User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ֆիլմեր հայերեն թարգմանությամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Լավ կլիներ եթե ունենայինք մաքուր կրկնօրինակում (դուբլյաժ): Սակայն շատ մեծ ռեսուրսներ են պետք իրականացման համար: Համարում եմ գրեթե անհնար առանց պետական հովանավորության:
    Նախ սկսենք այնտեղից, որ այսօր չկա երկրում մի թիմ, ով փորձ ունի մաքուր կրկնօրինակմամբ զբաղվելու: Երբ էլ սկսվի մեծ դժվարություններով ու թերություններով աշխատանք ա լինելու: Երբ օրինակ Յունիվերսլը ֆիլմ ա վաճառում Մոսֆիլմին, Յունիվերսլը պահանջում ա Մոսֆիլմից իր հետ համաձայնեցնել կրկնօրինակող դերասանի ընտրությունը: Պատկերացնում եք թե Ռուսաստանում դերասանների ինչ մեծ շուկա ու ընտրություն կա: Փոքր Հայաստանում շուկա չունենալով, տարբերակների անհամեմատ պակասով մենք ո՞նց ենք արտադրողի հետ լեզու գտնելու: Սա ահավոր մեծ քանակությամբ լրջագույն հարցերից մեկն ա միայն: Արտադրողը մեզանից պահանջելու ա լիցենզիոն ծրագրային ապահովում (Winwows, Mac և այլն), լիցենզիոն սաունդ սիքվենսր (հնարավոր ա, որ Pro Tools միայն պահանջվի), ու գնված պլագիններ: Այդ ամեն ինչը պետք ա ներկայացվի ցուցակով թե ինչ ա օգտագործվել և լիցենզիաները ներկայացվեն: Իսկ սա արդեն տասնյակ հազարարվոր դոլլարներ են:

    Թիմը: Կրկնօրինակումը բնականաբար սկսվում ա թարգմանությունից, սակայն կա մի շատ յուրահատուկ մասնագիտություն՝ ռուսերեն укладчик: Սա հայերենին անհավանական լավ տիրապետող մարդ պետք է լինի, որ իմանա մի բառի բազմաթիվ հոմանիշներ՝ բռնելու համար բնագրում արտասանված բառի տևողությունը, որ օրինակ անգլերենում երկու տառով արտասանվող բառը հայերենում 15 տառով լինելուց կադրի և ձայնի սինխրոնությունը չկորի: Այս պահին երկրում կա միայն մեկ մարդ, որ խորհրդային տարիներին արել է այդ գործը: Մասնագիտությունը մի հոգով չի մնա իհարկե: Առանց укладчик - ի դժվար թե որևե հայտնի պրադաքշն պայմանավորվածություն ունենա մաքուր կրկնօրինակման:

    Ենթադրենք թե վերևի բոլոր հարցերը լուծել ենք:
    Ձարնագրումը: Մինչ այսօր կատարվել է ոչ մաքուր կրկնօրինակում, որի ժամանակ նստել են մի քանի կրկնօրինակող դերասան և միաժամանակ կարդացել տեքստերը: Իսկ մաքուր կրկնօրինակումը պահանջում է յուրաքանչյուր դերասանի հետ անհատական աշխատանք, որտեղ ամբողջ ընթացքում նստած կարդալը բացառված է: Ամբողջ ֆիլմը պետք է կրկնօրինակվի բացառապես մի միկրաֆոնով: Ոչ թե նույն արտադրողի նույն սերիայով, այլ հենց էդ մեկով: Քանի որ անգամ նույն սերիայի միկրաֆոնները տարբեր են լինում: Էլի կան դրույթներ, շատ չխորանամ...

    Միքսինգ: Երկրում շատ քիչ հնչյունային ռեժիսորներ կան, որոնք կարող են բարձր մակարդակով միքսել ձայնագրված տեքստերը կադրի լոքեյշններին ու դերակատարների դիրքերին (արձագանք, ինտերիերի ռեվերբ, պլաններ): Վատ աշխատանքի պատճառով հանդիսատեսը անբնականություն ա զգում, որը իհարկե չի կարող բառերեով արտահայտել, թե ինչն այն չէր, բայց նա անպայման զգում ա:
    Մաքուր կրկնօրինակում սկսելու առաջին քայլն ինձ թվում ա պիտի լինի թիմի վերապատրաստումը արտասահմանում գոնե վեց ամսով:

    Երևի կարողացա նկարագրել թե ինչպիսի տիտանական ջանքեր ու ժամանակ է պետք արդյունքի հասնելու համար:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.03.2017), Lílium (01.05.2017), Աթեիստ (30.03.2017), Հայկօ (29.03.2017), Նաիրուհի (31.03.2017), Վոլտերա (30.03.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 7
    Վերջինը: 12.05.2014, 17:23
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 02.12.2011, 11:34
  3. Songbird™ 0.2.1 Մուլտիմեդիային Վերարտադրիչ+Դիտարկիչ՝ հայերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ Hrant, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 29.12.2007, 19:44
  4. Հայերեն թարգմանությամբ ...::: Ashampoo Photo Commander 5.10 :::...
    Հեղինակ՝ Hrant, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.05.2007, 15:11
  5. Արդեն ամբողջությամբ հայերեն թարգմանությամբ GOMPlayer 2.1.1.3401»»»
    Հեղինակ՝ Hrant, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2007, 20:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •