմական էսկալյացիայի: Եթե իսկապես պայմանագիր՝ ապա «ռեալը» կամ «անվտանգը» տեսականորեն կարող էր փաթեթային ձևով լինել, որտեղ Ադրբեջանը միանգամից ճանաչում էր Ղարաբաղի Հանարապետությունը Լաչինով ու Քելբաջարով, ստանում էր մնացածը (նվեր): Կամ նման այլ տարբերակ, որտեղ նախկին Սովետական Հայաստանն ու Սովետական Ղարաբաղի մարզը իրար հետ լայն շերտով կապվածություն ունեն: Մենք գոռոզ ազգ չենք, կտանք :Ճ
    Բայց Երևանում չայ խմող ու Սևանում ոտերը լվացող պաշտոնյաների հետ ես ոչ մի ձևի՝ թե փուլային, թե փաթեթային հաշտություններ չեմ պատկերացնում, նույնիսկ եթե դա «ներքին քարոզչության համար է», ու էդ «ներքին քարոզչությունը» առավել ևս պիտի զգուշացնող լինի, որովհետև խաղաղության գնացող ղեկավարությունը ժողովդրին խաղաղասիրական քարզչություն է անում, ոչ թե սրբելու, վերացնելու, աշխարհի սուպեր-զենքերը առնելու և այլն:
    Հավայի ա էս սկզբունքները ու անիմաստ, քանի որ չկա ամենակարևոր նախապայմանը՝ երկու կողմերի հավասարաչափ քաղաքական կամքը գործնական քայլերով:
    Խաղաղություն չի լինի, քանի դեռ Ադրբեջանում խաղաղության կոչեր պաշտոնապես չեն քարոզվել ու չեն խրախուսվել, շատ պարզ բանաձև է: Իսկ մինչ այդ պատրաստվեք պատերազմի և կունենաք խաղաղություն:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.04.2017), S.L.V. (05.04.2017), Գաղթական (05.04.2017), Տրիբուն (05.04.2017)

  18. #12
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:

    մենք միայն ուրախ կլինենք, եթե հարցը լուծվի նաև ազրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա` հաշվի առնելով նրա իրական սահմանները, այլ ոչ թե իր երևակայականը:

    ամբողջ խնդիրը նրանում է, որ հայկական կողմը աններելի ու հանցավոր սխալ է գործում` քննարկելով Արցախյան խնդիրը ազրբեջանի տարածքային ամբողջականույան ենթատեքստում, քանի որ ոչ Դաշտային Արցախը ու ոչ էլ Լեռնայինը երբևէ և ոչ մի միջազգային կազմակերպության կողմից չեն ճանաչվել որպես ազրբեջանի մաս:

    Համառոտակի անդրադառնանք վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով 1555թ.-ից Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա միջազգայնորեն ամրագրված է եղել Պարսկաստանի տիտղոսը: XIX դ. սկզբին Հարավային Կովկասի արևելյան հատվածն անցավ Ռուսաստանի կայսրությանը, ըստ այդմ, 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրա (նկատի ունեմ և՛ Լեռնային, և՛ Դաշտային Ղարաբաղը) անվերապահորեն հաստատված է եղել Ռուսաստանի կայսրության տիտղոսն ու գերիշխանությունը: Բոլշևիկյան հեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրության կործանման հետևանքով Հարավային Կովկասում թեև առաջացավ քաղաքական անհստակ վիճակ, միջազգային իրավունքի և տարածքի տիտղոսի տեսանկյունից մինչև 1920թ. հունվարը ամեն ինչ հստակ մնաց, քանի որ մինչև 1920թ. հունվարը միջազգային հանրությունը մերժել է ճանաչել հարավային Կովկասի 3 նորաստեղծ պետությունները, հետևաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրության տիտղոսը: Միայն 1920թ. հունվարից Փարիզի խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրների անկախությունը: Ըստ էության մինչ այդ՝ 1918թ. մայիսից մինչև 1920թ. հունվարը, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները, ժամանակակից լեզվով ասած, միայն ինքնահռչակ հանրապետություններ էին: Կարևոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը հստակ նախապայման ուներ՝ Հարավային Կովկասի երկրների սահմանները հետագայում որոշվելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակումից (1918թ. մայիս) մինչև դրանց ճանաչման սկիզբը (1920թ. հունվար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը ճանաչված չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա, այլև Ադրբեջանի Հանրապետությունը երբևէ Լեռնային Ղարաբաղի վրա չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, Ղարաբաղը շատ ավելի արդյունավետ վերահսկվում էր տեղում ձևավորված հայկական իշխանությունների և ուժերի կողմից:

    Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդեն մեկ ամիս հետո՝ 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է՝ Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի գծվեին՝ «հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները» (taking into account, in principle, ethnographical data): [1] Ի դեպ, Շուշիի 1920թ. մարտի ջարդերը մեծապես պայմանավորված էին այս որոշումով՝ Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացվեց (բռնազավթվեց, ռազմակալվեց) բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից, և նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի՝ նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին, և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո: Բնական է, որ խոսք լինել չի կարող միջազգայնորեն ամրագրված տիտղոսի մասին: Որևէ կուսակցական որոշում չի կարող իրավական հետևանք ստեղծել միջազգային իրավունքի մեջ և ամրագրել որևէ տարածքի վրա որևէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչև 1924թ. ունեին ռազմակալված երկրների կարգավիճակ: Հետագայում, (1924թ. փետրվարից), ԽՍՀՄ ճանաչման հետևանքով ճանաչվեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.-ից ողջ Հարավային Կովկասի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահորեն ճանաչվեց ԽՍՀՄ տիտղոսն ու գերիշխանությունը:

    1991թ.-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց ԽՍՀՄ-ից, Լեռնային Ղարաբաղն արդեն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վրա 1 օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, 1991թ. հոկտեմբերի 18-ին Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն, իրեն հայտարարելով Ադրբեջանի 1-ին հանրապետության (1918-20թթ.) ուղղակի իրավահաջորդը, ըստ էության, նաև փաստաթղթային ձևակերպմամբ չեղյալ հայտարարեց միչևիսկ այն վարչական կապը, որը գոյություն էր ունեցել Ադրբեջանական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև:
    հղում
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (06.04.2017), Lion (05.04.2017), Վիշապ (06.04.2017)

  20. #13
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    – ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
    ծայրագույն հիմարություն,
    ինչը հենց ամենասկզբից հայկական դիվանագիտության ամենամեծ սխալներից մեկն է եղել..

    ինչո՞ւ պիտի ԼՂ ներկայացուցչությունը լինի դիտորդի դերում բանակցություններում (իսկ ներկա պահին իսկի էդ դերն էլ չունի)
    չէ՞ որ Արցախն ինքն է վարել պատերազմ ազրբեջանի դեմ..
    համենայն դեպս մենք էդ գիծն ենք պահում..
    Հայաստանի հայությունն ընդամենը կամավոր հիմունքներով օգնության է հասել իրենց եղբայր ու քույրերին..

    էդ ՀՀ-ն պիտի դիտորդի դեր ունենա՝ որպես Արցախի ու նրա բնակչության անվտանգության երաշխավոր..
    իսկ բանակցությունները պիտի ընթանան Արցախի ու ազրբեջանի միջև
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  21. #14
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    – Քելբաջարի շրջանը գտնվելու է միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

    – Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
    Հետաքրքիրա, չէ՞…

    անկախ նրանից, թե էդ տարածքները պաշտոնապես որ երկրի տարածքում կլինեն՝ Արցախի թե ազրբեջանի, ի՞նչ շահ է հետապնդում վերոնշյալ միջազգային հանրությունը՝ խրախուսելով շրջանի հայաթափումն ու ազերիներով դրա բնակեցումը..

    կամ ո՞վ է էդ այսպես կոչված «միջազգային հանրություն»-ը ու ի՞նչ սկզբունքներով է այն առաջնորդվում, եթե հակամարտող երկու հասարակությունների մերձեցումն ու համատեղ բնակվելը խրախուսելու փոխարեն (առավել ևս՝ այդքան գովաբանված խաղաղապահների հսկողության ներքո)՝ չգիտես ինչ է խրախուսում ու ինչի համար:
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 10.04.2017, 03:16:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (10.04.2017)

  23. #15
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,049
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
    իսկ ինչո՞ւ էդ միջանցքի հետագա ճակատագիրը հստակեցնելու փոխարեն ինչ-որ լղոզված «կկարգավորվի» է օգտագործվում:
    ո՞ւմ կողմից կկարգավորվի, ե՞րբ..

    իսկ եթե վերջում բոլորը համաձայնվեն, որ Արցախը պետք է անկախ լինի արհեստականորեն գծված նախկին ԼՂԻՄ սահմանների ներքո ու ազրբեջանը հրաժարվի Արցախը ՀՀ-ին կապող միջանցքը թողնել մեզ, ի՞նչ է լինելու այդժամ՝ նոր պատերազմ, թե՞ ԵԱՀԿ-ն կխնդրի ու կհամաձայնվեն:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •