Հարդ (04.04.2017)
Հարդ ջան, 10կմ-ը 1 ժամում միջին արագությամբ վազք ա, քայլք չի, էլ չեմ ասում 45 րոպեում )
Սկսնակ վազորդները որ կիսամարաթոնը (21.1կմ) 2 ժամից պակաս են վազում, արդեն էլ սկսնակ չեն համարվում )
Արէա ջան, էնտեղ պարզ բոլոր թվերի մոտ մոտավորապես բառն եմ գրել, որը նշանակում ա, որ կարա տաս կիլոմետրը ութ լինի, մեկ ժամը մեկ ժամ տաս րոպե լինի, կամ դրանց հակառակը, բնականաբար հիմա չեմ ասի որ տաս կիլոմետրը 45 րոպեում կանցնեմ, բայց հաշվի առնելով նշածս գործոնները իրականին մոտ թվեր են (ինձ համար): Իսկ եթե շատ անհավանական ա թվում կարող եմ հրավիրել այդ ճանապարհն անցնելու հարմար առիթով
8 կիլոմետրը 1 ժամ 10 րոպեում հավատում եմ (չնայած որ ահագին արագ պիտի քայլես՝ էդ ջոգինգի (бег трусцой) արագություն ա), 10 կիլոմետրը 45 րոպեում չեմ հավատում ))
Ես անցած տարի 1 ժամում 10 կիլոմետր վազել էի, ահագին ուրախացել էի ) ու բոլորովին էլ դանդաղ չէի վազում, էլ չեմ ասում քայլելու մասին:
Աթեիստ (04.04.2017)
ես այֆոնի ստանդարտ Health-ն եմ օգտագործում:
ուրիշ հավելվածների փորձ չունեմ, բայց սա շատ լավնա:
ինչ ասես հաշվումա ու գրանցում՝ քայլքից, վազքից ու հեծանիվ քշելուց սկսած ու էդ ընթացքում վառած կալորիաներով վերջացրած:
ինչքան հասկացա՝ անդրոիդի սրան համապատասխան հավելվածը սա է..
իսկ թեմայի վերաբերյալ.
հիմա արդեն շաբաթական միջինը 9.5-10 հազար քայլ եմ անում ու իմ համար սա հրաշք եմ համարում, քանի որ արտերկրում ապրելուս ողջ ընթացքում ու մինչև բոլորովին վերջերս, հայերի մեծամասնության պես, ես էլ էի տառապում ուժեղ հոդացավերից, ինչն ու որոշ այլ ախտանիշներ (տեղ-տեղ մազաթափություն, ինսոմնիա, համի կորուստ և այլն) պայմանավորում են բնակլիմայական պայմանների կտրուկ փոփոխության ու մշտական սթրեսի հետ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Արէա (04.04.2017)
Իմ LG հեռախոսի վրա տենց ափ կար, իմ կամքին հակառակ քայլերս հաշվում էր։ Սեթինգների մեջ տարիք ու քաշ էի գրում, ինքը նաև որոշում էր, թե օրական մինիմումն ինչքան ա։ Իմ դեպքում հինգ կմ էր որոշել, բայց համարյա երբեք էդքան չէի քայլում։ Մենակ երբ ուրիշ քաղաքում էի լինում կամ երբ Կոպենհագենում հյուր էի ունենում։ Ես ահավոր ալարկոտ եմ․ անգամ երկու հարյուր մետր ճամփան հեծանիվով եմ գնում։
Ցերեկվա ակտիվությունս. հարթ ճանապարհով, ոչ մեծ արագությամբ.
Եթե ոչ լրիվ արագությամբ 31 րոպեում անցել եմ 4 կմ, ապա այս արագությամբ կգնայի 8 կմ՝ 62 րոպեում: Հետևաբար աշխատանքի գնալուց աննդհատ դիք իջնելով ու շտապելով (որտեղ արագությունս կարող ա կազմել 8.5 ից 10.5 կմ/ժ) 10 կիլոմետրը 62 րոպեում կարծում եմ ամբողովին տրամաբանական ա (եթե իհարկե էս ծրագիրը ճշգրիտ ա աշխատում):
Total time - 33 րոպե: Խանութ էի մտել
Հետաքրքիր կլիներ նայել քո քայլելուն
Անցած տարվա երևանյան վազքի մրցման 10 կիլոմետրի արդյունքները. http://results.zone/yerevan-2016/events/1075/results
308 հոգուց ընդամենը 122 հոգի ա 10կմ-ը վազել 62 րոպեից կարճ ժամանակում։
Այսինքն դու քայլում ես ավելի արագ, քան մրցման մասնակիցների կեսից ավելին վազում ա։
Արդեն ինձ էլ ահավոր հետաքրքրեց )) Նամանավանդ, որ աննորմալ ոչ մի բան չեմ նկատել ու կողքից էլ չեն ասել
Իսկ էդ վազքը կարելի ա ենթադրել, որ մի տաս րոպե վազելուց շնչահեղձ են եղել ու ձևական շարունակել, եսիմ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ