Չուկ, ասելիքները փոխվել են... ու դեռ լիքը ասելիք ունեցող կա... քանի զրույցը մնում է փոխադարձ հարգանքի սահմաններում (թեկուզ միքիչ հեգնանքով համեմված լինի էլ), ինչո՞ւմն է խնդիրը։ Նախորդ գրառումներիս մեջ ասեցի, որ այս զրույցը վաղուց Զ.-ի մասին չի ինձ համար, իսկ այս աֆթեր-զրույցները համարում եմ «ապաքինման ուղղված քայլեր»։ Խոսանք, զրուցենք, իրար հասկանանք, Բյուրին էլ ապաքինման մասնակից էլ որպես ճանաչենք, ոչ միայն «հերիք է» ասող։
Բյուր ջան, ահագին բաներով համամիտ չեմ հետդ, բայց որպես խոսելու իրավունք ունեցողի հարգում եմ քեզ։ Արի ոչ մեկի բերանն էլ չփակենք, այլ փորձենք ուղղել զրույցը այն ուղղությամբ, որը համարում ենք նպաստավոր «ապաքինման» գործում։ Մարդիկ ունեն իրավունք վրդովմունք արտահայտելու, ու նաև այլ մարդկանց իրենց թվացյալ կարճատեսության մասին էլ։ Եկեք փորձենք ասելիքներս ասել առանց միմյանց վարկաբեկելու, առանց չհիմնավորված ընթադրությունների և լիքը հարգանքով, ինչքան էլ որ չհամաձայնվենք դիմացինի ասածների հետ։ Ինչպես ուրիշներն են ասում, թեման դեռ շատ ջուր կտանի, եկեք այդ ջուրը չպտղտորենք բոլորիս համար էլ...
Էջանիշներ