User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ թեման չի փակվելու, համենայն դեպս ես որ դա չեմ ուզում, ես էլի արտահայտվեմ։

    Չոր փաստեր։
    Ունենք հանցագործ, որը դատապարտված ա ցմահ ազատազրկման առանձնակի դաժանությամբ սպանության հոդվածով։ Այսինքն ըստ երկրի համապատախան մարմինների որոշման, ինքը վտանգ ա ներկայացնում հասարակության համար։ ՑՄԱՀ։

    Ունենք Ակումբ, որտեղ շատերն իրար ճանաչում ենմ, շատերը նաև իրական կյանքում, ու շատ հարցերում վստահում են իրար։
    Հանցագործը արդեն երկար ժամանակ ա գրանցված ա Ակումբում, ու որոշ ակումբցիների նաև պատմում ա. որ նստած ա, տալիս ա հղումներ ու դրանք ներկայացնում սեփական մեկնաբանությամբ։

    ժառի պատմածից (իսկ Ժառին ես վստահում եմ, ի տարբերություն մարդասպանի) իմանում ենք, որ ինքը նաև ավելի դաժան բաներ ա պատմում։

    Էս մեկը էլի որպես փաստ պտի ներկայացնեն, թեև սա իրան հանդիպած ակումբցու խոսքերից եմ վերցրել։ Մարդասպանը ներկայացնում ա, որ Չուկը՝ Ակումբի ադմինը ամեն ինչից տեղյակ ա։

    Սրանք արդեն փաստեր չեն, այլ տարբեր մարդկան սուբյեկտիվ գնահատականներ։
    Ակումբցին, իմանալով որ Չուկը էդքանից տեղյակ լինելով, թույլ ա տալիս, որ մարդասպանը շփվի ակումբցիների հետ, տրամաբանորեն մտածել ա, որ Չուկն իրան վստահում ա, ուրեմն Չուկն էլ ա հավատում, որ դա անմեղ ա։
    Մեղադրելու բան էլ չկա. մարդիկ Ակումբ մտնում են հենց միջավայրի համար։ Ստեղ ապահով ա, սա փոխոց չի, չի կարաս քեզ հանցագործը գա դայաղվի։

    Հաջորդ սուբյեկտիվ գնահատականը։
    Հանցագործը եկել ա ֆորում, բայց այն օգտագործում ա ավելի շատ մարդկանց հետ նամակներով շփվելու համար։ Եթե սա նորմալ մարդն աներ, իհարկե ես չէի անհանգստանա, բայց հանցագործի դեպքում ակնհայտ ա, որ ես լրիվ այլ կերպ են նայելու էս երևույթին։

    Երբ վերջապես բացահայտ սկսում ա քննարկվել իրա գործը, հանցագործը սկսում ա դիմել մանիպուլյացիաների ու ստի։ Եթե ինչ-որ մեկը դեռ կասկածում ա, մի հատ էլ կարդացեք էդ օրվա իրա «փաստարկները», ու հակափաստարկները (թեկուզ իմ, շատ ագրեսիվ արվա գրառումները)։ Փորձեք զգացմունքները դնել մի կողմ ու նայել մենակ փաստարկները։

    Իմ սուբյեկտիվ եզրակացությունը
    Նույնիսկ եթե նա շարունակելու ա Ակումբում իրա մասնակցությունը, բոլորը, մանավանդ նոր գրանցվողները, պետք է իմանան, որ նա նորմալ մարդ չի, նա առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ դատապարտված ա, որի անմեղությանը շատ շատերը չեն հավատում, այդ թվում Չուկը։ Նրա ստերին շատերն ականատես ենք եղել, իսկ սպառնալիքներին դեռ քչերս են արժանացել։

    Ու հենց էս եզրակցությանս պատճառով էս թեման չպիտի փակվի։
    Մի հարց կարո՞ղ եմ տալ։
    Իսկ ի՞նչ վնաս է կրել տուժված ակումբցին Զաքարի կողմից։
    Դա մոտավորապես ասելը պիտի որ չբացահայտի այդ ակումբցու ինքնությունը։ Մոտավորապես՝ ինչ բնույթի վնաս։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.02.2017), Ուլուանա (11.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •