Ակումբը քրքրեցի, բայց նման թեմա չգտա ու որոշեցի ինքս բացել։ Կարծում եմ մեր ժամանակներում բավականին ակտուալ թեմա է․ հնարավորություններն ավելի լայն են, մարդիկ ավելի հաճախ են տեղափոխվում այլ երկրներ՝ օրինակ սովորելու ու ստիպված են հեռու լինել սիրած մարդկանցից։
Որոշ մարդիկ կարծում են, որ լոնգ դիսթընս հարաբերություններ ունենալը անիմաստ է, որովհետև մեկ է վերջում բան դուրս չի գալու ու նույնիսկ չեն էլ ցանկանում փորձել։ Որոշներն էլ պատրաստ են տարիներ շարունակ սպասել ու հաղթահարել բոլոր անորոշությունները։ Որոշների մոտ ստացվում է, բայց դեպքերի մեծ մասում հարաբերությունները ավարտվում են։ Պատճառները հիմնականում խանդն են, միմյանց չվստահելը, անորոշությունից վախը, կոմպրոմիսների չգնալը, մեկ-մեկ նաև ասենք սեռական կյանքի բացակայությունը։
Ես ինքս մի դեպք գիտեմ, երբ մոտ չորս տարի լոնգ-դիսթընսից հետո ու էդ ընթացքում իրար ընդամենը մի անգամ տեսնելով, մարդիկ հիմա իրար հետ են ու երջանիկ։
Ի՞նչ կարծիք ունեք այս թեմայի մասին։ Ունե՞ք լոնգ դիսթընս հարաբերությունների փորձ։ Եթե այո, ի՞նչն էր Ձեզ համար ամենադժվարը։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել անորոշության վախը։ Ի՞նչ պետք է իմանալ, նախքան նման հարաբերություններ սկսելը։ Ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ միմյանցից։
ՀԳ․ Հա, մեկ էլ ինչու՞ ա Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա բաժինը Կենցաղի մեջ մտնում։ Անհարմար ա ինչ-որ։
Էջանիշներ