Էդ էլ դու արա
Եթե մարդիկ որոշել են ցմահ նստած հանցագործին կրթել, էդ իրանց անձնական գործն ա: Ու արդեն իսկականից հերիք ա, հանգիստ թողեք էդ մարդկանց: Չափահաս մարդն ինքն ա որոշում իրա ժամանակն ու միջոցները տնօրինել: Եթե իրանք որոշել են ցմահ դատապարտված հանցագործին օգնել, դա իրանց գործն ա:
Եթե իսկապես ձեզ անհանգստացնող թեման էն ա, որ Զաքարն ապօրինաբար ինտերնետ ա մտնում, էդ դեպքում էկեք մենակ դրա մասին խոսենք, դա քննարկելի թեմա ա: Դա միակ քննարկելի թեման ա էս ամբողջ շուխուռի մեջ: Բայց մնացածը. այցելությունները, մեղավոր ա, թե չէ, մանիպուլացնում ա, թե չէ, օնլայն լինելը վտանգավոր ա, թե չէ, փոխվել ա, թե չէ, մեր որոշելիքը չի:
Էջանիշներ