Հիշողությունը լավացնելու համար պետք է այն մարզել՝ բանաստեղծություններ անգիր սովորել, մտքում թվաբանական գործողություններ անել, կարդալ, անընդհատ ինչ-որ բան սովորել, փորձել հետևել սեփական մտքերի հոսքի ընթացքին: Դե իհարկե, կան նաև հին ու բարի մեթոդները՝ մեղրաջուր, արևածաղկի սերմեր, ընկուզեղեն, շատ ջուր, գազարի հյութ: Վերջերս լսել եմ, որ հիշողության համար նաև շատ օգտակար է քրքումը (շաֆրան): Ու ամենակարևորներից մեկը՝ պետք է լավ քնել: Մեկ էլ պետք է հնարավորինս հեռու մնալ սթրեսներից:
Էջանիշներ