Օհօօօօ էս ինչ լավ թեմա ա
Քայլելը տարերքներիցս ա: Միշտ ահավոր շատ եմ քայլել: Հիմա էլ, երբ եղանակները բացվում են ոտքով եմ իջնում աշխատանքի, որը մոտ 10 կմ ճանապարհ ա: ճանապարհը հաղթահարում եմ 45 րոպեից մեկ ժամում: Դրա համար էլ ձեռքս կոշիկ չի դիմանում, ահավոր շուտ են մաշվում
Մինչև աշխատանքային օրվա ավարտը 5 ից 6 կիլոմետր քայլում եմ, իսկ տրանսպորտով տուն գնալուց 2 ից 3 կիլոմետր: Այսինքն օրական միջինը 17 կիլոմետր (ձմեռները չհաշված): Միշտ էլ արհեստականորեն երկարացնում եմ ճանապարհս, թե չէ կարող եմ ավելի հեշտ ու արագ հասնել տեղ:
Պատահում ա, որ հետ գալուց էլ եմ ոտքով գալիս, այսինքն էդ օրերին կազմում ա մոտ 25 կմ: Սակայն էդ շատ շատ ա, ջախջախված եմ ինձ զգում օրվա վերջում, դրա համար դա էդքան էլ հաճախ չի պատահում: Իսկ երբ օրվա վերջում հոգնած եմ լինում, մի քանի կիլոմետր քայլելն ընդհանրապես խնդիր չի լինում, քանի որ սովոր եմ քայլելուն: Ոտքերիս պնդությունը շատ եմ կարևորում:
Խորհուրդ եմ տալիս փորձել հաճախ տրանսպորտը փոխել ոտքով, մի տեսակ ավելի մեծ ազատության զգացում ա տալիս
Էջանիշներ