Արէա (04.04.2017)
Իմ LG հեռախոսի վրա տենց ափ կար, իմ կամքին հակառակ քայլերս հաշվում էր։ Սեթինգների մեջ տարիք ու քաշ էի գրում, ինքը նաև որոշում էր, թե օրական մինիմումն ինչքան ա։ Իմ դեպքում հինգ կմ էր որոշել, բայց համարյա երբեք էդքան չէի քայլում։ Մենակ երբ ուրիշ քաղաքում էի լինում կամ երբ Կոպենհագենում հյուր էի ունենում։ Ես ահավոր ալարկոտ եմ․ անգամ երկու հարյուր մետր ճամփան հեծանիվով եմ գնում։
Ցերեկվա ակտիվությունս. հարթ ճանապարհով, ոչ մեծ արագությամբ.
Եթե ոչ լրիվ արագությամբ 31 րոպեում անցել եմ 4 կմ, ապա այս արագությամբ կգնայի 8 կմ՝ 62 րոպեում: Հետևաբար աշխատանքի գնալուց աննդհատ դիք իջնելով ու շտապելով (որտեղ արագությունս կարող ա կազմել 8.5 ից 10.5 կմ/ժ) 10 կիլոմետրը 62 րոպեում կարծում եմ ամբողովին տրամաբանական ա (եթե իհարկե էս ծրագիրը ճշգրիտ ա աշխատում):
Total time - 33 րոպե: Խանութ էի մտել![]()
Հետաքրքիր կլիներ նայել քո քայլելուն
Անցած տարվա երևանյան վազքի մրցման 10 կիլոմետրի արդյունքները. http://results.zone/yerevan-2016/events/1075/results
308 հոգուց ընդամենը 122 հոգի ա 10կմ-ը վազել 62 րոպեից կարճ ժամանակում։
Այսինքն դու քայլում ես ավելի արագ, քան մրցման մասնակիցների կեսից ավելին վազում ա։
Արդեն ինձ էլ ահավոր հետաքրքրեց )) Նամանավանդ, որ աննորմալ ոչ մի բան չեմ նկատել ու կողքից էլ չեն ասել
Իսկ էդ վազքը կարելի ա ենթադրել, որ մի տաս րոպե վազելուց շնչահեղձ են եղել ու ձևական շարունակել, եսիմ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ