User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Արտ, կոնկրետ դու չեմ հիշում, որ տենց բան ասած կամ հասկացրած լինես։ Բայց դու մենակ քո մասին չէիր հարցրել, չէ՞։
    Նաև նշել էի, որ ցավոք մենակ իմ անունից ունեմ խոսելու իրավունք, դրա համար էի հստակեցնում։ Բայց հստակեցման հիմնական պատճառն էն էր, որ եթե պարզվեր, որ ինձնից էլ ես տենց բան զգացել, պետք է վերադառնայի ու իմ ասելիքը սկսեի վերլուծել, հասկանալու համար, թե ինչով եմ նման տպավորություն թողել։

    Հիմա գամ կոնկրետ հարցին։ Վիրավորական-չվիրավորականը կոնկրետ Ռուֆի ասածում իմ համար հստակ չի։ Կարող ա ես էլ վիրավորվեի, եթե ինձ ուղղված լիներ, կարող ա և չէ։ Դրա համար ավելի կոնկրետ իր ասելիքին, այլ ոչ թե դրա թողած հետևանքին անդրադառնամ։ Ես համաձայն չեմ էդ մտքին ու կտրուկ համաձայն չեմ։

    Ես չեմ կարծում, որ եթե մարդ լավ բան է ուզում անել, բոլորին պետք է անի։ Ես չեմ կարծում, որ եթե մարդը մեղսավորին օգնում է, պետք է նրա զոհին էլ անպայման օգնի։

    Բայց ես կարծում եմ, որ Տարոնի թեման էդպես սուր երանգ ստացավ էն ժամանակ, երբ Զաքարին մեղավոր համարողներին սկսեցին մեղադրել հումանիստ չլինելու մեջ։ Ակամա ընդվզում առաջացավ շատերի մոտ, որտև երբ ունենք դրվագ, որտեղ կա զոհ ու կա հանցագործ, ու մարդկանց մի մասը ֆիքսվում են հանցագործության փաստի վրա ու մեկնարկը կառուցում դրանով, նրանց ոչ հումանիստ պիտակելը կոռեկտ չեմ համարում։ Դա գուցե բացահայտ էլ չի գրվել, արդեն չեմ հիշում, հիշում եմ, որ առնվազն առաջին օրերին էդ ֆոնն էր քննարկման մեջ, ինչը բերում էր էդ հակադարձումներին։

    Կարծում եմ նաև, որ եթե օգնելը չէ, ապա հանցագործությունը քննարկելուց բոլորը պետք է մտածեին ու նաև խոսեին զոհի մասին՝ Տարոնի մասին։ Բայց ես կարծում եմ, որ մեկը դու էդ մասին մտածել ես, թեև չես արտահայտվել, էնպես որ ոչ, ոչ հումանիստ ձեզ համարելը ես չեմ ընդունում։

    Ես կարծում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մարդասիրական ձգտումներով ա իր քայլերն արել, իսկ թե ինչքանով ճիշտ կամ սխալ, ինչքանով մեկ ուրիշի պատկերացրածին համապատասխան, էական չի։ Ու այ էդ կետում, հա, համարում եմ, որ ձեզ կեղծ հումանիզմի մեջ մեղադրելը վիրավորական է, ու որ հատկապես ընկերները չպետք է անեն։

    Բայց որ ձեր ուշադրությունը նորից ու նորից կարող են հրավիրել խնդրի էդ կողմի վրա, նորմալ եմ համարում։

    Ի վերջո պատմության մեջ ամենիրական զոհը ոչ այցելողներն, ոչ Զաքարն է, ոչ ես ու մյուս քննարկողները, այլ Տարոնը։

    Ու ես ինքս կուզեի քեզնից լսել, թե ինչ ես մտածում Տարոնի մասին։ Ու մյուս տարոնների, ում պոտենցիալ տանջողները, բռնաբարողները, սպանողները վաղը կարող են թեկուզ չորս պատի մեջ, բայց ուրանալով իրենց արածը կամ արածի մի մասը բավական կոնֆորտ կյանք վայելեն։ Խնդրում եմ, հարցին հենց էս անկյունից նայելով, կոնկրետ Զաքարի անձից ու քո սիմպատիայից վերանալով գրիր այդ մասին, ոչ թե երկու բառով, այլ պատմելով զգացածդ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.02.2017), Cassiopeia (13.02.2017), John (13.02.2017), Mr. Annoying (12.02.2017), Ծլնգ (12.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •