User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն, նոր ինձ վարկանիշով հուշեցին, որ տուժածի կրած վնասը, ամենայն հավանականությամբ, Զաքարին սիրահարվելն ու հիասթափվելն է եղել։
    Ես էլ եմ կարծում, որ ամենայն հավանականությամբ դա պիտի եղած լինի․ ուրիշ ի՞նչ վնաս կարող է հասցնել բանտի պատերի ներսից։

    Ու ստացվում է մի կաթիլ մեղրի պատմությունը․․․

    Թույլ տվեք մի այսպիսի անդրադարձ իդարադարձությունների շարքին, ինչքանով որ ես հասցրեցի հետևել։ Դուք կարող եք ուղղել որտեղ որ սխալվում եմ։

    Ուրեմն, մի ակումբցի վիրտուալ զրույցների արդյունքում սիրահարվում է Զաքարին։ Ու թեև գիտեր, որ վերջինս ցմահ ազատազրկված է, դա նրան չէր խանգարել, որպեսզի զգացմունքներ ծնվեին։ Բայց հետո իմանում է գործի մանրամասները, գուցեև լսում է տարբեր տեսակի խոսակցություններ հանցանքի մասին, ու խորը հիասթափություն է ապրում, որի մասին տեղեկանում են որոշ ակտիվ ակումբցիներ։ Վերջիններս ինչ-որ հարթակում արտահայտում են իրենց զայրույթն ու անհանդուրժողականությունը՝ թե Զաքարը սիրահարեցրել է աղջկան, և որոշում են վտարել Զաքարին մարդամիջից, որ ուրիշ որևէ մեկին այլևս չսիրահարեցնի։ Զաքարը, իմանալով այդ մասին, պահանջում է, որ իրեն հարթակ տան, որպեսզի ապացուցի, որ ինքն այն հանցագործը չի, ինչպիսին կարծում են իրեն այդ ակտիվ ակումբցիները։ /Թեև դա ինչ կապ ունի սիրահարեցնելու հանցանքի հետ, այնքան էլ պարզ չէ/։ Հարթակը տրամադրվում է, որտեղ Զաքարին ընդամենը հաջողվում է ապացուցել, որ ինքն իրականում այնքան էլ չի զղջում՝ որպես սպանության համար դատապարտված։ /Դարձյալ չեմ պատկերացնում սա ինչ կապ ունի սիրահարեցնելու հանցանքի հետ/։ Չզղջալու փաստը գազազեցնում է ավելի մեծ թվով ակումբցիների, և սկսվում է մի մեծ տուրուդմբոց, որտեղ կան աջուձախ ապտակներ, քացով տալ, վիրավորել, բաժանվել թշնամի խմբերի, փոփքորնի տուփեր դատարկողներ, հրահրումներ՝ տրամաբանական վերլուծությունների տակ, ոտքը կոկորդին սեղմել՝ թե, արա՛, դու հըլը չզղջացիր, և այլն, և ույլն։ Թե այս բոլորն ինչ կապ ուներ մի կաթիլ մե․․․ սիրահարեցնելու հանցանքի հետ, արդեն բոլորը մոռացել են , և Զաքարն իրենց առանձնապես հետաքրքիր էլ չի այլևս, բացի վերջինիս օգտագործմամբ իրար կպնելն ու հին ու նոր հարաբերություններ պարզելը։

    Անկեղծ ասած՝ սրա գարշահոտն արդեն անտանելի է։ Զղջացել է Զաքարը, թե չի զղջացել, կամ զղջա երբևէ /դեռ Ժառն էլ զգուշացնում է, որ զղջման բերելով կարող է լավ բան դուրս չգալ, ինչպես իր բերած պատմության մեջ էր․ հանցագործն ինքնասպան էր եղել/ - էդ բոլորը, կարծում եմ, միայնումիայն Զաքարի գործն է, իր կրելիքը իր ողջ կյանքում։
    Հա, ես էլ տեսա, որ չի զղջացել։ Համենայն դեպս իր վերջին գրառումներից դա ակնհայտ էր։ Մարդիկ կան, որ եզրակացնում են, որ չզղջացողը պոտենցիալ վտանգավոր է ու պիտի հեռու մնալ։ Որոշների համար դա էական չի ու շփվում են հետը։ Մի ուրիշների համար էլ տհաճ է դառնում մարդը ու իրենց անձնական որոշումն են կայացնում չշփվել՝ առանց հրապարակայնացելու, և առավել ևս՝ հրահրելու այլոց կողմից ևս նման վերաբերմունք։
    Այսքանը Զաքարի հետ կապված։

    Իսկ դուք կարող եք շարունակել անձնական գզվռտոցները, մինչև ՛՛ծաղկած երկիրն ամայանա․․․"։

    Այսքան կարդացածիս մեջ միայն Վիշապի գրածն եմ ողջունում․ տանել հոգեբանության բաժին։
    Այս գրառումը ուղղակի ապշեցրեց իր ցինիկությամթ, ընդ որում բոլորի հանդեպ, թե կողմերի, թե անձանց։ Շնորհավորանքներս, we have a new low!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.02.2017), Sambitbaba (11.02.2017), Աթեիստ (11.02.2017), Ռուֆուս (11.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •