Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Պետք չի մատերիալիստ անվանել էն մարդկանց, ովքեր նախընտրում են իրենց ազատ ժամանակն ուրիշ բաների վրա ծախսել։ Ու առավելևս պետք չի մատերիալիստ անվանել նրանց, ովքեր Հայաստանում են ապրում ու օրուգիշեր պիտի քրտնեն մի կտոր հաց վաստակելու համար։ Եթե քեզ դուր է գալիս անվճար մի գործ անելը, դու դրանից հաճույք ես ստանում, չի նշանակում, որ ուրիշն էլ պիտի հաճույք ստանա։ Ու անկեղծ ասած, մարդկանց անվճար գործի լծելն ահագին զզվելի բան ա։ Ես մենակ իմ շատ մտերիմներին եմ դիմում նման խնդրանքներով, էն էլ հազվադեպ՝ հաշվի առնելով, որ մարդիկ ավելի կարևոր գործեր ունեն։
Չգիտեմ ինչի, ինձ թվում ա, որ այդ գործից հասույթ կա։ Կայքը մտնում ես, ամեն շունչ քաշելիս գովազդ ա բերում։ Կամ պիտի գումար տաս, որ հանգիստ նայես կամ էլ Արտակի նման խելացի լինես, որ կարողանաս ֆիլմերը ներբեռնել

Հ. Գ. Ի դեպ, կամավոր գտա՞ք թարգմանելու «Три метра над уровнем неба» ֆիլմը